Arminfo.info


Էրդողան. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի
 Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024, 20:50

Արմինֆո. Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիրը պետք է հնարավորինս շուտ ստորագրվի, տարածաշրջանը պետք է հասնի կայունության: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը․ ՀՀ ԱԳՆ
 Չորեքշաբթի, 8 Մայիսի 2024, 20:45

Արմինֆո. Հայաստանը չի մասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գործունեության ֆինանսավորմանը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2024, 22:25

Արմինֆո. Ակբա բանկն առաջինը Հայաստանում մեկնարկում է Չինաստանի խոշորագույն UnionPay International վճարային համակարգի UnionPay Gold և UnionPay Business միջազգային քարտերի թողարկումը։

«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
 Երեթշաբթի, 7 Մայիսի 2024, 22:20

Արմինֆո.IDBank-ը մեկնարկում է սոցիալական աջակցության երկարաժամկետ ծրագիր, որում այս անգամ ներառվել է Արցախից բռնի տեղահանված թվով 42 բազմազավակ ընտանիքներից շուրջ 150 անչափահաս երեխա։

Կարծիք. Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունը շտապում է վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 19:19

Արմինֆո. Այսօր Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարության մոտ որոշակի շանս է բացվում արագացնելու խաղաղության մասին եզրափակիչ փաստաթղթի ստորագրումը։ Երկու կողմերն էլ շտապում են, սակայն յուրաքանչյուրն ունի իր շարժառիթները։ Այսպես է մեկնաբանել ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը մայիսի 10-ին Ալմաթիում կայանալիք Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:

Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 18:49

Արմինֆո. Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի, ինչպես նաև Կուբայի, Լաոսի և Գվինեա-Բիսաուի առաջնորդները կմասնակցեն Հաղթանակի շքերթին, բացի այդ, հրավիրված են ԱՊՀ, Միութենական պետության, ՀԱՊԿ-ի գործադիր մարմինների ղեկավարները: Այդ մասին մայիսի 6-ին լրագրողներին հաղորդել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը ։

Կրեմլ. Պուտին-Փաշինյան առաջիկա հանդիպումը կօգնի շատ կետեր դնել "i"-ի վրա
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 18:47

Արմինֆո. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 8 - ին՝ երդմնակալության արարողությունից հետո անմիջապես հաջորդ օրը, կմասնակցի առաջին խոշոր միջազգային միջոցառմանը՝ Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) հոբելյանական նիստին: Մոսկվա կժամանեն Հայաստանի վարչապետը, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի նախագահները: Սպասվում է, որ գագաթնաժողովից հետո Պուտինը հանդիպում կունենա Փաշինյանի հետ։ Այդ մասին լրագրողներին հաղորդել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

Հայաստանի ԱԳՆ ղեկավարը զգուշավոր լավատեսությամբ է սպասում Բաքվի գործընկերոջ հետ Ալմաթիում կայանալիք հանդիպմանը
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 16:59

Արմինֆո. Հայաստանը հավատարիմ է Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգին և կառուցողաբար ու բարի կամքով ներգրավված է բանակցություններում: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մայիսի 6-ին Բուդապեշտում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Կառավարող խմբակցության պատգամավորներն զբաղված են ատելության հրահրմամբ, իսկ դատախազությունը լռում է. ընդդիմադիրի մեկնաբանությունը
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 16:02

Արմինֆո.Հայաստանի Ազգային ժողովի կառավարող "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավորներից շատերն զբաղված են ատելության և թշնամանքի հրահրմամբ: Այդ մասին մայիսի 6-ին ԱԺ ամբիոնից հայտարարել է "Հայաստան" ընդդիմադիր խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ մեկնաբանելով ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հաշվետվությունը վերահսկիչ մարմնի 2023 թվականի գործունեության արդյունքների վերաբերյալ։

Ալեն Սիմոնյան. Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն 2026 թվականին՝ ԱԺ ընտրությունների արդյունքում
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 16:01

Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունը միակողմանի զիջումների չի գնում, Հայաստանի Հանրապետությունն արձանագրում է իր սահմանը, և այդ գործընթացը շարունակական է լինելու՝ իրավական հիմքեր ունեցող քարտեզների հիման վրա: Այդ մասին մայիսի 6-ին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, ընդգծելով, որ իշխանությունները տիրապետում են այդ քարտեզներին եւ բոլոր հիմքերին։

Հայկական ԶԼՄ-ներին տանում են ինքնակարգավորման, ի՞նչ կտա դա. պարզաբանում է ԵՄԱ պատվավոր ղեկավարը
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 14:19

Արմինֆո. Հայաստանում մեկնարկել են "Զանգվածային լրատվության միջոցների մասին" օրենքում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկումները, որոնց հիմքում դրված է ԶԼՄ-ների ինքնակարգավորման գաղափարը:

Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալությանը
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 14:18

Արմինֆո.Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը: Այդ մայիսի 6-ին ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Այսօր ժամը 12:00-ին Բագրատ Սրբազանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:41

Արմինֆո.Այսօր ժամը 12:00-ին Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած երթը Սևանից շարժվել է դեպի Երևան:

Միրզոյանը և Բայրամովը կհանդիպեն Ալմաթիում՝ մայիսի 10-ին
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:40

Արմինֆո.Ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի միջև բանակցություններ կանցկացվեն Ալմաթիում՝ 2024 թվականի մայիսի 10-ին։ Այդ մասին հաղորդել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։

Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ . քաղաքապետ
 Երկուշաբթի, 6 Մայիսի 2024, 12:36

Արմինֆո. Մինչև տարեվերջ Երևանում կներդրվի հասարակական տրանսպորտով երթևեկելու միասնական տոմսային համակարգ: Այդ մասին մայիսի 6-ին քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ հայտարարել է Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

ANCA-ն ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին կոչ է արել հեռացնել Հենրի Կուելյարին՝ Ադրբեջանի հետ կոռուպցիոն կապերի մեղադրանքների պատճառով
 Շաբաթ, 4 Մայիսի 2024, 14:35

Արմինֆո. Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) կոչ է արել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատին անհապաղ բացառել Հենրի Կուելյարին (Տեխաս նահանգ)՝ Ադրբեջանի նավթագազային ընկերությունից կաշառք ստանալու մեջ մեղադրվելու կապակցությամբ:

Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:31

Արմինֆո.«Մի դրամի ուժը» ամփոփում է ապրիլ ամսվա ծրագիրը, որի արդյունքում կուտակված 3․913․063 դրամը շահառու «4090» հիմնադրամն ուղղելու է քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից ուսանողների կրթավճարների տրամադրմանը՝ շուրջ հարյուր երիտասարդի հնարավորություն տալով կրթության միջոցով փոխել իրենց կյանքի որակը։

Զախարովա. Հայաստանը ՀԱՊԿ անդամության հետ կապված որևէ նոր քայլ չի ձեռնարկել
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:20

Արմինֆո. Մոսկվայում նախկինի պես կասկածի տակ չեն դնում հայ գործընկերների ինքնիշխան իրավունքը ՝ ինքնուրույն որոշելու իրենց արտաքին քաղաքական կուրսը, այդ թվում՝ նաև ՀԱՊԿ-ում հետագա աշխատանքի համատեքստում ։ Այդ մասին մայիսի 3-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հավանականության մասին հարցին։

2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերի առնչությամբ հարուցվել է 5 քրեական վարույթ․ Գլխավոր դատախազություն
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:19

Արմինֆո. 2023 թվականին Հայաստանում խոշտանգման փաստերով հարուցվել է 5 քրեական վարույթ։ Այդ մասին մայիսի 3-ին լրագրողներին հաղորդել է գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակ. Հայաստանի կողմից շարունակական զիջումները չեն կարող զսպել Ադրբեջանի ախորժակը
 Ուրբաթ, 3 Մայիսի 2024, 18:18

Արմինֆո.ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը խստորեն դատապարտում է Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի ծավալապաշտական քաղաքականությունը, մասնավորապես` ներկայումս Տավուշի մարզի նկատմամբ։




Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության