Ուրբաթ, 28 Դեկտեմբերի 2018, 20:17
Արմինֆո.2018թ Կոնվերս Բանկի մասնաճյուղերի աշխատանքային վերջին օրը դեկտեմբերի 29-ն է: Այդ օրը Բանկի մասնաճյուղերը ծառայություններ են մատուցելու սովորական աշխատանքային ռեժիմով՝ 10:00-14:30:
Ինչպես հայտնել են բանկում, Բանկի մասնաճյուղերը աշխատելու են նաև տոնական օրերին:
|
Հինգշաբթի, 27 Դեկտեմբերի 2018, 17:58
Արմինֆո.Կոնվերս Բանկի կողմից ավանդաբար իրականացվող <<Դարձիր Ձմեռ պապ>> նախագծի շրջանակներում երեկ՝ դեկտեմբերի 26-ին, Վարդենիսի տարածաշրջանի երկու բնակավայր են այցելել Բանկի աշխատակիցները և դպրոցականներին փոխանցել ամանորի նվերները, որոնք, իրենց նամակներում, Ձմեռ պապից խնդրել էին հենց երեխաները:
|
Երեթշաբթի, 25 Դեկտեմբերի 2018, 18:06
Արմինֆո.Դեկտեմբերի 25-ին կայացավ Կոնվերս Բանկի <<Նոր Հաճըն>> մասնաճյուղի վերաբացման պաշտոնական արարողությունը, որին մասնակցում էին հյուրեր Կոտայքի մարզպետարանից, Նոր Հաճնի համայնքապետարանից, գործարար համայնքի ներկայացուցիչներ, հաճախորդներ…
|
Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018, 16:02
Արմինֆո. Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում տեղի է ունեցել Արգենտինական կենտրոնի բացման արարողությունը: Արգենտինական կենտրոնի բացումը նախաձեռնել է Հայաստանում Արգենտինայի դեսպանատունը: Որպես նախագծի աջակից հանդես է եկել Կոնվերս Բանկը, որը ֆինանսավորել է Կենտրոնի բացման նպատակով դասասենյակի նորոգումը, տեխնիկական համալրումը և կահավորումը:
|
Ուրբաթ, 23 Նոյեմբերի 2018, 12:00
|
Ուրբաթ, 16 Նոյեմբերի 2018, 19:23
Արմինֆո. Կարիերայի և ձեռնարկատիրության ամենամյա տոնավաճառի ընթացքում Կոնվերս Բանկը ներկայացվել է որպես հաջողության պատմություններ կերտող Բանկ: Ինչպես տեղեկացրել էԲանկի մամուլի ծառայությունը, մասնակիցներին և հյուրերին է ներկայացվել Բանկի Նոր Նորք մասնաճյուղի աշխատակից Աննա Ֆերոյանի փորձը:
|
Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2018, 19:06
Արմինֆո. Ուսանողների միջազգային օրվան ընդառաջ Կոնվերս Բանկը հանդես է գալիս լոյալության հերթական ակցիայով. գործարկված CashBack ակցիայի հնարավորություններից կարող են օգտվել Բանկի՝ ուսանող քարտապանները: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:
|
Երեթշաբթի, 13 Նոյեմբերի 2018, 16:21
Արմինֆո.Կոնվերս Բանկը կֆինանսավորի Երևանի Վալերի Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում Արգենտինական կենտրոնի բացման աշխատանքները: Այս նպատակով կնքվել է համագործակցության հուշագիր:
|
Երկուշաբթի, 5 Նոյեմբերի 2018, 13:35
|
Ուրբաթ, 2 Նոյեմբերի 2018, 14:00
Արմինֆո.Կոնվերս Բանկը սկսել է <<Հայաստանի Հանրապետությունում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ Լիզինգի պետական աջակցության ծրագրի>> շրջանակներում վարկավորումը: Այս տարվա ընթացքում սա գյուղատնտեսության ոլորտում պետական սուբսիդավորմամբ իրականացվող երրորդ ծրագիրն է, որին միացել է Կոնվերս Բանկը:
|
Երեթշաբթի, 30 Հոկտեմբերի 2018, 15:42
Արմինֆո. Վիզա վճարահաշվարկային համակարգի կողմից առաջարկվող տարաբնույթ զեղչերի մասին տեղեկատվությունն այսուհետև հասանալի կլինի Կոնվերս Բանկի պաշտոնական կայքում: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, ծառայությունը ներդրվել է Վիզա վճարահաշվարկային համակարգի հետ համագործակցության շրջանակներում:
|
Շաբաթ, 27 Հոկտեմբերի 2018, 15:16
Արմինֆո.Երեկ Կոնվերս Բանկը դրամային, դոլարային և եվրոյով պարտատոմսերի արժեկտրոններ է վճարել: Հաճախորդներին վճարված գումարի չափը կազմել է 325.201.500 ՀՀ դրամ, որից 142,500,000 ՀՀ դրամը ուղղվել է դրամային, 127,354,500 ՀՀ դրամը՝ դոլարային, իսկ 55,347,000 ՀՀ դրամը՝ Եվրո արժույթով պարտատոմսերի արժեկտրոնների մարմանը:
|
Ուրբաթ, 26 Հոկտեմբերի 2018, 16:37
Արմինֆո.Հոկտեմբերի 25-ին՝ Ջակոմո Պուչինիի <<Մադամ Բաթերֆլայ>> օպերայի պրեմիերայով ավարտվեց Երևանյան 12-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Ներկայացումը նվիրված էր փառատոնի գլխավոր հովանավոր Կոնվերս Բանկի 25-ամյակին: Ներկա էին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ տիկնոջ հետ, պաշտոնատար անձինք, գործարարներ, երաժշտասերներ….
|
Երեթշաբթի, 23 Հոկտեմբերի 2018, 18:34
Արմինֆո.Հոկտեմբերի 23-ին տեղի է ունեցել պաշտոնական բացումը՝ Սեբաստիա փողոց, 82 շենք, թիվ 50 հասցեում: Արարողությանը ներկա են եղել հյուրեր Երևանի Մալաթիա վարչական շրջանի աշխատակազմից, գործարար համայնքից, Բանկի hաճախորդներ:
|
Չորեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2018, 18:00
Արմինֆո.Կոնվերս Բանկը շարունակաբար կատարելագործում է պլաստիկ քարտերի միջոցով իրականացվող ծառայությունները՝ դրանք դարձնելով ավելի արդիական ու հարմարետ, և գործարկում Card to Card ծառայությունը, որը շահեկանորեն տարբերվում է շուկայում առկա նմանատիպ այլ առաջարկներից: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:
|
Երեթշաբթի, 9 Հոկտեմբերի 2018, 19:43
Արմինֆո.Հոկտեմբերի 1-ի դրությամբ, Կոնվերս Բանկն ավելի քան 1200 վարկային պայմանագրի մասով զիջել է շուրջ 320 մլն դրամի չափով տույժ տուգանք: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, համաներման գործընթացում ներառված են այս տարվա մայիսի 31-ի դրությամբ 271 և ավելի օր ժամկետանց, անհուսալի դասակարգված վարկեր ունեցող ֆիզիկական անձ վարկառուները:
|
Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 19:38
Արմինֆո.Կոնվերս Բանկը հիմնադրման 25-ամյակի կապակցությամբ ներդնում է նոր՝ «Կոնվերս 25» ավանդը: Սա բանկային համակարգում եզակի ավանդատեսակ է, որի վաղաժամկետ դադարեցման դեպքում ավանդատուները չեն զրկվում հաշվարկված տոկոսագումարից: Այս մասին տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը:
|
Երկուշաբթի, 17 Սեպտեմբերի 2018, 20:28
Արմինֆո. Սեպտեմբերի 15-ին կայացավ Կոնվերս Բանկի «Գյումրի» մասնաճյուղի պաշտոնական վերաբացման արարողությունը, որին ներկա էին հյուրեր Շիրակի մարզպետարանից, ՏԻՄ-երից, բիզնես համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաև Կոնվերս Բանկի խորհրդի և Տնօրինության անդամներ: Ինչպես տեղեկացրել է Բանկի մամուլի ծառայությունը, մասնաճյուղը գործում է նոր՝ ք.Գյումրի, Երևանյան խճյուղի 7/7 հասցեում:
|
Երեթշաբթի, 11 Սեպտեմբերի 2018, 18:18
Արմինֆո.Սեպտեմբերի 11-ին մեկնարկեց <<Արգենտինական տանգոյի շաբաթ Հայաստանում>> միջոցառումը: Արդեն երկրորդ տարին անընդմեջ Կոնվերս Բանկի հաճախորդները առաջինն են վայելում Արգենտինայից ժամանած պարային զույգերի կատարումները: Հայաստանում Արգենտինայի դեսպանատան այս նախաձեռնության ավանդական աջակիցներն են արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից կառավարվող խմբի կառույցները՝ այդ թվում Կոնվերս Բանկը:
|
Երեթշաբթի, 11 Սեպտեմբերի 2018, 12:28
Արմինֆո.Կոնվերս Բանկը սեպտեմբերի 10-ին մեկնարկած Ամենամյա Երևանյան միջազգային 12-րդ փառատոնի գլխավոր հովանավորն է: Այս տարի փառատոնը նվիրված Է Երևանի 2800-ամյակին:
|