Երկուշաբթի, 25 Հունիսի 2018, 17:11
Արմինֆո.Այս չորեքշաբթի ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում մեկնարկող Սմիթսոնյան ֆոլքլայֆ կամ ժողովրդական կենցաղի ամենամյա փառատոնում հանդես կգան Հայաստանը և Կատալոնիան: Վաշինգտոնի Նեշընլ Մոլ զբոսավայրում հունիսի 27-ից հուլիսի 1-ը և հուլիսի 4-ից 8-ը տեղի ունեցող փառատոնում հայկական կենցաղն այցելուներին կներկայացնեն Հայաստանից և սփյուռքից ժամանած ավելի քան 170 ներկայացուցիչներ՝ արհեստագործներ, դիզայներներ, երաժիշտներ, խոհարարներ, գինեգործներ, պարողներ և կատարողներ:
|
Հինգշաբթի, 16 Նոյեմբերի 2017, 13:55
Արմինֆո. Գերմանական «Կեղեքվող ժողովուրդների իրավունքների պաշտպանության միություն՚ իրավապաշտպան կազմակերպությունը Գերմանիայի քաղաքների ասոցիացիային կոչ է արել երկրով մեկ հուշարձաններ տեղադրել Հայոց ցեղասպանության զոհերի և Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում սպանված մյուս քրիստոնյաների հիշատակին:
|
Հինգշաբթի, 26 Հոկտեմբերի 2017, 12:19
Արմինֆո. Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը /Կոմանդոս/ ԱրմԻնֆո-ին հարցազրույցում խոսում է Ադրբեջանի ներքին սպառնալիքների ու խնդիրների մասին՝ Արցախի և Հայաստանի սահմանին լարվածության արհեստական պահպանման համատեքստում: Գեներալը կիսվում է բանակային հրամանատարության կողմից հայկական պաշտպանական դիրքերի ամրապնդմանն ուղղված քայլերի տեսլականով, մեկնաբանում և հիմնավորում Ադրբեջանի ու Հայաստանի ԶՈւ սպառազինությունների վերջին գնումների տրամաբանությունը, խոսում Հայաստանում բանակաշինության իր տեսլականի մասին:
|
Երկուշաբթի, 23 Հոկտեմբերի 2017, 17:00
|
Շաբաթ, 14 Հոկտեմբերի 2017, 01:38
|
Երկուշաբթի, 9 Հոկտեմբերի 2017, 14:17
Արմինֆո.Բրյուսելի կողմից Կատալոնիայի անկախության ճանաչումը` ԵՄ կազմից Իսպանիայի հետագա ելքով, կարող է փլուզել Եվրամիությունը: ԱրմԻնֆո-ին այդպիսի կարծիք է հայտնել Գերմանառուսական ֆորումի գիտական տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:
|
Շաբաթ, 7 Հոկտեմբերի 2017, 10:57
|
Շաբաթ, 29 Ապրիլի 2017, 13:44
Արմինֆո.Իսպանիայի Վիլյենա քաղաքն ընդունել է ինստիտուցիոնալ հայտարարություն, որով պաշտոնապես ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը: Փաստաթղթում Օսմանյան կայսրությունում 1915 թվականի իրադարձությունները որակվում են ցեղասպանություն և մարդկության դեմ ոճրագործություն: Հայտարարությունում նաև ընդգծվում է նման հանցագործությունները դատապարտելու կարևորությունը, որոնք վաղեմության ժամկետ չունեն` դրանց կրկնումը բացառելու համատեքստում:
|
Ուրբաթ, 28 Ապրիլի 2017, 00:29
Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգը բանաձև է ընդունել Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ` այդպիսով դառնալով Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ 46-րդ նահանգը:
|
Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017, 15:03
Արմինֆո. Ճանաչելով Հայոց ցեղասպանությունը` Չեխիան վերահաստատեց իր հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին եւ մարդու իրավունքների պաշտպանությանը: Այդ մասին հայտարարել է Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը` ապրիլի 26-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Պատգամավորների պալատի Չեխիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Ռոբին Բյոհնիշի հետ հեռախոսազրույցում:
|
Չորեքշաբթի, 26 Ապրիլի 2017, 11:34
Արմինֆո.Չեխիայի խորհրդարանը դատապարտել է 1915 թ. Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
|
Երեթշաբթի, 25 Ապրիլի 2017, 13:05
Արմինֆո.«Մենք չպետք է նահանջենք Ցեղասպանության ժխտումը քրեականացնելու ճանապարհից», - հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, ելույթ ունենալով Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին առնչվող միջոցառմանը, որը կազմակերպել էր Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը Փարիզում:
|
Երկուշաբթի, 24 Ապրիլի 2017, 18:12
Արմինֆո.Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան շենքի դիմաց բողոքի ակցիա է տեղի ունեցել՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ թուրքական և վրացական իշխանություններին ուղղված կոչով:
|
Շաբաթ, 22 Ապրիլի 2017, 11:39
Արմինֆո.Ամերիկայի Միացյալ Նահանգների Վայոմինգ նահանգը դարձավ Հայոց ցեղասպանությունը ճանաչած 45-րդ նահանգը:
|
Երեթշաբթի, 18 Ապրիլի 2017, 12:32
Արմինֆո.Ռոդ Այլընդի Ներկայացուցիչների պալատը Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ճանաչման վերաբերյալ բանաձև է ընդունել: Ինչպես հաղորդում է Armenian Weekly–ն, պալատի անդամ Քեթրին Քազարյանի ներկայացրած բանաձևն ընդունվել է միաձայն: Պալատի խոսնակը նշել է, որ հայ և հրեա համայնքներն իրենց ավանդն են ներդրել Ռոդ Այլենդ նահանգի զարգացման գործում` չնայած պատմության ողբերգական էջերին:
|
Հինգշաբթի, 13 Ապրիլի 2017, 17:40
Արմինֆո. Աշխարհահռչակ երգչուհի Շերը Լոնդոնին և Վաշինգտոնին կոչ է արել ճանաչել 1915 թ. Հայոց ցեղասպանությունը:
|
Երկուշաբթի, 10 Ապրիլի 2017, 16:34
Արմինֆո.ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը կարևորում է Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ Կիպրոսի խորհրդարանի նախագահ Դիմիտրիս Սիլուրիսի միջազգային հանրությանն ուղղված կոչը:
|
Հինգշաբթի, 26 Հունվարի 2017, 16:36
Արմինֆո. Դանիայի խորհրդարանի ընդունած՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, ըստ էության, սեփական պատմությունը ճանաչելու կոչ է Թուրքիային, ԱրմԻնֆո-ի թղթակցի հետ զրույցում այդպիսի կարծիք է հայտնել ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
|
Հինգշաբթի, 26 Հունվարի 2017, 15:35
Արմինֆո. Դանիայի խորհրդարանն այսօր լիագումար նիստում ընդունել է 20-րդ դարասկզբին Օսմանյան Թուրքիայում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձև: Փաստաթղթի օգտին քվեարկել է 89, դեմ՝ 9, ձեռնպահ՝ 11 խորհրդարանական:
|
Երկուշաբթի, 7 Նոյեմբերի 2016, 20:13
Արմինֆո. Ուկրաինայի ժողովրդական պատգամավորների նոր խումբ միացել է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշման նախագծին, որը նախաձեռնել է ժողովրդական պատգամավոր Վիտալի Բարվինենկոն:
|