Arminfo.info


Հայաստանի դպրոցականները 3 մեդալով են վերադարձել Մենդելեևյան օլիմպիադայից 
 Շաբաթ, 27 Ապրիլի 2024, 09:02

Արմինֆո. Հայ դպրոցականները երեք մեդալ են նվաճել «Քիմիա» առարկայի Մենդելեևյան 58-րդ միջազգային օլիմպիադայում, որն անցկացվել է ապրիլի 20-26-ը Չինաստանի Շենչժեն քաղաքում։

Հայաստանում անցկացվում են  բողոքի ակցիաներ, փակվել են ճանապարհներ, փողոցներ. իրավապահներն անհամաչափ ուժ են կիրառում քաղաքացիներին բերման ենթարկելու համար
 Հինգշաբթի, 25 Ապրիլի 2024, 15:28

Արմինֆո. Հայաստանի տարբեր մարզերում, ինչպես նաև Երևանում բողոքի ակցիաներ են անցկացնում քաղաքացիները, ովքեր համաձայն չեն Հայաստանի իշխանությունների կողմից Ադրբեջանին տարածքների միակողմանի հանձնմանը: Փակվել են ճանապարհներ և փողոցներ։ Մասնավորապես, Շիրակի մարզում ճանապարհ է արգելափակվել Ալագյազի շրջանում, Արարատի մարզում՝ Տիգրանաշենի շրջանում, Գեղարքունիքի մարզում ՝ Մարտունու շրջանում, Տավուշի մարզում ՝ Բագրատաշենի շրջանում, ինչպես նաև՝ փողոցներ Երևանում:

Գեղարքունիքում վթարի է ենթարկվել զինվորական "ԿամԱԶ"
 Շաբաթ, 13 Ապրիլի 2024, 22:00

Արմինֆո. Գեղարքունիքի մարզում վթարի է ենթարկվել զինվորական "ԿամԱԶ": Ինչպես նշել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը, վթարի հետեւանքով տուժածներ չկան, երկու զինվորական թեթեւ վնասվածքներ են ստացել: "Ոչ մի լուրջ բան", - նշել է նա։

Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը
 Երեթշաբթի, 9 Ապրիլի 2024, 15:53

Արմինֆո. Վաշտի ավագն ու ջոկի հրամանատարը հարձակման ժամանակ անձնակազմին կարգադրել են թողնել մարտական դիրքերը. դատախազը գործն ուղարկել է դատարան: Այդ մասին հաղորդում է ՀՀ գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Հիստերիայի դրսևորում. ԱԺ պատգամավորը՝ Ադրբեջանի կողմից կրակոցների մասին
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 15:54

Արմինֆո. Հայաստանում հույս են հայտնում, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի սահմանամերձ գյուղերի գնդակոծությունները պատշաճ գնահատական կստանան Եվրոպական միության քաղաքացիական դիտորդների առաքելության կողմից: Այդ մասին ապրիլի 8-ին լրագրողներին հայտարարել է  Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունում հերքել են թշնամու հերթական ապատեղեկատվությունը
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:04

Արմինֆո. Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել: Այդ մասին հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Մայր Հայաստան». Բրյուսելում քննարկման առարկան ոչ թե Հայաստանի վաճառքի գինը պետք է լիներ, այլ այն, որ Հայաստանը չի վաճառվում
 Երկուշաբթի, 8 Ապրիլի 2024, 13:02

Արմինֆո. Բրյուսելում քննարկման առարկան ոչ թե Հայաստանի վաճառքի գինը պետք է լիներ, այլ այն, որ Հայաստանը չի վաճառվում: Այդ մասին ասվում է «Մայր Հայաստան» ժողովրդական շարժման հայտարարությունում: 

Պատգամավորը չի բացառում, որ Ադրբեջանը փորձի ներխուժում իրականացնել` օգտագործելով «սահմանային ճշգրտման» կեղծ պատրվակ
 Շաբաթ, 6 Ապրիլի 2024, 14:22

Արմինֆո.ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը թույլ է տալիս Ադրբեջանի ներխուժում Հայաստանի տարածք՝ "սահմանների ճշգրտման" պատրվակով ։

Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ. Հայաստանի ՊՆ հաղորդագրություն
 Ուրբաթ, 5 Ապրիլի 2024, 19:12

Արմինֆո. Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հրաձգային զենքից կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ-ը:

Լեմկինի ինստիտուտ. Տավուշի գյուղերն Ադրբեջանին հանձնելը Հայաստանը կվերածի անկլավի
 Հինգշաբթի, 4 Ապրիլի 2024, 14:05

Արմինֆո. Հաշվի առնելով Ադրբեջանի ցեղասպան հռետորաբանության սրացումը, տարածքային պահանջները և վերջին շրջանում Հայաստանի Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա հարձակումները՝ Լեմկինի ինստիտուտը ևս մեկ կարմիր դրոշով նախազգուշացում է տարածում Ադրբեջանի համար:

Թշնամական կողմը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու ակտիվ արշավ է սկսել
 Երեթշաբթի, 2 Ապրիլի 2024, 10:43

Արմինֆո.Ադրբեջանական կողմը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի վերաբերյալ ապատեղեկատվություն տարածելու ակտիվ արշավ է սկսել: Մարտի 30-ից հակառակորդը տարբեր բնույթի տեղեկություններ է տարածում, թե, իբր, հայկական կողմն ուժեր է կուտակում Ադրբեջանի հետ սահմանին։ Իսկ գիշերը թշնամական կողմը Հայաստանին մեղադրել է հրադադարի ռեժիմը խախտելու համար։

Ֆրանսիայի դեսպանը և ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը ծանոթացել են Սոթքի ոսկու հանքի շուրջ անվտանգության ապահովման գործընթացներին
 Չորեքշաբթի, 27 Մարտի 2024, 15:45

Արմինֆո.Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին և ֆրանսիացի պատգամավորների պատվիրակությունը ծանոթացել են ՀՀ Գեղարքունիքի մարզում գտնվող Սոթքի ոսկու հանքի շուրջ անվտանգության հետ կապված գործընթացներին: Այդ մասին ասվում է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) թվիթերյան (X) էջում:

Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ
 Երեթշաբթի, 26 Մարտի 2024, 11:32

Արմինֆո. Մարտի 26-ին արևմուտքից ցուրտ ճակատի ներթափանցմամբ պայմանավորված՝ կեսօրից հետո և երեկոյան ժամերին հանրապետության ողջ տարածքում կրկին սպասվում են տեղումներ՝ Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի, Սյունիքի լեռնային գոտիներում, Գեղարքունիքում՝ ձյան տեսքով։

Միհրան Պողոսյան. գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերն Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի երկու գյուղերը, ինչի արդյունքում թշնամին անմիջական ելք է ունենալու Սևանա լիճ
 Հինգշաբթի, 21 Մարտի 2024, 16:56

Արմինֆո. Գործող վարչախմբի առաջնորդի հաջորդ նվերն Ադրբեջանին լինելու են Գեղարքունիքի մարզի երկու գյուղերը, ինչի արդյունքում թշնամին անմիջական ելք է ունենալու Սևանա լիճ: Այդ մասին ասվում է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության նախկին ղեկավար, "Հայոց համազգային միասնություն" կուսակցության նախագահ Միհրան Պողոսյանի հայտարարությունում:

Րաֆֆի Հովհաննիսյան. այսօրվա իրավիճակը պահանջում է համակարգային փոփոխություններ, իշխանության, ընդդիմության և, ընդհանրապես, հասարակության լիակատար վերափոխում
 Չորեքշաբթի, 20 Մարտի 2024, 17:44

Արմինֆո. Այսօրվա իրավիճակը պահանջում է լուրջ համակարգային փոփոխություններ, իշխանության, ընդդիմության և, ընդհանրապես, հասարակության լիակատար վերափոխում։ Այդ մասին հայտարարել է անկախ Հայաստանի արտաքին գործերի առաջին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Ազատության հրապարակում հայրենի հողից վտարված արցախցիների բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ։

Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ. Հայաստանի նախկին օմբուդսմեն
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 13:47

Արմինֆո. Տավուշում տեղի ունեցողը որևէ առնչություն չունի պետական սահմանի դելիմիտացիայի կամ դեմարկացիայի հետ: Այդ մասին հայտարարել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Հայաստան է ներթափանցում հզոր ցիկլոն, որը կհանգեցնի ձյան առատ տեղումների
 Երեթշաբթի, 19 Մարտի 2024, 11:25

Արմինֆո. Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 19-ի ցերեկը և 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում սպասվում են ձյան առատ տեղումներ, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Նման զգուշացումով է հանդես եկել ՀՀ շրջակա միջավայրի նախարարության Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Գեներալ. Հայկական կողմին պարտադրում են հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատում
 Հինգշաբթի, 14 Մարտի 2024, 17:32

Արմինֆո. Հայկական կողմին պարտադրում են հայ-ադրբեջանական սահմանի արագ սահմանազատում։ Մարտի 14-ին Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել Հայաստանի սահմանապահ զորքերի առաջին հրամանատար, գեներալ-մայոր Լեւոն Ստեփանյանը՝ խոսելով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման մասին։

Փոխվարչապետի գրասենյակ. Բաքուն չի ընդունում Հայաստանի տարածքների օկուպացման փաստը
 Չորեքշաբթի, 6 Մարտի 2024, 17:12

Արմինֆո. Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողովը գլխավորող փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից «Ազատություն» ռադիոկայանին  հաղորդել են, թե Ադրբեջանը հրաժարվում է ընդունել, որ օկուպացված է պահում Հայաստանի 31 ոչ անկլավային բնակավայրերի տարածքները, ըստ էության հաստատելով, որ Բաքուն 4 գյուղ պահանջում է առանց զորքերը հայկական տարածքներից հետ քաշելու մտադրության։

Հայաստանում ավազի ապօրինի արդյունահանումը հանգեցրել է Արաքս գետի հունի փոփոխության
 Երկուշաբթի, 26 Փետրվարի 2024, 16:06

Արմինֆո. Տարածքային քննչական վարչությունների  գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:




Մեկնաբանվողներ
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով