Arminfo.info


Քրիստինա Քվին. ԱՄՆ-ը հստակ գնահատական չունի, թե ինչ է տեղի ունեցել Արցախում՝ տեղահանություն, թե էթնիկ զտում
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 18:21

Արմինֆո. ԱՄՆ-ը շարունակում է փաստահավաք աշխատանքները Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածի առնչությամբ։ Ստացված տեղեկատվությունը դեռ զեկույց չի դարձել, ուստի այդ մասին հայտնելու ոչինչ չկա։ Այդ մասին "Ազատություն" ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցազրույցում հաղորդել է  Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստ է Արցախի վերաբերյալ փաստահավաք հաշվետվությունը, որը խոստացել էր պատրաստել Պետդեպարտամենտը:

ԱՄՆ ՄԶԳ-ը նախատեսում է ընդամենը շուրջ 8,5 մլն դոլար տրամադրել Արցախից փախստականներին աջակցելու համար
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 23:26

Արմինֆո.Անցյալ աշնանը Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած իրադարձություններից հետո ԱՄՆ ՄԶԳ-ը նախատեսում է շուրջ 8,5 մլն դոլար հատկացնել բռնի տեղահանված անձանց եւ փախստականների բնակարանային ու ապաստանի կարիքները հոգալու համար: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղարությունում ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ԱՄՆ ՄԶԳ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ղեկավար Էրին Մաքին։

Սամանթա Փաուեր. ԱՄՆ ՄԶԳ-ը շարունակելու է սերտ համագործակցությունը Հայաստանի հետ
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 16:00

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայում` Հայաստանի Հանրապետության դեսպանատանը, հանդիպում է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ղեկավար Սամանթա Փաուերի հետ:

Փաշինյան. Մենք պատրաստ ենք բարելավել մեր ներդրումային միջավայրը և այն ավելի գրավիչ դարձնել եվրոպական և ամերիկյան ընկերությունների համար
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 15:23

Արմինֆո.Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և ԵՄ արտաքին և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բոռելը հանդես են եկել հայտարարություններով:

«Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը՝ խնդրելով աջակցել Արցախից բռնի տեղահանված հայերի բնակապահովության հարցի լուծմանը
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 18:27

Արմինֆո. «Եվրոպացիները հանուն Արցախի» շարժումը վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի` ապրիլի 5-ին Բրյուսելում նախատեսված համատեղ հանդիպմանն ընդառաջ  նամակով դիմել է ԵՄ ղեկավարությանը՝ բարձրացնելով Արցախից բռնի տեղահանված հայերի բնակապահովության հարցը։

Արտակ Բեգլարյանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել գործել բացառապես օրենքի սահմաններում
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 13:30

Արմինֆո.Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը Հայաստանի կառավարությանը կոչ է արել գործել բացառապես օրենքի սահմաններում: Այդ մասին նա հայտարարել է ապրիլի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը ուրվագծել է Արցախի շահերի պաշտպանության վեկտորը
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:39

Արմինֆո. «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակը, մարտի 24-ին` Բրյուսելում, համախմբել է Եվրոպայի հայ համայնքների ներկայացուցիչներին՝ Արցախի շահերի պաշտպանության ուղղությամբ առաջիկա անելիքները քննարկելու համար։ «Եվրոպացիները հանուն Արցախի» նախաձեռնության հաղորդագրության համաձայն, քննարկմանը մասնակցել են Բելգիայի, Կիպրոսի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Նիդեռլանդների, Ռումինիայի, Միացյալ Թագավորության հայ համայնքների ներկայացուցիչները։

Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագիրը կներկայացվի արդեն ապրիլին․փոխվարչապետ
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 14:00

Արմինֆո. Արցախից բռնի տեղահանված անձանց բնակարաններով ապահովման ծրագիրը կառավարության քննարկմանը կներկայացվի արդեն ապրիլին: Մարտի 28-ին կառավարության նիստում այդ մասին հաղորդել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, ով համակարգում է  "Հումանիտար կենտրոնի" աշխատանքները:

Արցախից բռնի տեղահանվածներին տրամադրվող «40+10 հազար» աջակցության ծրագրի ժամկետը երկարաձգվել է մինչեւ 2024 թվականի վերջը
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 13:49

Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով առաջարկում է ԼՂ-ից բռնի տեղահանվածների՝ «40 հազար+10 հազար դրամի» ծրագրի հիման վրա ևս 9 ամսով շարունակել սոցիալական աջակցության միջոցառումը, այսինքն՝ կեցության և այլ ծախսերը հոգալու համար տրամադրվող աջակցությունը շարունակել 2024 թ. ապրիլից մինչև դեկտեմբեր ներառյալ: Այդ մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը:

Տիգրան Խաչատրյան. Տեղեկատվությունն այն մասին, թե ՀՀ քաղաքացիություն ստանալոււց հետո արցախցիները կզրկվեն պետական աջակցությունից, իրականությանը չի համապատասխանում
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 18:42

Արմինֆո. ՀՀ քաղաքացիություն ստանալու դեպքում Արցախից բռնի տեղահանված քաղաքացիները չեն դադարի լինել ՀՀ կառավարության աջակցության ծրագրերի շահառու: Այդ մասին մարտի 20-ին կառավարության ժամի ընթացքում հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը, հիշեցնելով, որ կառավարությունն արդեն իրականացրել է Արցախից փախստականներին ֆինանսական աջակցության 3 ծրագիր։

Նախապատրաստվում է Արցախից բռնի տեղահանված անձանց աջակցության նոր ծրագիր. ՀՀ փոխվարչապետը որոշ մանրամասներ է ներկայացրել
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 18:20

Արմինֆո.Այս փուլում Հայաստանի կառավարության համար առաջնային խնդիր է Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքների բավարարումը: Այդ մասին մարտի 20-ին ԱԺ-ում կառավարական ժամի ընթացքում հայտարարել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ։

Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնությունը հանրահավաք է կանցկացնի
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 11:26

Արմինֆո.Երեկ իրազեկման գրություն է ուղարկվել Երևանի քաղաքապետին առ այն, որ Ս.թ. մարտի 20-ին, ժամը 15:30-ին, Երևան քաղաքի Ազատության հրապարակում տեղի կունենա Արցախի ժողովրդի կարիքների ապահովման նախաձեռնության հանրահավաքը: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի նախկին պետական նախարար Արտակ Բեգլարյանը:

IRI հարցում. Հայաստանում հարցվածների կեսը վստահ է, որ Հայաստանը ճիշտ ուղիով է ընթանում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 18:35

Արմինֆո.Հարցվածների կեսը կարծում է, որ Հայաստանն, ընդհանուր առմամբ, ճիշտ ուղղությամբ է ընթանում։ Այդ մասին են վկայում Հայաստանում Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) Վերլուծական հետազոտությունների կենտրոնի (CISR) կողմից անցկացված նոր համազգային հարցման արդյունքները:

Արցախից բռնի տեղահանվածները Հայաստանում իրենց կարիքների պաշտպանությանն ուղղված նախաձեռնություն են ձևավորել
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 12:14

Արմինֆո.Արցախի 32 հասարակական կազմակերպություններ Հայաստանում ձևավորել են նախաձեռնություն ՝ ուղղված բռնի տեղահանված անձանց կարիքների պաշտպանությանը: Այդ մասին մարտի 6-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Արցախի նախկին պետնախարար և նախկին օմբուդսմեն, Արցախի ժողովրդի իրավունքների և շահերի պաշտպանության միության նախագահ Արտակ Բեգլարյանը։

Արցախի խորհրդարանը Հայաստանի իշխանություններին քննադատել է արցախցի փախստականների բնակարանային ապահովման նախագծի համար
 Հինգշաբթի, 29 Փետրվարի 2024, 10:50

Արմինֆո.Արցախի խորհրդարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում Հայաստանի իշխանություններին քննադատել է արցախցի փախստականների բնակարանային ապահովման առաջարկվող նախագծի համար:

Միրզոյան. Ադրբեջանի կողմից ուժի ապօրինի կիրառման անպատժելիությունը հանգեցրել է նոր տարածքային նկրտումների Հայաստանի նկատմամբ
 Չորեքշաբթի, 28 Փետրվարի 2024, 14:07

Արմինֆո.ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը նախօրեին ելույթ է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանի բարձրաստիճան հատվածում: Ինչպես հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը,Միրզոյանն իր ելույթում ասել է.

ՀՀ փոխվարչապետը եվրոպացիներին ներկայացրել է Արցախից տեղահանվածների կարիքների բավարարմանն ուղղված կառավարության քայլերը
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 16:12

Արմինֆո. Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրինության Արևելյան հարևանության և ինստիտուտների հզորացման հարցերով նորանշանակ տնօրեն Ադրիեն Կիրալիի գլխավորած պատվիրակությանը: Կառավարության հաղորդագրության համաձայն, հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Բրեդ Շերմանը Բայդենի վարչակազմին կոչ է արել Հայաստանին պաշտպանական սպառազինություն տրամադրել
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 11:47

Արմինֆո. Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի) մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը և նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը Արցախի ժողովրդի անօտարելի իրավունքների, ազգային շահերի և ժողովրդավարական ձգտումների մասին պատմել են Կապիտոլիումի բլուրում կայացած ճեպազրույցում, որտեղ ելույթ են ունեցել նաև ԱՄՆ օրենսդիրներ Բրեդ Շերմանը և Ջեյմս Կոստան: Միջոցառումը կազմակերպել էր Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA):

Հայաստանը 50-րդ տեղն է զբաղեցրել սոցիալական զարգացման վարկանշային աղյուսակում
 Երեթշաբթի, 30 Հունվարի 2024, 13:28

Արմինֆո. Հայաստանը 50-րդ տեղն է զբաղեցրել սոցիալական զարգացման վարկանշային աղյուսակում (Social Progress Index 2024), որը համեմատում է աշխարհի 170 երկրներում տարբեր սոցիալական բարիքների հասանելիության մակարդակը:

Հայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. Փաշինյան
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 12:31

Արմինֆո.Հայաստանը չի կարող շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն իր ելույթուն:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով