Arminfo.info


Զատուլին. այսօր Փաշինյանի իշխանությունը Հայաստանում հենվում է երկու բանի վրա՝ բռնաճնշումների և պատերազմի մասին հայ ժողովրդին ներշնչվող վախի
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 16:47

Արմինֆո. Բռնություն է գործադրվել հայ ժողովրդի ինքնորոշման կամքի նկատմամբ։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը՝ ռուս-հայկական Լազարյան միջազգային ակումբի "Ու՞ր ես գնում։ Հայաստանի խաչի և Ռուսաստանի խաչի մասին" կարգաախոսով 6-րդ նիստի ժամանակ:

Սահմանվել է ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 16:36

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում գործադիրն ընդունել է «ՀՀ տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում՝ Սևանա լճում կենսապաշարի կայուն օգտագործման և կենսաբազմազանության պահպանության պահանջից ելնելով: Այդ մասին ասվում է կառավարության հաղորդագրությունում:

Զախարովա. Հարավային Կովկասում բոլոր տագնապալի միտումները, հիմնականում, պայմանավորված են "արևմտականների" ապակառուցողական ակտիվությամբ
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 16:34

Արմինֆո. Հարավային Կովկասում անվտանգության բոլոր մարտահրավերներն ու տագնապալի միտումները, հիմնականում, պայմանավորված են "արևմտականների" ապակառուցողական ակտիվությամբ։ Այդ մասին մայիսի 30-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովա. Մոսկվան համապատասխան մասնագետներ է ուղարկել Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի հետևանքների հաղթահարման հարցում երկրին աջակցելու համար
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 16:08

Արմինֆո.Մոսկվայում տեսել են հայկական կողմի դրական արձագանքը Հայաստանի հյուսիսում ջրհեղեղի առնչությամբ Ռուսաստանի առաջարկած օգնության վերաբերյալ: Այդ մասին մայիսի 30-ին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ՝ ի պատասխան համապատասխան հարցի։

Ռաֆայել Գևորգյանն ազատվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 15:39

Արմինֆո. Ռաֆայել Գևորգյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնից: Այդ մասին որոշումն ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Արցախի օմբուդսմենը Հայաստանի իշխանություններին մեղադրել է արցախցիների հիմնարար իրավունքներն անտեսելու համար
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 15:27

Արմինֆո. Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը Հայաստանի իշխանություններին մեղադրել է արցախցիների հիմնարար իրավունքներն անտեսելու համար՝ Լեռնային Ղարաբաղից փախստականների կուտակային կենսաթոշակների բաշխման վերաբերյալ վերջին օրենսդրական նախաձեռնությունների ֆոնին:

Ռուսական արվեստի թանգարանում բացվել է բացառիկ ցուցահանդես՝ նվիրված բժիշկ, կոլեկցիոներ և արվեստի ասպետ Արամ Աբրահամյանին
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 15:25

Արմինֆո.Ռուսական արվեստի թանգարանի համար հոբելյանական տարում և կոլեկցիոներ, բժիշկ, գիտնական, սոցիալիստական աշխատանքի հերոս և պետական մրցանակի դափնեկիր Արամ Յակովի Աբրահամյանի 125-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում Երևանում բացվել է "Արամ Աբրահամյան. Արվեստի ասպետ" բացառիկ ցուցահանդեսը:

Ռիտեր. EUMA-ի դիտորդները ներկայումս չեն պարեկում Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածները, որտեղ ընթանում է սահմանազատում
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 14:06

Արմինֆո. Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) դիտորդներն այս պահին չեն պարեկում Ադրբեջանի հետ սահմանի այն հատվածները, որոնք գտնվում են սահմանազատման փուլում, սակայն նախատեսում են դա անել ապագայում: Այդ մասին «ՍիվիլՆեթ»-ի հետ հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը՝ ի պատասխան ճշգրտող հարցի, թե արդյոք այժմ իրենք պարեկություն են իրականացնում Տավուշում, որտեղ ընթանում է սահմանի սահմանազատում։

Հայաստանի ոստիկանությունը դարձել է բռնության և առցանց հետապնդումների զոհ. կառավարող խմբակցության պատգամավոր
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 14:04

Արմինֆո.ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը կարծում է, որ ներկայումս ոստիկանության ուժերը, որոնք ապահովում են երկրի քաղաքացիների անվտանգությունը, գտնվում են Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած բողոքի շարժման ուղիղ հարվածի տակ: Նրա ասելով, օրինակ, մայիսի 30-ին խաղաղ անհնազանդության ակցիաների մասնակիցները բռնություն են գործադրել նրանց նկատմամբ:

Հայաստանն ու ԱՄՆ-ը տեղեկատվություն կփոխանակեն մաքսային հարցերի շուրջ
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 14:03

Արմինֆո. Կառավարության այսօրվա նիստում հավանության է արժանացել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև իրենց մաքսային մարմինների փոխադարձ օգնության վերաբերյալ» համաձայնագրի նախագծի ստորագրման առաջարկությունը:

Քաղաքագետ. Իվանյանում ադրբեջանցիների կոտորածի նախաձեռնողը Ադրբեջանի Ժողովրդական ճակատն էր
 Հինգշաբթի, 30 Մայիսի 2024, 12:01

Արմինֆո.Իվանյանում ադրբեջանցիների կոտորածի նախաձեռնողը (Խոջալու)  Ադրբեջանի Ժողովրդական ճակատն էր: Այդ մասին հիշեցրել է քաղաքագետ Ստեփան Հասան-Ջալալյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում։

ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմել է Արցախից բռնի տեղահանված 2075 անձ, ստացել են՝ 1437 - ը
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 17:25

Արմինֆո.Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար դիմել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 2075 անձ, որոնցից 1437-ը ստացել է ՀՀ քաղաքացիություն: Այդ մասին մայիսի 29-ին խորհրդարանում հայտարարել է ՀՀ ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանը՝ բյուջեի կատարողականի լսումների ժամանակ։

Երուսաղեմի Հայոց պատրիարքն ամոթալի է համարել Սարդարապատում Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության գործողությունները
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 17:05

Արմինֆո.Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը դատապարտում  է Սարդարապատի հուշահամալիրում  Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ ոստիկանության ամոթալի  գործողությունները։

Միխայիլ Պոդոլյակ. այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում հաջողության կհանգեցնի
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 14:01

Արմինֆո. Այն, ինչ այսօր անում է Հայաստանը, ամեն դեպքում      , հաջողություն կբերի։ Այդ մասին AnalitikaUA պարբերականին ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը ։ "Նշանակում է, որ նա իզուր չի ընտրել իր համար ժամանակին լինել ինքնուրույն", - ընդգծել է նա:

ՀՀ վարչապետ. Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստաթղթի ստորագրման համար պետք է լինի կողմերի համաձայնությունը պայմանագրի տեքստի մի շարք դրույթների վերաբերյալ
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 13:48

Արմինֆո. Գրեթե ամեն օր Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հիանալի հնարավորություն կա։ Այդ մասին մայիսի 29-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով 2024 թվականի նոյեմբերին Ադրբեջանի մայրաքաղաքում կայանալիք Կլիմայի հարցերով COP-29 համաժողովի շրջանակում պայմանագիր կնքելու հնարավորության մասին Բաքվի պնդումը։

Հայաստանը խաղաղության պայմանագրի նախագծում ներկայացրել է տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ իր տեսլականը․ Փաշինյան
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 13:47

Արմինֆո.Հայաստանը Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի նախագծում ներկայացրել է տարածաշրջանի բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ իր տեսլականը։ Այդ մասին մայիսի 29-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետ. Հայաստանում ՀԱԵ դեմ ուղղված որևէ արշավ չկա
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 13:47

Արմինֆո.Հայաստանի Հանրապետությունում Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված որևէ արշավ չկա: Այդ մասին մայիսի 29-ին լրագրողներին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հանրապետությունը պիտի կերտվի ժողովրդի և ոչ թե իրեն վերնախավ համարող խմբերի երազանքներին համահունչ. ՀՀ վարչապետ
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 12:39

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախագահ Վահագն Խաչատուրյանի, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի և ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ նախօրեին Հանրապետության տոնի առիթով այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր:

Եվրախորհրդարանի մի խումբ պատգամավորներ մտահոգություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացի մեթոդների և շտապողականության առնչությամբ
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 12:36

Արմինֆո.Եվրոպական խորհրդարանի պատգամավորները կոչ են անում ՀՀ իշխանություններին զերծ մնալ ապօրինի գործողություններից: Այդ մասին հաղորդում է "Տավուշը հանուն հայրենիքի" նախաձեռնությունը։

Փաշինյան: աշխատանքը պետք է Հայաստանի Հանրապետությունում դառնա ժողովրդական և պետական գաղափարախոսություն
 Չորեքշաբթի, 29 Մայիսի 2024, 12:33

Արմինֆո.ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի ծախսային մասը առկա մարտահրավերների և վտանգների հաղթահարման վկայությունն է։ Այդ մասին մայիսի 29-ին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովներում 2023 թվականի պետական բյուջեի կատարողականի հաշվետվության քննարկման ժամանակ։




Մեկնաբանվողներ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության