Արմինֆո.Պաշտոնական Բաքուն համաձայնություն է տվել Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպմանը: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ապրիլի 23-ին "COP29-ը եւ կանաչ տեսլականը Ադրբեջանի համար" միջազգային համաժողովում ելույթում։ Նրա խոսքով, եթե Հայաստանը համաձայնի, ապա արտգործնախարարների հաջորդ հանդիպումը տեղի կունենա Ղազախստանում:
Արմինֆո. Խոշորացված Նոյեմբերյան համայնքի բնակավայրերի ղեկավարները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատանքներին, քանի որ հասկացել են, որ տեղի ունեցածը շարունակվելու է։ Կոնկրետ Ոսկեպարում արդեն ընթանում են ականազերծման աշխատանքներ, և, հավանաբար, դրանք կավարտվեն այսօր։ Այդ մասին ապրիլի 23-ին Կիրանցում հավաքված քաղաքացիներին հաղորդել է Ոսկեպար գյուղի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը ։
Արմինֆո.Հայոց Ցեղասպանության հիշատակի օրվա հերթական տարելիցի նախօրյակին կանգնած ենք նոր գոյաբանական մարտահրավերների դեմ հանդիման։ Մեր անժամանացելի իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբեւէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա։ Այդ մասին ասվում է ՀՅԴ բյուրոյի տարածած հայտարարությունում:
Արմինֆո.Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայաստանի իշխանություններին կոչ է արել կողմնորոշվել առկա իրողություններով՝ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհային քարտեզ մշակելու համար:
Արմինֆո. Քաղաքացիները փակել են Նոյեմբերյանի ճանապարհը։ Իրավիճակը տեղում լարված է։ Նրանք մտադիր են ուղեւորվել հայ-վրացական սահման։
Արմինֆո. Ապրիլի 23-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին: