Arminfo.info


Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
 Երկուշաբթի, 1 Ապրիլի 2024, 11:13

Արմինֆո. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար Հիսուս Քրիտոսը ոչ միայն Աստծո որդին է, այլև՝ մեծագույն հեղափոխական: Հղում անելով Սուրբ գիրքին՝ նա Հիսուս Քրիստոսի ուղին համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը։

Ադրբեջանի եւ Թուրքիայի հետագա անպատիժ անդամակցությունը Եվրոպայի խորհրդին կնշանակի միայն այս կազմակերպության գաղափարական վախճանը. ՀՀ ԱԺ պատգամավոր
 Ուրբաթ, 13 Հոկտեմբերի 2023, 15:32

Արմինֆո.ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի հոկտեմբերի 12-ի լիագումար նիստում՝ «Եվրոպայի խորհրդի դերը հակամարտությունների կանխարգելման, միջազգային կառույցների վստահության վերականգնման եւ համընդհանուր խաղաղության խթանման գործում» թեմայով քննարկման ժամանակ:

Արցախի պետնախարարն ու ռուսական համայնքի ներկայացուցիչները քննարկել են հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը
 Ուրբաթ, 10 Մարտի 2023, 11:29

Արմինֆո. Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 9-ին ընդունել է Արցախի Հանրապետության ռուսական համայնքի ներկայացուցիչներին՝ համայնքի ղեկավար Ալեքսանդր Բորդովի գլխավորությամբ։

Հարությունյանը հաղորդել է Բաքվի վերջնագրի մասին. կամ՝ ինտեգրացիա, կամ՝ էսկալացիա
 Երկուշաբթի, 6 Մարտի 2023, 18:04

Արմինֆո.Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մարտի 6-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի և շրջվարչակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Ռուբեն Վարդանյանը՝ Արցախի շրջափակման մասին. Սա Ադրբեջանի կառավարության կողմից կազմակերպված շոու է
 Ուրբաթ, 30 Դեկտեմբերի 2022, 12:58

Արմինֆո. Արցախի Հանրապետության պետական նախարար Ռուբեն Վարդանյանը նախօրեին հեղինակավոր France 24 հեռուստաընկերության ուղիղ եթերում ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակը և խոսել շրջափակման պատճառների մասին: Արցախի կառավարության մամուլի ծառայությունը ներկայացրել է հարցազրույցն ամբողջությամբ.

Արայիկ Հարությունյան. Ստեփանակերտը չի գնա միակողմանի զիջումների. ցանկացած զիջում կբերի նոր զիջման
 Երեթշաբթի, 13 Դեկտեմբերի 2022, 15:02

Արմինֆո. Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանին, որտեղ հայտարարություն է ընդունվել Արցախի ժողովրդին սպառնացող մարդասիրական աղետը կանխելու մասին։

Արմեն Դարբինյան. Մենք բացարձակապես վայրի ինքնագոլեր ենք խփում
 Ուրբաթ, 29 Ապրիլի 2022, 17:53

Արմինֆո. Այսօր Հայաստանը կատարում է բացարձակապես վայրի ինքնագոլեր։ Այդ մասին ապրիլի 29-ին "Ռուսաստանի եւ Հայաստանի տնտեսությունը նոր իրականության պայմաններում. մարտահրավերներ եւ հեռանկարներ" միջազգային գիտաժողովի ժամանակ հայտարարել Է Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանը։

Կանխատեսում. Հայաստանի ապագան ազգային ինքնության հիմքի վրա քաղաքականությանն է
 Ուրբաթ, 14 Հունվարի 2022, 15:21

Արմինֆո. Հայաստանի ապագան ազգային ինքնության վրա հիմնված արտաքին քաղաքականությանն է։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Հայաստանի ԳԱԱ ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։

Կանխատեսում. Թուրքիան կարող է փորձել մեծացնել ազդեցությունը Հարավային Կովկասում
 Երեթշաբթի, 11 Հունվարի 2022, 15:17

Արմինֆո. Թուրքիան լիովին կարող է փորձել լրացուցիչ քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում իր ազդեցությունն ուժեղացնելու ուղղությամբ։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել սոցիոլոգ Կարեն Սարգսյանը։

Հայաստանի նախագահ. Ընդամենը 30 տարվա ընթացքում մեր ժողովուրդն ունեցել է և՛ մեծ հաղթանակ, և՛ պարտություն
 Ուրբաթ, 8 Հոկտեմբերի 2021, 13:30

Արմինֆո.Պետական այցով Իտալիայում գտնվող Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ այցելել է Հռոմի Լևոնյան հայկական վարժարան, հանդիպել Իտալիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

ՀՀ նախագահի աշխատակազմի հաղորդման համաձայն, Արմեն Սարգսյանը ներկայացրել է պետական այցի շրջանակում տեղի ունեցած հանդիպումներն ու քննարկումները, անդրադարձել հայ-իտալական բարեկամական հարաբերություններին, խոսել 44-օրյա պատերազմի ու մեր երկրի զարգացման հեռանակարների, ինչպես նաև Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործման անհրաժեշտության մասին։

Անդրադառնալով պետական այցի նշանակությանը՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ համավարակից հետո՝ վերջին 2,5 տարվա ընթացքում Իտալիան առաջին անգամ է պետական այցով նախագահի ընդունում, և դա ոչ թե որևէ գերտերության, այլ՝ Հայաստանի Հանրապետության նախագահի այցն է։ «Ես հպարտ եմ դրա համար։ Հպարտ եմ, որ ներկայացնում եմ ձեզ, մեր ժողովրդին, Հայաստանի քաղաքացիներին,- ասել է նախագահը։ -Բացի անձնական հարաբերությունից, բացի բարեկամությունից կա նաև սկզբունքային հարց՝ Իտալիայի պետության ու, մասնավորապես, նախագահ Մատարելլայի վերաբերմունքը մեր ժողովրդին, մեր պետությանն ու պետականությանը։ Պետք է լավ գիտակցել, որ սա բարեկամություն է»։

Նախագահը նշել է, որ համավարակի ժամանակ, երբ Իտալիան ծանր իրավիճակում էր մշտապես կապի մեջ է եղել նախագահ Մատարելլայի հետ՝ փորձելով հնարավորինս աջակցել. «Բարեկամի նույնիսկ փոքր խոսքը, անհանգստությունը գնահատվում և հիշվում է։ Ճիշտ նույն ձևով, երբ մենք անցած տարի բախվեցինք մեր արհավիրքին՝ պատերազմին, ես Իտալիայի նախագահի աջակցությունն ու խոսքը ստացա»։

Խոսելով պատերազմի և դրա հետևանքների մասին՝ նախագահ Սարգսյանը խոր ցավ է հայտնել հազարավոր երիտասարդ կյանքերի կորստի համար. «Անցյալ տարի շատ դժվար տարի էր՝ շատ երիտասարդ կյանքեր կորցրեցինք,-ասել է նախագահը։ -Սկզբունքորեն մենք կարող ենք և՛ հաղթել, և՛ , ցավոք, պարտվել։ Երկու դեպքում էլ կասկած չկա, որ բոլորը, ովքեր պայքարում էին, հայրենանվեր էին, չէին խնայում կյանքը հայրենիքի համար։ 1990-ականների սկզբին մենք երևի ավելի լավ էինք պատրաստ պատերազմին, և հաղթեցինք։ Ցավոք,այդ հաղթանակը չվերածեցինք կայուն խաղաղության, և եղավ երկրորդ պատերազմը։ Ադրբեջանը, օգտագործելով իր հնարավորությունները, բնական ռեսուրսները, կառուցեց ժամանակակից բանակ՝ օգտվելով Թուրքիայի ուղղակի աջակցությունից։ Հարցը քաջության, մարտիկների նվիրվածության մեջ չէր։ Այո, սա շատ մեծ դժբախտություն է, որի հետևանքները մինչև օրս կան՝ գերության մեջ գտնվողներ, անհետ կորածներ։ Սրանք պատերազմի հետևանքներն են։ Իտալիայում իմ հանդիպումների ժամանակ մեկ անգամ ևս բարձրացրեցի մեզ հուզող բոլոր դժվարին հարցերը՝ սահմանային և սահմանազատման խնդիրները, գերիների և անհետ կորածների հարցերը։ Խնդրեցի իտալական կողմի աջակցությունը»։

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ մեր ժողովուրդը կկարողանա այս ցավալի իրադարձություններից հետո մեջքը շտկելու ուժ գտնել. «Ընդամենը 30 տարվա ընթացքում մեր ժողովուրդն ունեցել է և՛ մեծ հաղթանակ, և՛ պարտություն։ Բայց մի բանում մենք վստահ ենք։ Մեր ժողովուրդը վերապրող ժողովուրդ է։ Մենք Եղեռն ենք վերապրել, որից հետո ոտքի ենք կանգնել, սփռվել աշխարհով մեկ, վերակառուցել ենք մեր կյանքը, նորից ստեղծագործել ենք։ Քիչ ազգերից ենք, որ հայրենիքից հեռու լինելով՝ առաջինը եկեղեցի ենք կառուցում, երկրորդը՝ դպրոց, հետո մնացած բաները,- ընդգծել է նախագահը։ -Ես վստահ եմ, որ բոլորս միասին ոչ միայն վերապրելու ենք, այլև վերականգնվելու ենք: Իհարկե, պետք է խոսենք և գնահատենք՝ ինչ սխալներ արեցինք։ Սա քննարկում է, որին պետք է մասնակցի հասարակությունը, բայց նախ և առաջ քաղաքական գործիչները, ովքեր պատասխանատու են. անկեղծ նստելով քննարկեն, թե ինչ եղավ, որ մենք այս անգամ չհաղթեցինք»։

Նախագահ Սարգսյանն ընդգծել է, որ հաջողության հասնելու համար անհրաժեշտ է օգտագործել մեր ժողովրդի ողջ հավաքական ուժը, այդ թվում՝ Սփյուռքի ներուժը։ «Վստահ եմ, մեր ժողովուրդն ունի և՛ կամք, և՛ ուժ, և՛ հնարավորություններ ապրելու, արարելու, հաղթահարելու այսօրվա դժվարությունները։ Հայ ժողովուրդն ունի բնական հարստություն՝ հայ ժողովուրդը։ Հայաստանի համար այն կոչվում է Սփյուռք, Սփյուռքի համար՝ Հայաստան։ Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է, որ այս բաժանումը չունենանք, մենք մեզ չբաժանենք։ Վաղուց ժամանակն է, որ գիտակցենք, որ մեր ամենաուժեղ զենքը մենք ենք։

Մենք պետք է Հայաստանում, ձեր օգնությամբ, մտածենք այն մասին, թե ինչպես օգտագործենք մեր առավելությունը։ Հայաստանում պետք է լրջորեն քննարկենք, թե ինչպես փոխենք մեզ՝ Սահմանադրությունից մինչև վերաբերմունք, որ օգտագործենք մեր բնական ռեսուրսը՝ մարդկանց, և որ Հայաստանը բոլորի հայրենիքը դառնա։ Հայաստանը բոլորիս հայրենիքն է և բոլորս ենք պատասխանատու այն ամենի համար, ինչ կատարվում է Հայաստանում՝ և՛ լավի, և՛ վատի համար։ Վստահ եմ, որ ի վերջո 21-րդ դարը կարող է մեր դարը լինել։ Ամենամեծ արժեքը լինելու է մարդը, մենք պետք է պատրաստ լինենք դրան և լրջորեն աշխատենք, հատկապես մաթեմատիկայի, ֆիզիկայի, ծրագրավորման, արհեստական բանականության ոլորտներում: Ովքեր արագ կլինեն, կհաղթեն՝ և տնտեսական մրցակցությունում, և՛ մշակութային, և՛ ռազմական։ Տնտեսական հաջողությունը ևս կապված է լինելու գիտելիքի հետ։ Եվ մեր ժողովուրդը կարող է դա անել՝ Հայաստանում և Սփյուռքում ունենալով քաղաքականություն, որն ուղղված է դեպի ապագա»։

Փորձագետ. Որոտանի մոտ առկա իրավիճակը Հայաստանի տրանսպորտային ռազմավարության բացակայության արտացոլումն է
 Ուրբաթ, 17 Սեպտեմբերի 2021, 12:18

Արմինֆո.Մեզ համար ամոթալի այն իրավիճակը, երբ ողջ երկրի ազգային անվտանգությունը կախված է ասֆալտի բարակ շերտակտորից։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Ապավեն" խոշոր բեռնափոխադրող ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանը' մեկնաբանելով Գորիս-Կապան ավտոճանապարհի ադրբեջանցիների կողմից վերահսկվող ահատվածում տիրող իրավիճակը:

Քաղաքական գործիչ. Ալիեւն անձամբ մատնացույց է անում իր քայլերին հակազդելու գերակա ուղղությունները՝ Հայաստանի համար
 Չորեքշաբթի, 18 Օգոստոսի 2021, 21:38

Արմինֆո. Հայաստանին և Արցախին անհրաժեշտ է զուգահեռաբար պատրաստվել ինչպես խաղաղության, այնպես էլ պատերազմի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել "Հանուն հանրապետության" կուսակցության առաջնորդ Արման Բաբաջանյանը։

Հարությունյանը՝ Փաշինյանին. 2021 թվականի արդյունքներով Արցախում նախատեսվում է սեփական եկամուտների գծով բյուջեով նախատեսված ցուցանիշը գերազանցել ավելի քան 13 մլրդ դրամով
 Ուրբաթ, 6 Օգոստոսի 2021, 14:02

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ, ՀՀ ու ԱՀ կառավարությունների անդամների մասնակցությամբ քննարկվել են Արցախի տնտեսական զարգացման հեռանկարներն ու համատեղ իրականացվելիք ծրագրերը:

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Սամվել Բաբայանի հետ  
 Երեթշաբթի, 22 Հունիսի 2021, 19:48

Արմինֆո. Արտախորհրդարանական քաղաքական ուժերի հետ խորհրդակցությունների շրջանակում Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպում է ունեցել «Ազատական» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորած Սամվել Բաբայանի հետ:

Դիվանագետ. Արա Այվազյանը ցույց տվեց, որ ցանկացած որոշում պետք է ուղեկցվի պատասխանատվությամբ  
 Հինգշաբթի, 3 Հունիսի 2021, 13:41

Արմինֆո. Միշտ եւ ամենուր Հայաստանի քաղաքական ղեկավարության կողմից ձեւակերպված ցանկացած խնդրի լուծման մշակմամբ պետք է զբաղվեն մասնագետներն ու արհեստավարժները։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար, արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։

Կանխատեսում. Ընտրությունները ճգնաժամի լուծման չեն հանգեցնի  
 Երեթշաբթի, 20 Ապրիլի 2021, 15:36

Արմինֆո.Ծրագրվող արտահերթ խորհրդարանական ընտրությունները, իմ կարծիքով, Հայաստանում առկա ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծման չեն հանգեցնի։ ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Մարդկային զարգացման կենտրոնի ղեկավար Թևան Պողոսյանը։

ԱԽ քարտուղար. Սահմանազատումն իրականացվում է մի շարք փաստաթղթերի հիման վրա  
 Ուրբաթ, 18 Դեկտեմբերի 2020, 17:04

Արմինֆո. Ստեղծված իրավիճակը մի շարք խնդիրներ է ներառում, բայց մենք պետք է գիտակցենք, որ տեղի է ունենում սահմանների սահմանազատում։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է  Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Նա նշել է, որ  սահմանազատումն իրականացվում է փաստաթղթերի հիման վրա, սակայն, չի պարզաբանել, թե հատկապես ինչ փաստաթղթերի մասին է խոսքը։

Դավիթ Բաբայան. Մեզ չի կարելի տեղի տալ Բաքվի սադրանքներին
 Երկուշաբթի, 14 Դեկտեմբերի 2020, 18:35

Արմինֆո.Ադրբեջանը սադրանքներ իրականացնելու մեծ փորձ ունի ։ Նման ձևով նա միանգամից մի քանի խնդիր է լուծում ՝ լոկալ, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական ։ Այս մասին ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը ։

ՀՀ նախագահ. Անկախ զբաղեցրած պաշտոնից, քաղաքական համոզմունքներից ու հայացքներից, անձնական համակրանքներից ու հակակրանքներից, մենք պետք է մտածենք մեր պետության, երկրի ու ժողովրդի ապագայի մասին
 Շաբաթ, 5 Դեկտեմբերի 2020, 17:03

Արմինֆո. «Այսօր մեր երկիրը՝ որպես պետություն, և մեր հասարակությունը, բոլորս միասին գտնվում ենք հետպատերազմյան խորը ճգնաժամի մեջ: Սա պետք է արձանագրել առանց ձևականության, առանց ինքներս մեզ խաբելու և, միաժամանակ, առանց հուսահատության», - ասվում է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ հայրենակիցներին հղած կոչում, որի տեքստը հրապարակել է ՀՀ նախագահի աշխատակազմը:

Հրաչյա Արզումանյան․ Արցախի ոչնչացումը կարող է Հայաստանի ոչնչացման մոդել ծառայել
 Երկուշաբթի, 16 Նոյեմբերի 2020, 13:33

Արմինֆո.ԱրմԻնֆո-ին հարցազրույցում Արցախի անվտանգության ոլորտի փորձագետ, Արցախի ԱԳ նախարարի նախկին խորհրդական Հրաչյա Արզումանյանը մեկնաբանում է 44-օրյա պատերազմի աշխարհաքաղաքական ասպեկտները և ֆոնը, կիսվում  Հայաստանի և Արցախի շուրջ հնարավոր ներքաղաքական և արտաքին քաղաքական ազդակների ապագա տեսլականով։




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով