Արմինֆո. Հայաստանն ու Ադրբեջանը աշխատանք են տանում խաղաղության պայմանագրի շուրջ, դեռ մնում են չհամաձայնեցված հոդվածներ, շարունակվում են նաև սահմանի սահմանազատման շուրջ բանակցությունները, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Արմինֆո.Լեռնային Ղարաբաղից Ռուսաստանի խաղաղապահների դուրս գալը համապատասխանում է տարածաշրջանում ստեղծված ներկա իրողություններին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ "Առաջին ալիքին" տված հարցազրույցում։
Արմինֆո.Հայաստանի հանրապետական կուսակցության գործադիր մարմինը և ՀՅԴ գերագույն մարմինը հանդես են եկել հայտարարություններով ՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև սկսված սահմանազատման գործընթացի հետ:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին:
Արմինֆո. "Հայաքվե" նախաձեռնությունն՝ ի աջակցություն տավուշցիների, մեկ ժամով փակել է Վրաստանի ուղղությամբ միջպետական ճանապարհը, որն անցնում է Լոռու մարզով: Ճանապարհը փակվել է Ալավերդու մոտակայքում։ Նախաձեռնության համակարգողներից Ավետիք Չալաբյանը նշել է. "Այսօր մեկ ժամով փակեցինք Երևան-Թբիլիսի միջպետական ճանապարհը՝ ի աջակցություն Տավուշում մեր բնակավայրերի տարածքների հանձնման դեմ բողոքող մեր հայրենակիցների: Մեր պահանջը հայրենիքը սակարկության հանած վարչակազմի հեռացումն է և հայրենիքը կտոր-կտոր հանձնելու գործընթացի կասեցումը։ Մի լռեք, ձեզնից յուրաքանչյուրը կգտնի իր բողոքն արտահայտելու ձևը"։
Արմինֆո. Իրանը մշտապես ընդգծել է, որ Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության, կայունության հաստատմանը և տարածաշրջանի ժողովուրդների շահերի ապահովմանը: Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին՝ անդրադառնալով Հարավային Կովկասում տիրող իրավիճակին։
Արմինֆո.2024 թվականին Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գագաթնաժողովին մասնակցելու կամ չմասնակցելու մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը կարտացոլի իր երկրի ինքնիշխան ընտրությունը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
Արմինֆո.ՀՀ վարչապետը նոր հանձնաժողով է ստեղծել ՝ նպատակ ունենալով կատարվող հանցագործության պատասխանատվությունը բարդել նշված համայնքների համայնքապետերի, ինչպես նաև այստեղ հավաքված ժողովրդի վրա: Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ.Բագրատ արքեպիսկոպոս Գալստյանը՝ ի պատասխան Հայաստանի և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովին կից ևս մեկ աշխատանքային խումբ ստեղծելու մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումը մեկնաբանելու խնդրանքին, որում ընդգրկված են Տավուշի մարզի մի շարք համայնքների ներկայացուցիչներ:
Արմինֆո. ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին: Այդ մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։