Arminfo.info


703
Հայաստանի ԱԳՆ մեկնաբանել է Միլանում ձեռք բերված պայմանավորվածությունների վերաբերյալ Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը
 Չորեքշաբթի, 19 Դեկտեմբերի 2018, 14:10

Արմինֆո.«Միլանում ԵԱՀԿ նախարարների խորհրդի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հանդիպման ընթացքում ձեռք բերված համաձայնությունները հրապարակվել են ՀՀ ԱԳՆ կողմից՚, - հայտարարել է ԱԳՆ մամլո խոսնակ Աննա Նաղդալյանը, մեկնաբանելով Ադրբեջանի ԱԳ նախարարի այն հայտարարությունը, թե` Միլանում Հայաստանի ԱԳ նախարարի հետ փոխըմբռնում է եղել:

Մոսկվա. Ակնհայտ է, որ Երևանի և Բաքվի միջև երկխոսություն կա, և այն ընթանում է
 Հինգշաբթի, 13 Դեկտեմբերի 2018, 16:01

Արմինֆո.Ակնհայտ է, որ Երևանի և Բաքվի միջև երկխոսություն կա, և այն ընթանում է: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցում՝ մեկնաբանելով երկու երկրների ԱԳ նախարարների համատեղ հայտարարությունը ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակներում և ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեւի հանդիպումը։

 Ուրբաթ, 30 Նոյեմբերի 2018, 18:49

Արմինֆո.

Ասաֆ Հաջիև. Եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն արդյունքներ չի տալիս, պետք է փնտրել ղարաբաղյան հարցի այլընտրանքային լուծումներ
 Չորեքշաբթի, 28 Նոյեմբերի 2018, 18:26

Արմինֆո.Նոյեմբերի 27-28-ը Երևանում ՍՏՀԽՎ Խորհրդարանական վեհաժողովի 52-րդ նիստի շրջանակներում ԱրմԻնֆո-ի թղթակիցը կազմակերպության քարտուղար, Ադրբեջանը ներկայացնող Ասաֆ Հաջիևի հետ զրույցել է ղարաբաղյան հակամարտության, տարածաշրջանային խնդիրների և կազմակերպության աշխատանքի մասին:

 Երկուշաբթի, 26 Նոյեմբերի 2018, 12:01

Արմինֆո.

Ստեփանակերտ. Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման առումով Ջոն Բոլթոնի սպասումները տարբեր պատճառներով անիրական են
 Հինգշաբթի, 15 Նոյեմբերի 2018, 13:23

Արմինֆո Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները կարգավորման շուրջ հստակ են: Այդ մասին «Ազատ Արցախե հանրապետական թերթին հարցազրույցում հայտարարել է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը:

Հայաստանի և Ղրղզստանի արտգործնախարարները քննարկել են երկկողմ օրակարգի հարցեր
 Չորեքշաբթի, 7 Նոյեմբերի 2018, 20:16

Արմինֆո. Նոյեմբերի 7-ին ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի, անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին մասնակցելու նպատակով Աստանայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Ղրղզստանի ԱԳ նախարար Չինգիզ Այդարբեկովին:

Լավրով. Քանի դեռ Հայաստանում ներքաղաքական գործընթացները չեն ավարտվել, հազիվ թե հնարավոր լինի լրջորեն քննարկել ղարաբաղյան ճգնաժամից դուրս գալու տարբերակները
 Ուրբաթ, 2 Նոյեմբերի 2018, 14:03

Արմինֆո. Քանի դեռ Հայաստանում ներքաղաքական գործընթացները չեն ավարտվել, հազիվ թե հնարավոր լինի լրջորեն քննարկել ճգնաժամային իրավիճակից դուրս գալու և ղարաբաղյան հակամարտության լիարժեք կարգավորումն ապահովելու տարբերակները: Այդ մասին ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի հետ մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը՝ մեկնաբանելով ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ վերջին գործընթացները, ինչպես նաև բանակցություններում Արցախին ներգրավելու Երևանի կոչերը: 

Մասիս Մայիլյան. Ժամանակն է վերանայել բանակցային գործընթացի հետ կապված որոշ մոտեցումներ
 Չորեքշաբթի, 31 Հոկտեմբերի 2018, 15:47

Արմինֆո.Հոկտեմբերի 30-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (ՄԽ) համանախագահներ Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) և Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկիի հետ։

Փաշինյանը և համանախագահները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման խաղաղ գործընթացի դինամիկան, Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո
 Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018, 20:10

Արմինֆո Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերին (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիին (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկին:

Զոհրաբ Մնացականյանը՝ համանախագահների հետ հանդիպմանը. Արդիական է մնում ռազմատենչ և ոչ կառուցողական հռետորաբանությունից հրաժարվելու անհրաժեշտությունը
 Երկուշաբթի, 29 Հոկտեմբերի 2018, 18:54

Արմինֆո. Հոկտեմբերի 29-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի հետ:

Բոլթոն. Թրամփը կարող է օգտագործել իր լիազորությունները 907-րդ ուղղման գործողությունը կասեցնելու համար
 Հինգշաբթի, 25 Հոկտեմբերի 2018, 12:07

Արմինֆո. ԱՄՆ Հարավային Կովկասը համարում է իր համար չափազանց կարևոր տարածաշրջան` ռազմավարական տեսանկյունից: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջոն Բոլթոնը`  «Ամերիկայի ձայնի՚ հետ հարցազրույցում:

Հաջորդ շաբաթ Հայաստան կժամանեն ԵԱՀԿ ՄԽ համանախագահները
 Չորեքշաբթի, 24 Հոկտեմբերի 2018, 12:00

Արմինֆո. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հաջորդ շաբաթ կայցելեն Հայաստան: Հոկտեմբերի 24-ին ճեպազրույցում այդ մասին հաղորդել է ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը: «Հաջորդ շաբաթ սպասվում է միջնորդների այցը տարածաշրջան՚, - ասել է Նաղդալյանը:

 Շաբաթ, 20 Հոկտեմբերի 2018, 17:54

Արմինֆո.

Չեխիայի դեսպան. Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձի հարցը մտնում է Մադրիդյան սկզբունքների օրակարգի մեջ
 Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2018, 13:30

Արմինֆո.Լեռնային Ղարաբաղի շրջակա տարածքների վերադարձի հարցը մտնում է բանակցությունների սեղանին գտնվող Մադրիդյան սկզբունքների օրակարգի մեջ: Այդ մասին հոկտեմբերի 18-ին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Միկիսկան՝ անդրադառնալով Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսի վերջին հայտարարությանը:

Ջորջ Քենթ. ԱՄՆ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ, սակայն փոխգործակցության օրակարգը Հայաստանինն է
 Երեթշաբթի, 16 Հոկտեմբերի 2018, 13:16

Արմինֆո. ԱՄՆ պատրաստ է աշխատել Հայաստանի հետ, սակայն փոխգործակցության օրակարգը Հայաստանինն է, հոկտեմբերի 16-ին լրագրողներին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխտեղակալ Ջորջ Քենթը:

Ջորջ Քենտ. Մինսկի միջնորդները երկու շաբաթվա ընթացքում կայցելեն Երևան և Բաքու
 Չորեքշաբթի, 10 Հոկտեմբերի 2018, 17:58

Արմինֆո. Հոկտեմբերի 10-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում։

ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղյան հիմնախնդրի շուրջ քննարկումներն այլ հարթակներ տեղափոխելու փորձերը վնասում են կայունության հաստատմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին
 Ուրբաթ, 28 Սեպտեմբերի 2018, 14:34

Արմինֆո.Սեպտեմբերի 27-ին Նյու Յորքում կայացել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Արաբական Միացյալ էմիրությունների արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահայանի հետ:

Նիկոլ Փաշինյանը` ՄԱԿ ԳԱ պատվիրակներին. Ադրբեջանի մաս կազմելը Ղարաբաղի բնակչության համար կնշանակի լիակատար բնաջնջում
 Չորեքշաբթի, 26 Սեպտեմբերի 2018, 11:50

Արմինֆո.Ղարաբաղը չպետք է լինի Ադրբեջանի կազմում, եթե որևէ մեկը չի ցանկանում թույլ տալ հայ ժողովրդի նոր ցեղասպանություն: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը` Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանում իր ելույթում:

 Ուրբաթ, 21 Սեպտեմբերի 2018, 23:12

Արմինֆո.




Մեկնաբանվողներ
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական
"Ինչ լավ է, որ 50 մետր հեռավորության վրա Ադրբեջանն է". Փաշինյանը տավուշցիներին նշել է ադրբեջանցիների հետ առևտրի հեռանկարները
Ոսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականությանՈսկեպարում սկսվել է հանրահավաք հանուն հայոց պետականության
Չկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում ՓաշինյանըՉկա վերադարձ պատմական Հայաստանի գաղափարին. կոչ է անում Փաշինյանը
Պետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն ենՊետդեպարտամենտի նախկին պաշտոնյա. Վաշինգտոնին դա կարող է դուր չգալ, բայց Հայաստանի անվտանգության լավագույն երաշխավորները Ռուսաստանն ու Իրանն են
Տիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլելՏիգրան Ավինյանը՝ Երևանում ծառահատումների կասեցման մասին. Եթե կա այլ գիտական կարծիք, մենք պատրաստ ենք լսել, իսկ եթե ոչ ՝ պետք չէ քաղաքից ժամանակ խլել
Փաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժըՓաշինյանը Հիսուս Քրիստոսի ճանապարհը համեմատել է այն դժվարությունների հետ, որոնց բախվել է իր քաղաքական ուժը
Ռուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներինՌուս սենատոր. Հայաստանի իշխանությունների այսօրվա քաղաքականությունը կարող է հարված հասցնել տարածաշրջանային և համաշխարհային գործերում Երևանի հեռանկարներին
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում