Arminfo.info


Առողջապահության նախարարությունը գերակատարել է իր բյուջեն, այժմ սպասում է լրացուցիչ ֆինանսավորման մասին որոշմանը
 Ուրբաթ, 12 Ապրիլի 2024, 16:10

Արմինֆո. ՀՀ առողջապահության նախարարության ընթացիկ տարվա առաջին եռամսյակի բյուջեն գերակատարվել է։ Այդ մասին ապրիլի 12-ին լրագրողներին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բանակցություններ է վարել ԵԽ ծրագրերի համակարգման տնօրենի հետ
 Հինգշաբթի, 11 Ապրիլի 2024, 15:23

Արմինֆո. ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանն ընդունել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ Գործողությունների ծրագրի միջգերատեսչական կոմիտեի նիստի շրջանակում Հայաստան այցելած Եվրոպայի խորհրդի Ծրագրերի համակարգման տնօրեն Կլաուս Նոյկիրխին:

Ֆրանսիան պատրաստ է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում
 Հինգշաբթի, 28 Մարտի 2024, 16:35

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  և  սպորտի  նախարար Ժաննա  Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և  լիազոր  դեսպան  Օլիվիե  Դըկոտինյին  այսօր  այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ  թաղամասին հարող   տարածք՝ ծանոթանալու  տեղանքին և  մշակվող նախագծի մանրամասներին:

Տավուշի գյուղերը հանձնելու դեպքում կխախտվի տեղի բնակիչների էկոհամակարգը. փորձագետ
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 11:45

Արմինֆո. Տավուշի մարզի բնակիչների շրջանում խուճապ չկա մարզի մի շարք գյուղեր Ադրբեջանին հանձնելու Հայաստանի մտադրության առնչությամբ։ Այդ մասին հայտարարել է անվտանգության հարցերով փորձագետ, "Կանայք եւ անվտանգության գլոբալ ճարտարապետությունը" կենտրոնի նախագահ Արմինե Մարգարյանը՝ Ազգային եւ ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնում իր ելույթում մեկնաբանելով հայ փորձագետների խմբի տարածաշրջան կատարած այցի արդյունքները:

ԵՊՀ-ում բացվել է վրացագիտության կենտրոն
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 18:56

Արմինֆո. Երևանի պետական համալսարանում այսօր հանդիսավորությամբ բացվել է վրացագիտության կենտրոն:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար. Ահաբեկչությունն ընկալվում է որպես ընդհանուր սպառնալիք մեր կազմակերպության անդամների համար.
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 15:17

Արմինֆո.Ցավոք, ճգնաժամերը, որոնք դասակարգվում են որպես ահաբեկչական գործողություններ, պարբերաբար տեղի են ունենում ՀԱՊԿ պատասխանատվության գոտում՝ Ղրղզստանում, Տաջիկստանում։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ի հետ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը՝ անդրադառնալով մերձմոսկովյան "Կրոկուս Սիթի Հոլլի" վրա ահաբեկիչների հարձակմանը։

Արդարադատության նախարար. Բարեփոխումների շնորհիվ Հայաստանի դատական համակարգը 70 տոկոսով բեռնաթափվել է
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 11:43

Արմինֆո. ՀՀ արդարադատության նախարարությունը լուրջ ուշադրություն է դարձրել և շարունակում է դարձնել դատարանների ծանրաբեռնվածության խնդրին: Այդ մասին մարտի 26-ին ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարել է գերատեսչության ղեկավար Գրիգոր Մինասյանը ։

Հայաստանի Ճարտարապետության և շինարարության ազգային համալսարանի ռեկտորը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 12:32

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում գործադիրի որոշմամբ Եղիազար Վարդանյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահ։

Զախարովա. ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների, այլ ոչ թե Արևմուտքի հետ "սիրախաղի" վրա
 Շաբաթ, 16 Մարտի 2024, 13:00

Արմինֆո. ՀԱՊԿ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալը պետք է հիմնված լինի երկրի իրական կարիքների, այլ ոչ թե՝  Արևմուտքի հետ "սիրախաղի" վրա։ Այդ մասին "ՌԻԱ Նովոստի"-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հավելելով, թե նման որոշումը "չի վերաբերում երկրի բուն ազգային շահերին":

Եվրոթերմ ընկերության պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
 Ուրբաթ, 15 Մարտի 2024, 16:19

Արմինֆո.Երևան, մարտ 14- Եվրոթերմ ընկերության 500 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում՝ ներառվելով պարտատոմսերի հիմնական Abond ցուցակում: Դրանով գործարքները ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց հասանելի են մարտի 14-ից։

Եթե Հայաստանի սահմանները ՀԱՊԿ-ի համար "կարմիր գիծ" են, թող նա դա ցույց տա․Փաշինյան
 Երեթշաբթի, 12 Մարտի 2024, 14:40

Արմինֆո. Չի կարելի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նկատմամբ քաղաքական դիրքորոշումը շփոթել իրավական գործընթացների հետ։ Այդ մասին մարտի 12-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Global Finance-ը ճանաչել է Ամերիաբանկի առաջատար դիրքը Հայաստանում կայուն ֆինանսավորման ոլորտում
 Երկուշաբթի, 11 Մարտի 2024, 14:58

Արմինֆո.Ամերիաբանկը ճանաչվել է 2024 թ. կայուն ֆինանսավորման գծով Հայաստանի լավագույն բանկը: Այս մրցանակն Ամերիաբանկի չորրորդ անընդմեջ հաղթանակն է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մեղմելուն ու ավելի կայուն ապագա կառուցելուն միտված նախաձեռնությունների ֆինանսավորման ոլորտում։

Կոնվերս Բանկը մեկնակել է «Մեդիքալ» ընկերության պարտատոմսերի տեղաբաշխումը
 Երեթշաբթի, 27 Փետրվարի 2024, 16:22

Արմինֆո.Կոնվերս Բանկը հայտարարում է «Մեդիքալ» ընկերության (HYEBRID Technologies) անվանական, արժեկտրոնային պարտատոմսերի տեղաբաշխման մեկնարկը: Փետրվարի 27-ից ապրիլի 26-ն ընկած ժամանակահատվածում կտեղաբաշխվի 100 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով պարտատոմս՝ 10.000 ՀՀ դրամ անվանական արժեքով, 13 % արժեկտրոնի տարեկան եկամտաբերությամբ և արժեկտրոնի վճարման կիսամյակային պարբերականությամբ:

Մոսկվան Երևանից սպառիչ պարզաբանում է ակնկալում ՀԱՊԿ-ում Հայաստանի «մասնակցության սառեցման» մասին Փաշինյանի մեկնաբանությունների առնչությամբ. հայտարարություն
 Ուրբաթ, 23 Փետրվարի 2024, 19:42

Արմինֆո.Մոսկվան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության կապակցությամբ ելնում է այն բանից, որ Երևանը շարունակում է մնալ ՀԱՊԿ լիիրավ անդամ ՝ այդ կարգավիճակից բխող բոլոր իրավունքներով և պարտավորություններով, սակայն ՌԴ-ն Երևանից պարզաբանում է ակնկալում այդ հայտարարության վերաբերյալ: Այս մասին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում։

Հայաստանի մշտական ներկայացուցիչ. ՄԱԿ-ն ի վիճակի չէ ապահովել գոյաբանական սպառնալիքների բախված խոցելի համայնքների պաշտպանությունը. դրա վառ օրինակն է Արցախը
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024, 11:19

Արմինֆո.Հայաստանը շարունակում է հաստատակամորեն աջակցել ՄԱԿ-ի արդյունավետության բարձրացմանը, կայունությանն ու ամբողջականությանն ուղղված ջանքերին՝ ներկա և փոփոխվող մարտահրավերներին դեն հանդիման: Այդ մասին ասվում է ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանի հայտարարության մեջ ՝ կազմակերպության աշխատանքի վերաբերյալ գլխավոր քարտուղարի զեկույցի առնչությամբ:

Հայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. Փաշինյան
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 12:31

Արմինֆո.Հայաստանը չի կարող շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն իր ելույթուն:

Փաշինյանը հավանություն է տվել ընտանիքների անապահովության գնահատման նոր համակարգի ներդրմանը
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 21:36

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2021 թվականին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում. Փաշինյան  
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 16:19

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին այցելել է Արդարադատության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Կոնվերս Բանկը կրկին արժանացել է Global Finance-ի հեղինակավոր մրցանակի
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 11:57

Արմինֆո.Կոնվերս Բանկը Global Finance միջազգային հեղինակավոր ամսագրի կողմից հինգերորդ տարին անընդմեջ ճանաչվում է լավագույնը՝ արժանանալով «Առևտրի ֆինանսավորող լավագույն բանկը Հայաստանում» պատվավոր մրցանակին:

Արարատբանկը $ 5 մլն է ներգրավել GGF-ից՝ խթանելու կանաչ ֆինանսավորումը Հայաստանում
 Չորեքշաբթի, 17 Հունվարի 2024, 15:11

Արմինֆո.Վարկավորման նպատակն է խթանել ՓՄՁ-ների և տնային տնտեսությունների կանաչ գործունեությունը, հատկապես գյուղատնտեսական, արտադրական ծրագրերի և վերականգնվող էներգիայի փոքրածավալ նախագծերի իրականացումը:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով