Արմինֆո. ԱԺ "Իմ քայլը" խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի նշանակումը ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում զրոյացնում է մեր երկրի միջազգային հեղինակությունը: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Արմինֆո. Պատգամավորներն իրավունք ունեն քաղաքական գնահատականներ տալու, թե ինչ վնաս է հասցվել հասարակությանը և պետությանը կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կառավարության գործողությունների և անգործության արդյունքում։ Այդ մասին կորոնավիրուսի գծով քննչական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարել է "Բարգավաճ Հայաստան" խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։
Արմինֆո. Արցախը շրջափակման մեջ է, դա անթույլատրելի է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը։