Arminfo.info


ՀՀ վարչապետ. առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարցը լուծել են բանակցությունների սեղանի շուրջ
 Շաբաթ, 20 Ապրիլի 2024, 12:32

Արմինֆո. Փաստորեն, առաջին անգամ Հայաստանն ու Ադրբեջանը հարցը լուծել են բանակցությունների սեղանի շուրջ, և այդ փաստը պետք է գնահատել։ Այդ մասին ապրիլի 20-ին Ստեփանավանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փորձարկող-տիեզերագնաց  Հարություն Կիվիրյանը հանդիպել է հայ ուսանողների հետ
 Շաբաթ, 20 Ապրիլի 2024, 12:29

Արմինֆո. Մեծ տիեզերագնացի ծննդյան 90-ամյակին նվիրված "Յուրի Գագարին ՝ մեր ժամանակի հերոս" գիտա-լուսավորչական միջազգային փառատոնի շրջանակներում Հայ-ռուսական համալսարան է ժամանել ռուս փորձարկող տիեզերագնաց Հարություն Կիվիրյանը:

ՀՀ ԱԳՆ. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանը
 Շաբաթ, 20 Ապրիլի 2024, 12:20

Արմինֆո. Հայաստանը մշտապես աջակցել է «երկու պետություն» սկզբունքով Պաղեստինի և Իսրայելի միջև հակամարտության հանգուցալուծմանը: Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը՝ Arab News-ի հետ հարցազրույցում:

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններն ամենաբարձր կետում չեն. Միրզոյան
 Շաբաթ, 20 Ապրիլի 2024, 12:17

Արմինֆո.Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերություններն ամենաբարձր կետում չեն։ Այդ մասին հայտարարել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը՝ «Arab News» պարբերականի հետ հարցազրույցում:

Հարաբերությունների վատթարացման պատճառով Բաքվում որոշել են փակել ֆրանսիական վարժարանը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 22:06

Արմինֆո. Բաքվի ֆրանսիական վարժարանը դադարեցնում է իր գործունեությունը, հաղորդել  են Բաքվի ԶԼՄ-ները: Այդ տեղեկությունը Turan գործակալությանը հաստատել են հենց ուսումնական հաստատությունում։

"Թաթոյան" հիմնադրամ. կառավարության ղեկավարն Ադրբեջանին զիջում է տարածքներ, որոնք խաթարում են Հայաստանի անվտանգությունն ու մարդկանց իրավունքները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 21:25

Արմինֆո. ՀՀ կառավարության ղեկավարը Տավուշի մարզի հատվածում Ադրբեջանին է միակողմանի զիջում այնպիսի տարածքներ, որոնք խաթարում են մարդկանց անվտանգությունն ու իրավունքները: Նման հայտարարությամբ է հանդես եկել "Թաթոյան" հիմնադրամը, որը ղեկավարում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

Մահացել է հայտնի դիվանագետ և խաղաղարար Վլադիմիր Կազիմիրովը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 20:05

Արմինֆո.Մահացել է ռուս հայտնի դիվանագետ, արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Կազիմիրովը, ով հսկայական ջանքեր է գործադրել ղարաբաղյան հարցի արդարացի լուծման համար:

Մինչև 10% քեշբեք GetTransfer-ից՝ IDBank-ի քարտերով
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 19:12

Արմինֆո.2024թ․-ի ապրիլի 1-ից սկսած IDBank-ի այն հաճախորդները, ովքեր ամրագրումներ կկատարեն GetTransfer առցանց հարթակում և բջջային հավելվածում ու կվճարեն IDBank-ի քարտերով, կստանան բացառիկ քեշբեքեր։

«Մենք կանք». ՌԴ քաղաքականությունը խթանում է Ալիևի ամենաթողությունը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 18:10

Արմինֆո.2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո հնգամյա ժամկետով Արցախում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի դուրսբերումը խորը մտահոգությունների տեղիք է տալիս և հակասություններ առաջացնում տարածաշրջանային զարգացումների համատեքստում:  Այդ մասին ասվում է "Մենք կանք" քաղաքացիական նախաձեռնության հայտարարությունում։

ԱԳՆ. Տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովների ութերորդ հանդիպումը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 17:37

Արմինֆո. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին 2024թ. ապրիլի 19-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի ութերորդ հանդիպումը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և ԱՀ փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Լույս է տեսել Զոհրաբ Ըռքոյանի և Մհեր Քումունցի «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 17:29

Արմինֆո. Հայաստանի պատմության թանգարանում տեղի է ունեցել ՀՀ ԿԳՄՍ նախարարության «Հայ մշակույթը հանրահռչակող օտարալեզու գրականություն» ծրագրով հրատարակված «Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու պատմամշակութային ժառանգությունը» անգլերեն գիրք-ալբոմի շնորհանդեսը։

Գեղագիտության ազգային կենտրոնում բացվել է Jewellery Academy  խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 17:27

Արմինֆո. Գեղագիտության ազգային կենտրոնի Պատկերասրահում (Աբովյան փ. 13) բացվել է Jewellery Academy («Զարդարվեստի ակադեմիա») խորագրով ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են Հայաստանի, Ավստրիայի, Չեխիայի, Հունգարիայի և Սլովակիայի գեղարվեստի ակադեմիաների և մասնագիտական ուսումնական հաստատությունների՝ զարդարվեստի ոլորտում լավագույն դիզայներների աշխատանքները:

Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա  պահանջում է Բաքվում ապօրինաբար պահվող բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:08

Արմինֆո.Ապօրինաբար կալանավորված բարերար Ռուբեն Վարդանյանի ընտանիքն այսօր հայտարարել է, որ Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 16:03

Արմինֆո. Ռուսաստանը Հայաստանին նախկինի պես իր դաշնակիցն է համարում։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ Sputnik, "Գովորիտ  Մոսկվա" և "Կոմսոմոլսկայա պրավդա" ռադիոկայաններին տված հարցազրույցում ՝ ի պատասխան Հայաստանի հետ հարաբերություններին առնչվող հարցին։

Եվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 15:55

Արմինֆո.Եվրամիությունը զուսպ է արձագանքել օկուպացված Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերմանը:

Պետդումայի պատգամավոր Զատուլինը պատասխանել է Վազգեն Մանուկյանին. Գրիբոյեդովներ ու Բաղրամյաններ չհայտնվեցին ճիշտ ժամանակին՝ ճիշտ տեղում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 12:37

Արմինֆո.Ռուսաստանի Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը պատասխանել է «Ղարաբաղ» կոմիտեի նախագահ, Հայաստանի Հանրապետության առաջին վարչապետ, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար (1992-1993 թթ.) Վազգեն Մանուկյանի  բաց նամակին

Մայքլ Գյուրջյանի "Ամերիկացին» մրցանակի է արժանացել է Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության մի քանի անվանակարգերում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 12:07

Արմինֆո. Հայկական ազգային կինոակադեմիայի «Անահիտ» մրցանակաբաշխության "Լավագույն երաժշտություն ֆիլմում" անվանակարգում մրցանակը շնորհվել է կոմպոզիտոր, երաժշտական պրոդյուսեր Անդրանիկ Բերբերյանին՝ Մայքլ Գյուրջյանի "Ամերիկացին" Օսկարի առաջադրված ֆիլմում կատարած աշխատանքի համար (2022թ.):

Պաշտպանության նախկին նախարար. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ "զննել", իբր, ոչ պիտանի հրթիռները
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 12:05

Արմինֆո. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այսպես կոչված, "ոչ պիտանի հրթիռները" անձամբ զննելու կոչով դիմել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: ԱրմԻնֆո-ին տրամադրված իր հայտարարությունում նախկին նախարարը նշել է.

Քաղաքագետ. "Խաղաղության խաչմերուկ" նախագիծը պետք է դիտարկել աշխարհաքաղաքական իրավիճակի զարգացման համատեքստում
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 11:36

Արմինֆո. Հայաստանն ու Ղազախստանը, չնայած մի շարք դժվարություններին, շարունակում են մնալ անվտանգության միասնական համակարգում։ Այս մասին «Երկիր Մեդիա»-ի հետ հարցազրույցում հայտարարել է քաղաքագետ, քաղաքագիտության դոկտոր Վահե Դավթյանը ՝ Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի ՝ վերջերս Հայաստան կատարած այցի համատեքստում:

Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
 Ուրբաթ, 19 Ապրիլի 2024, 11:27

Արմինֆո. Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում Two Arcs-ում կբացվի ֆիգուրատիվ քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի դիմաքանդակների ինտերակտիվ ցուցահանդեսը։ Ապրիլի 26-ից մայիսի 10-ը գործող ցուցահանդեսի ընթացքում ներկայացված կլինի շանսոնյեի 10 դիմաքանդակ։ Ինտերակտիվ այս եզակի ցուցահանդեսն իր այցելուներին կօգնի բացահայտել «թաքնված» Շառլին։

Ցուցահանդեսի հիմքում ընկած է Շառլ Ազնավուրին հարգանքի տուրք մատուցելու, մարդկանց տված իր հսկայական երաժշտական և հոգևոր ժառանգությունը գնահատելու գաղափարը։ Հեղինակը նրա արվեստը ջանացել է թարգմանել քանդակային լեզվի յուրովի՝ իրեն բնորոշ ձևամտածողությամբ։




Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության