Arminfo.info


«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս
 Ուրբաթ, 31 Մայիսի 2024, 10:30

Արմինֆո. Երեք տարի անընդմեջ  Կենտրոնական բանկը Հայաստանում կազմակերպում է «CYBERGEN» կիբեռանվտանգության կոնֆերանս, որին մասնակցել են տեղեկատվական տեխնոլոգիաների և  կիբեռանվտանգության ոլորտի բազմաթիվ փորձագետներ,  համաշխարհային տարբեր ընկերությունների ներկայացուցիչներ։

Հիմա Էրդողանը Հայաստանին խորհուրդ է տալիս "ձերբազատվել արտաքին ուժերից և Սփյուռքից կախվածությունից"
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 18:29

Արմինֆո.Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղություն հաստատելու ներկայի հնարավորությունը չպետք է բաց թողնվի։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Իզմիրում "Էֆես-2024" զորավարժությունների շրջանակում անցկացվող "բարձրաստիճան դիտորդի օր" միջոցառման ժամանակ։

Զատուլին. այսօր Փաշինյանի իշխանությունը Հայաստանում հենվում է երկու բանի վրա՝ բռնաճնշումների և պատերազմի մասին հայ ժողովրդին ներշնչվող վախի
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 16:47

Արմինֆո. Բռնություն է գործադրվել հայ ժողովրդի ինքնորոշման կամքի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ ռուս-հայկական Լազարյան միջազգային ակումբի "Ու՞ր ես գնում։ Հայաստանի խաչի և Ռուսաստանի խաչի մասին" կարգաախոսով 6-րդ նիստի ժամանակ:

Զախարովա. Հարավային Կովկասում բոլոր տագնապալի միտումները, հիմնականում, պայմանավորված են "արևմտականների" ապակառուցողական ակտիվությամբ
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 16:34

Արմինֆո. Հարավային Կովկասում անվտանգության բոլոր մարտահրավերներն ու տագնապալի միտումները, հիմնականում, պայմանավորված են "արևմտականների" ապակառուցողական ակտիվությամբ։ Այդ մասին մայիսի 30-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովա. Մոսկվան համապատասխան մասնագետներ է ուղարկել Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում երկրին աջակցելու համար
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 16:08

Արմինֆո.Մոսկվայում տեսել են հայկական կողմի դրական արձագանքը Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի առնչությամբ Ռուսաստանի առաջարկած օգնության վերաբերյալ: Այդ մասին մայիսի 30-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան համապատասխան հարցի։

Մերձբալթյան մայրաքաղաքներում հայկական երաժշտական մշակույթին և Կոմիտասին նվիրված համերգ-դասախոսություններ են անցկացվել
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 16:08

Արմինֆո. Մերձբալթյան մայրաքաղաքներում՝ Ռիգայում և Վիլնյուսում, տեղի են ունեցել համերգ - դասախոսություններ՝ նվիրված հայկական երաժշտական մշակույթին և Կոմիտասին: Muzikos Magijos կազմակերպության հրավերով և "Զվարթնոց վերածնունդ" հիմնադրամի աջակցությամբ դասախոսություններ է կարդացել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի երաժշտության պատմության ամբիոնի վարիչ, կոմիտասագետ Լուսինե Սահակյանը:

Ռուսական արվեստի թանգարանում բացվել է բացառիկ ցուցահանդես՝ նվիրված բժիշկ, կոլեկցիոներ և արվեստի ասպետ Արամ Աբրահամյանին
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 15:25

Արմինֆո.Ռուսական արվեստի թանգարանի համար հոբելյանական տարում և կոլեկցիոներ, բժիշկ, գիտնական, սոցիալիստական աշխատանքի հերոս և պետական մրցանակի դափնեկիր Արամ Յակովի Աբրահամյանի 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանում բացվել է "Արամ Աբրահամյան. Արվեստի ասպետ" բացառիկ ցուցահանդեսը:

Ռիտեր. EUMA-ի դիտորդները ներկայումս չեն պարեկում Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածները, որտեղ ընթանում է սահմանազատում
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 14:06

Արմինֆո. Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) դիտորդներն այս պահին չեն պարեկում Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածները, որոնք գտնվում են սահմանազատման փուլում, սակայն նախատեսում են դա անել ապագայում: Այդ մասին «ՍիվիլՆեթ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ ի պատասխան ճշգրտող հարցի, թե արդյոք այժմ իրենք պարեկություն են իրականացնում Տավուշում, որտեղ ընթանում է սահմանի սահմանազատում։

Հայաստանի ոստիկանությունը դարձել է բռնության և առցանց հետապնդումների զոհ. կառավարող խմբակցության պատգամավոր
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 14:04

Արմինֆո.ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարծում է, որ ներկայումս ոստիկանության ուժերը, որոնք ապահովում են երկրի քաղաքացիների անվտանգությունը, գտնվում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժման ուղիղ հարվածի տակ: Նրա ասելով, օրինակ, մայիսի 30-ին խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները բռնություն են գործադրել նրանց նկատմամբ:

Գնել Սանոսյան. երկաթուղու աշխատանքի վերականգնման համար բավականին ժամանակ կպահանջվի
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 14:01

Արմինֆո. Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, նախքան օրակարգային հարցերի քննարկումը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության և ժողովրդի անունից ցավակցություն է հայտնել մայիսի 25-ին Լոռու և Տավուշի մարզերում տեղի ունեցած ջրհեղեղի զոհերի հարազատներին, ընտանիքի անդամներին:

Քաղաքագետ. Իվանյանում ադրբեջանցիների կոտորածի նախաձեռնողը Ադրբեջանի Ժողովրդական ճակատն էր
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 12:01

Արմինֆո.Իվանյանում ադրբեջանցիների կոտորածի նախաձեռնողը (Խոջալու)  Ադրբեջանի Ժողովրդական ճակատն էր: Այդ մասին հիշեցրել է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

Կառավարության շենքի մոտ մեկնարկել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ակցիան. բախումներ և ձերբակալություններ են սկսվել
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 11:12

Արմինֆո.ՀՀ կառավարության շենքի մոտ, որտեղ ընթանում է հերթական նիստը, մեկնարկել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժման ակցիան ՝ բողոքի շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ:

ԲՀԿ մամուլի խոսնակը բացահայտել է Ծառուկյանի և արքեպիսկոպոս Գալստանյանի հանդիպման մանրամասները
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 11:02

Արմինֆո."Բարգավաճ Հայաստան" կուսակցությունից հերքել են լուրերն այն մասին, թե կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը մերժել է "Տավուշը հանուն հայրենիքի" շարժմանը միանալու Բագրատ Սրբազանի առաջարկը: Մասնավորապես, ԲՀԿ մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է.

ՔԿ. Նոյեմբերյան քաղաքում խմբակային խուլիգանության վարույթի նախաքննությունը, 5 անձի մասով, ավարտվել է
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 17:23

Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում ավարտվել է  2024 թվականի ապրիլի 23-ին Նոյեմբերյան քաղաքի կենտրոնական հատվածում, ճանապարհը փակելու կապակցությամբ իրականացվող ակցիաների շրջանակներում, մի խումբ անձանց մասնակցությամբ առերևույթ խուլիգանություն կատարելու, ինչպես նաև գույքի վնասման և ֆիզիկական ներգործության  առնչությամբ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Հունիսի 1-ից մինչեւ 16 տարեկան երեխաների երթեւեկությունը Երեւանի մետրոպոլիտենում կլինի անվճար
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 17:15

Արմինֆո. Հունիսի 1-ին՝ Երեխաների իրավունքների պաշտպանության օրը, Երեւանի մետրոպոլիտենում մինչեւ 16 տարեկան երեխաների համար երթեւեկությունն անվճար կլինի: Այդ մասին հաղորդում է մետրոպոլիտենի մամուլի ծառայությունը։

Արաբկիրի նախկին թաղապետի նկատմամբ գործն ավարտվել է, այն ուղարկվել է դատախազին՝  հաստատելու և դատարան ուղարկելու համար
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 17:10

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում ձեռք բերված տվյալներով պարզվել են Երևան քաղաքի 2005-2007թթ. ընթացքում Արաբկիրի համայնքապետարանում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձի կողմից հանցավոր սխեմաների կիրառմամբ բազմադրվագ կոռուպցիոն հանցագործությունների կատարման հանգամանքներ: Այդ մասին հաղորդում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը:

Երուսաղեմի Հայոց պատրիարքն ամոթալի է համարել Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 17:05

Արմինֆո.Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտում  է Սարդարապատի հուշահամալիրում  Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության ամոթալի  գործողությունները։

Պարզվում է հասցված վնասի չափը, և տարվում են վերականգնողական աշխատանքներ
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 16:15

Արմինֆո. Մայիսի 25-26-ի բնական աղետի հետևանքով Լոռու մարզի երկաթուղային գծերը վնասվել են 8 տեղերում՝ մինչև 2 կիլոմետր ընդհանուր երկայնքով: Բացի այդ, հեղեղվել են 4 էլեկտրակայաններ և կայանների էլեկտրական կենտրոնացման սարքավորումներ, վնասվել են 3 ինժեներական կառույցներ, ինչպես նաև տարբեր լարման էլեկտրահաղորդման գծեր:

Փաստաբանը՝ Փաշինյանին. Ամենայն հայոց կաթողիկոսն ինքնուրույն է որոշում ցանկացած պետական արարողակարգի միջացռմանը մասնակցելու հարցը, եւ դրա համար նրան թույլտվություն պետք չէ
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 14:02

Արմինֆո. Ցանկացած պետական արարողակարգի միջացռմանը Ամենայն հայոց կաթողիկոսը ինքնուրույն է որոշում մասնակցել դրան, թե ոչ, եւ դրա համար որևէ հրավեր կամ թույլտվություն չի կարող պահանջվել: Այդպես է մեկնաբանել փաստաբան Արսեն Բաբայանը Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունների մասին  վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա խոսքերը:

Միխայիլ Պոդոլյակ. այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում հաջողության կհանգեցնի
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 14:01

Արմինֆո. Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում      , հաջողություն կբերի։ Այդ մասին AnalitikaUA պարբերականին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ։ "Նշանակում է, որ նա իզուր չի ընտրել իր համար ժամանակին լինել ինքնուրույն", - ընդգծել է նա:




Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության