Arminfo.info


44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում ՀՀ կառավարության շենքի առջև
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 17:41

Արմինֆո.«Ազատազենի» համահիմնադիր, 44-օրյա պատերազմի և սահմանային այլ էսկալացիաների մասնակից Իշխան Գևորգյանը երեկվանից 72-ժամյա միայնակ պիկետ է անցկացնում կառավարության շենքի դիմաց: Այսպիսով, Գևորգյանն իր անհամաձայնությունն է հայտնում ՀՀ գործող իշխանությունների վարած քաղաքականությանը, այդ թվում՝ նաև Տավուշում:

"Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցությունները հանդիպում են խնդրում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության, ԵՄ, ՄԱԿ և ԵԽ դեսպանների հետ ՝ երկրում մարդու իրավունքների ոտնահարման ֆոնին
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 17:39

Արմինֆո. ԱԺ ընդդիմադիր "Հայաստան" և "Պատիվ ունեմ" խմբակցություններն այսօր համատեղ նամակ են հղել Հայաստանում ԱՄՆ-ի, Ֆրանսիայի և Միացյալ Թագավորության դեսպաններին, ինչպես նաև ԵՄ պատվիրակության ղեկավարին և Հայաստանում ՄԱԿ-ի և Եվրոպայի խորհրդի գրասենյակներին:

Թաթոյան. Ադրբեջանում հարցման մասնակիցների 96%-ը Սյունիքը, Երևանը և Սևանը համարում է «ադրբեջանական պատմական հողեր»
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:21

Արմինֆո.Ադրբեջանի նախագահին առընթեր Սոցիալական հետազոտությունների կենտրոնը 2024թ. ապրիլի 18-ին հրապարակել է հարցումներ, որոնք վերաբերում են Հայաստանին (հարցումներում մեր բնակավայրերն ադրբեջանական կեղծ անվանումներով են)՝

Հայաստանի իշխանությունների գործողությունները սպառնալիք են կրում Հայաստանի կայունության և ապագայի համար. քաղաքագետ
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 15:13

Արմինֆո.Հայաստանում ընթանում են կասկածելի, մանիպուլյատիվ գործընթացներ. իշխանությունները խարանել են բոլոր նրանց, ովքեր բարձրաձայնում են առկա խնդիրների մասին։ Իշխանությունները քննադատողներին ներկայացնում են ոչ թե խաղաղություն, այլ պատերազմ ցանկացողների լույսի ներքո։ Բնականաբար, հասկանալի է, որ բոլորը խաղաղություն են ուզում, բայց հարցն այն է, թե ուր են միջազգային երաշխիքները։ Այս մասին հայտարարել է  քաղաքագետ Արման Ղուկասյանը՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Ի՞նչ հիմքով է իրականացվում հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը. Փաշինյան
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 12:02

Արմինֆո.ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բացատրել է, թե ինչ հիմքով է իրականացվում հայ - ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը, ինչպես նաև մեկնաբանել է ընդդիմության հայտարարությունը, թե՝ Կադաստրի կոմիտեում և Պաշտպանության նախարարությունում համապատասխան փաստաթղթեր չկան:

"Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 12:02

Արմինֆո. "Տավուշը հանուն Հայրենիքի" քաղաքացիական շարժումը  կոչ է անում քաղաքացիներին շարունակել անհնազանդության ակցիաները՝ ոստիկանության ապօրինությունների ֆոնին:

ԱՄՆ օրենսդիրները Վաշինգտոնին խնդրում են 250 մլն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 11:59

Արմինֆո.Կոնգրեսի վաթսունհինգ անդամներ նամակ են հղել Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտե՝ կոչ անելով 250 միլիոն դոլարի օգնության փաթեթ տրամադրել հայ ժողովրդին: Նամակում նաեւ կոչ է արվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին պատասխանատվության ենթարկել՝ Լեռնային Ղարաբաղում (Արցախում) հայերի էթնիկ զտման համար:

ՀՀ ոստիկանության ուժերն ապաարգելափակել են Ադրբեջանի հետ սահմանամերձ Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 11:58

Արմինֆո. ՀՀ ոստիկանության ուժերը մայիսի 2-ի վաղ առավոտից ապաշրջափակել են դեպի Ադրբեջանի հետ սահմանակից Կիրանց գյուղ տանող բոլոր ճանապարհները:

Հայաստանն ու ՆԱՏՕ-ն ուսումնասիրում են համագործակցության ընդլայնման հեռանկարները
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 11:57

Արմինֆո. Ապրիլի 29-30-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ՀՀ պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ամենամյա քննարկումներին։

Տոկաևը ողջունել է Ալմաթիում բանակցություններ անցկացնելու Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը
 Հինգշաբթի, 2 Մայիսի 2024, 11:56

Արմինֆո.Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևն իր հայտարարությունում ողջունել է Ալմաթիում բանակցություններ վարելու Ադրբեջանի և Հայաստանի պատրաստակամությունը:

Միրզոյանն Al-Jazeera-ին պատմել է հայ-ադրբեջանական կարգավորման, Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին և դիրքորոշում հայտնել Գազայի հատվածում իրավիճակի վերաբերյալ
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 19:57

Արմինֆո.Ապրիլի 28-29-ը Կատարի Պետություն պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հարցազրույց է տվել համաարաբական առաջատար՝ շուրջ կես միլիոն լսարան ունեցող լրատվամիջոց «Al-Jazeera»-ին։ Հարցազրույցը հրապարակվել է արաբերեն ու անգլերեն տարբերակներով։ 

Պատգամավոր. Սահմանազատման արդյունքում Հայաստանը կստանա պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 16:14

Արմինֆո.Սահմանազատման և սահմանագծման արդյունքում Հայաստանը կստանա միջազգայնորեն ճանաչված պետական սահման՝ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Այս մասին ապրիլի 30-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը։

Հունգարիան արգելափակում է Եվրամիության խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցության նախագիծը
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:31

Արմինֆո.  Հունգարիան արգելափակում է Եվրամիության Խաղաղության հիմնադրամից Հայաստանին աջակցություն տրամադրելու նախագիծը, որի շուրջ դաշինքում նախնական համաձայնություն էր ձեռք բերվել։

ՀՌՀ ռեկտորի լիազորությունների ժամկետը երկարաձգվել է 4 տարով
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:17

Արմինֆո. Հայ - ռուսական համալսարանի ռեկտոր, ՀՀ և ՌԴ տ.գ. դ., պրոֆեսոր Էդվարդ Մարտինի Սանդոյանի պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է 4 տարով: Այդ մասին այսօր հաղորդել Է ՌԴ բարձրագույն կրթության և գիտության փոխնախարար Կոնստանտին Մոգիլևսկին՝ ՀՌՀ-ում "Ֆինանսական ինտեգրման խորացումը ԵԱՏՄ-ում" միջազգային գիտաժողովի բացման արարողության ժամանակ:

"5165" շարժումը կոչ է անում Հայաստանի բոլոր առողջ ուժերին միավորվել՝ հանուն հայրենիքի փրկության
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 15:04

Արմինֆո.Հայաստանին խորը ճգնաժամի մեջ ներքաշած իշխանությունը շարունակում է անդառնալի վնասներ հասցնել մեր պետականությանը և ինքնիշխանությանը։ Այդ մասին ասվում է "5165"շարժման հայտարարությունում։

Փաշինյանը սփյուռքի գործերի երկու նոր հանձնակատար է նշանակել օտար երկրներում
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 14:10

Արմինֆո.Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սարո Խոդավերդիին և Վահրամ Ճուղուրյանին նշանակել է օտար երկրներում սփյուռքի գործերի հանձնակատար՝ հասարակական հիմունքներով և հանրային խորհրդականի կարգավիճակով։ Որոշումները, ինչպես տեղեկանում ենք կառավարության պաշտոնական կայքից, Փաշինյանն ստորագրել է ապրիլի 30-ին:

«Տավուշը հանուն Հայրենիքի». Հայաստանի գործող ապօրինի իշխանությունը տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 12:58

Արմինֆո. ՀՀ գործող ապօրինի իշխանությունը, սահմանազատման, ինքնիշխանության և խաղաղության կեղծ թեզերի շրջանառությամբ, տարածքային հակասահմանադրական և միակողմանի զիջումներ է կատարում հօգուտ Ադրբեջանի, որի սողացող նկրտումներն առաջիկայում ակնհայտ դրսևորվելու են Սյունիքում, Արարատում, Գեղարքունիքում: Այդ մասին ասվում է «Տավուշը հանուն Հայրենիքի» քաղաքացիական շարժման տարածած հայտարարությունում:

Հայաստանը ՅՈՒՆԵՍԿՕ-ում նոր մշտական ներկայացուցիչ ունի
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 12:38

Արմինֆո. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Արամ Հակոբյանը նշանակվել է Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ (նստավայրը՝ Փարիզ): Համապատասխան հրամանագիրը հրապարակվել է ՀՀ նախագահի կայքում:

ՀՀ պաշտպանության նախարարն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամին
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 12:13

Արմինֆո.Ապրիլի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի ու եվրոպական գործերի հանձնաժողովների անդամ Ռոնան լը Գլյոյին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Երևանի փողոցներում հայտնվել են Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին աջակցելու կոչով թռուցիկներ
 Երեթշաբթի, 30 Ապրիլի 2024, 11:18

Արմինֆո.Երևանի փողոցներում հայտնվել են թռուցիկներ, որոնք կոչ են անում աջակցել Տավուշի մարզի գյուղերի բնակիչներին:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով