Arminfo.info


ՊՆ-ն արձագանքել է բանակում Փառքի անկյունների ապամոնտաժման մասին հաղորդումներին
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024, 15:06

Արմինֆո. Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե, իբր, ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառֆայությունը:

Այսօր հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին, այլապես, հետևանքները շատ ծանր են լինելու. ընդդիմադիր
 Երկուշաբթի, 5 Փետրվարի 2024, 14:54

Արմինֆո. Այսօր հիմնական ռեսուրսը պետք է ուղղվի բանակին` և´ հրատապ, և´ երկարաժամկետ ծրագրերի համար: Եթե սա զուգահեռ չարվի, ապա հետևանքները շատ ծանր են լինելու: Այդ մասին հայտարարել է ԱԺ ընդդիմադիր "Պատիվ ունեմ" խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

Սուրեն Պապիկյան. ՊՆ-ը 2024 թվին կփորձի զրոյացնել բանակում ոչ կանոնադրական հարաբերությունները
 Շաբաթ, 3 Փետրվարի 2024, 16:30

Արմինֆո. Ոչ պաատերազմական պայմաններում բանակում մահվան դեպքերն ամենացավոտ հարցերից են։  Նման գնահատական է տվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը՝ ՀՀՀ-ի հարցազրույցում։

Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա
 Ուրբաթ, 2 Փետրվարի 2024, 13:54

Արմինֆո.Հայաստանից բժշկական մարդասիրական օգնությունը, որն ստացել է Ուկրաինայի հայերի միության շտաբը, փոխանցվել է Դնեպրի զինվորական հոսպիտալին։ Մարդասիրական օգնությունը ներառում է բժշկական պատրաստուկներ և դեղորայք վիրավոր ուկրաինացի զինվորականների համար։ Այդ մասին հաղորդում է Դնեպրի շտաբի մամուլի ծառայությունը։

2020-2022թթ. հակամարտության սրացումների հետևանքով Հայաստանից  303 անձ դեռևս անհայտ կորած է համարվում. ԿԽՄԿ
 Հինգշաբթի, 1 Փետրվարի 2024, 11:41

Արմինֆո. 2020-2022թթ. հակամարտության սրացումների հետևանքով Հայաստանից  303 անձ դեռևս անհայտ կորած է համարվում: Այդ մասին ասվում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հաղորդագրությունում։

Վերջին մի քանի տարիներին Հայաստանը որոշել է քաղաքականապես և գործնականում ակտիվացնել ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը. Խավիեր Կոլոմինա
 Չորեքշաբթի, 31 Հունվարի 2024, 11:35

Արմինֆո. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և պնդում է, որ այդ ուղղությամբ կողմերի միջև մինչ այս պահը համաձայնեցված սկզբունքներն այս փուլում չպետք է փոխվեն։ Այդ մասին հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։  

Հայաստանն ընթանում է պրոֆեսիոնալ բանակ ունենալու տրամաբանությամբ. Փաշինյան
 Երկուշաբթի, 29 Հունվարի 2024, 12:31

Արմինֆո.Հայաստանը չի կարող շարունակել ունենալ հնացած ստանդարտների և ռազմական գործի հնացած պատկերացումների վրա հիմնված բանակ, որովհետև սա կնշանակի կասկածի տակ դնել պետություն ունենալու մեր կամքը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նախօրեին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Հայաստանի Հանրապետության բանակի կազմավորման 32-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառմանն իր ելույթուն:

Բաքվում ոչ համարժեք են արձագանքել ականապատ դաշտերի ևս 8 տեղեկամատյան  փոխանցելու մտադրության մասին Հայաստաին ԱԱԾ հաղորդագրությանը
 Ուրբաթ, 26 Հունվարի 2024, 11:06

Արմինֆո.Բաքվում ոչ համարժեք են արձագանքել ականապատ դաշտերի ևս 8 տեղեկամատյան փոխանցելու մտադրության մասին Հայաստանի ԱԱԾ հաղորդագրությանը: Թվում էր, թե այդ հաղորդագրությունը պետք է դրական գնահատվեր ադրբեջանական կողմից։ Սակայն, դրա փոխարեն, ԱՀ ԱԳՆ - ում հնչեցրել են Հայաստանի հասցեին սպառնալիքների և իրականությունից հեռու ինչ-որ ոչ համարժեք պահանջների հերթական չափաբաժինը։

Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի Արցախում ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 21:34

Արմինֆո. Հայաստանն Ադրբեջանին կփոխանցի ԱՀ տարածքում գտնվող ականապատ դաշտերի 8 նոր տեղեկամատյան, որոնց կրկնօրինակները կփոխանցվեն միջազգային գործընկերների: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ԱԱԾ-ը:

Պաշտպանության նախկին նախարար. Մեր հասարակության մեջ տեղ գտած բեւեռացումը արտացոլվում է նաեւ իրավապաշտպանների շրջանում, որոնք մարդկանց բաժանում են «յուրայինների» եւ «օտարների»
 Հինգշաբթի, 25 Հունվարի 2024, 13:41

Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում պատասխանել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանի՝ իրեն ուղղված նամակին:

"Որդիների կանչը" հրաժարվել է ՆԳ նախարարի հետ հանդիպումից
 Չորեքշաբթի, 24 Հունվարի 2024, 10:42

Արմինֆո. "Որդիների կանչ" հասարակական կազմակերպությունը հրաժարվել է հանդիպել Հայաստանի ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ:

Ադրբեջանցիները շարունակում են ոչխարագողությամբ զբաղվել Հայաստանի հետ սահմանին  
 Ուրբաթ, 19 Հունվարի 2024, 19:50

Արմինֆո.Ադրբեջանցիները շարունակում են ոչխարագողությամբ զբաղվել Հայաստանի հետ սահմանին։ Ինչպես հայկական լրատվամիջոցներին պատմել են Սյունիքի մարզի Արավուս համայնքի ավագանու "Ապրելու երկիր" ընդդիմադիր խմբակցության նախկին անդամներ Մասիս Զեյնալայանն ու Արգամ Հովսեփյանը, այսօր ադրբեջանցիները գյուղի բնակչից գողացել են 200 գլուխ ոչխար: Միջադեպը տեղի է ունեցել առավոտյան ժամը 11-ի սահմաններում ։

Օմբուդսմենի ներկայացուցիչ. Հայաստանում ոչ մարտական պայմաններում բանակում զոհվածների թվի դինամիկ աճ է դիտվում  
 Հինգշաբթի, 18 Հունվարի 2024, 17:42

Արմինֆո.2024 թվականը սկսվեց ՀՀ զինված ուժերի երեք զինծառայողների մահվան մասին հաղորդագրություններով։ Այդ մասին հունվարի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի զինծառայողների իրավունքների պաշտպանության բաժնի ղեկավար Անդրանիկ Եղոյանը:

Բանակում ծառայությունից խուսափողները հնարավորություն կունենան խուսափել քրեական հետապնդումից ՝ գումար փոխանցելով պետբյուջե
 Երեթշաբթի, 16 Հունվարի 2024, 16:13

Արմինֆո.ՀՀ զինված ուժերում ծառայությունից խուսափած 27-37 տարեկան անձինք հնարավորություն կունենան խուսափել քրեական հետապնդումից ՝ ծառայելով բանակում կամ գումար փոխանցելով պետական բյուջե: ՀՀ Ազգային ժողովը հունվարի 16-ի լիագումար նիստում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ ընդունել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած "Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին" օրենքում եւ ՀՀ քրեական օրենսգրքում կատարված փոփոխությունները:

ՊՆ. Հունվարի 13-ին անհետացած ՀՀ ԶՈՒ զինծառայողն ընկել է ձնահյուսի տակ և մահացել
 Երկուշաբթի, 15 Հունվարի 2024, 10:17

Արմինֆո.Հունվարի 13-ին անհետացած ՀՀ ԶՈՒ զինծառայողն ընկել է ձնահյուսի տակ և մահացել: Այդ մասին հունվարի 14-ի երեկոյան հաղորդել են ՀՀ պաշտպանության նախարարությունից։

Վարչապետն ընդգծել է ԶՈՒ-ում կարգապահության բարձրացմանն ուղղված միջոցառումների շարունակական ու հետևողական իրականացման անհրաժեշտությունը
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 15:27

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Պաշտպանության նախարարություն՝ գերատեսչության 2023թ. գործունեության հաշվետվությունը քննարկելու նպատակով:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը քննարկումներ է նախաձեռնել  ԶՈՒ-ում մահվան ելքով միջադեպերի առնչությամբ
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 11:54

Արմինֆո. Մահացու հրազենային վիրավորումով  զինծառայողների մասին տեղեկությունների հրապարակումից անմիջապես հետո Մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել է քննարկման ընթացակարգ։

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 2-րդ բանակային կորպուս՝ մարտական դիրքերում մեկ օրում երկու սպաների մահվան մասին հաղորդումների ֆոնին
 Չորեքշաբթի, 10 Հունվարի 2024, 11:46

Արմինֆո. Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն այցելել է 2-րդ բանակային կորպուս, հանդիպել հրամանատարական կազմի հետ:

Պայմանագրային զինծառայողի սպանության գործով ժամկետային զինծառայող է ձերբակալվել․ՔԿ
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2024, 16:19

Արմինֆո. Մարտական դիրքում ՀՀ ՊՆ պայմանագրային զինծառայողի սպանության դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը: 

Հայաստանի ՊՆ-ը հաղորդում է պայմանագրային զինծառայողի մահվան մասին
 Երեթշաբթի, 9 Հունվարի 2024, 14:52

Արմինֆո.Հունվարի 9-ին՝ ժամը 06:20-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի N մարտական դիրքում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող Կարեն Արայիկի Կարապետյանի դին՝ հրազենային վնասվածքով:




Մեկնաբանվողներ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական