Արմինֆո. Երևան-Բաթումի ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել Թբիլիսիի մոտակայքում։ Տուժածներից 15-ը Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, որոնցից 2-ը մահացել են։
Արմինֆո. ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանը գտնվում է Ազգային անվտանգության ծառայությունում, նա առաջիկայում կձերբակալվի ՝ առանձնապես խոշոր չափերի վատնման և պաշտոնեական դիրքը չարաշահելու մեղադրանքով: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը։
Արմինֆո. Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ՔԿ ԶՔԳՎ առաջին կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 2-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների հատկանիշներով քննվող քրեական գործով ձեռնարկված քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ 12.08.2019թ.-ի ժամը 10:30-ի դրությամբ՝ մինչ Արայիկ Ղազարյանի կողմից մարտական դիրքը թողնելը՝ գլխի ծոծրակային շրջանում, սրունքների շրջաններում կամ մարմնի այլ հատվածներում Ա.Ղազարյանը մարմնական վնասվածքներ չի ունեցել:
Արմինֆո.: Օգոստոսի 14-ին Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում գումարվել է նիստ, որի օրակարգում ընդգրկված էր հինգ հարց՝ «ՅՈՒՔՈՄ» ՍՊ ընկերության ոչ սեփական հեռուստածրագրեր վերահեռարձակելու, «ԱՐՄԵՆԻԱ ԹԻ-ՎԻ» ՓԲ ընկերության սեփական արտադրության հեռուստածրագիր հեռարձակելու թույլտվություն ստանալու դիմումների և «ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԿՐՈՐԴ ՀԵՌՈՒՍՏԱԱԼԻՔ» ՍՊ ընկերության նկատմամբ վարչական տույժ կիրառելու մասին», «Անչափահասների առողջության, մտավոր և ֆիզիկական զարգացման, դաստիարակության վրա հնարավոր բացասական ազդեցություն ունեցող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարային նյութերի որոշման չափորոշիչները» և «Էրոտիկ բնույթի, սարսափ և ակնհայտ բռնություն պարունակող հեռուստառադիոհաղորդումների (ֆիլմերի), այլ տեսաձայնաշարայիննյութերի որոշման չափորոշիչները» սահմանելու մասին հարցերը:
Արմինֆո.Քննչական կոմիտեի ծանր հանցագործությունների քննության բաժնում առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են "Սեքյուրիթի դրիմ" ընկերության սեփականատեր Ալեքսան Զաքարյանը և "էլլիպս" ընկերության հաշվապահ Սահականույշ Սահակյանը: Այդ մասին ԱրմԻնֆո գործակալությանը հաղորդել են ՀՀ Քննչական կոմիտեից։
Արմինֆո. Արցախի Հանրապետության Պաշտպանությանբանակի զինծառայող Արայիկ Ղազարյանի ադրբեջանական կողմին գերի ընկնելու փաստի մասին տեղեկացվել են Արցախում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի առաքելությունը և ԵԱՀԿ գործող նախագահի Անձնական ներկայացուցչի գրասենյակը: Այդ մասին հայտնում է Արցախի Արտաքին գործերի նախարարությունը:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևին:
Արմինֆո. Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշեւը կարեւոր է համարում Ռուսաստանի եւ Հայաստանի սերտ փոխգործակցությունը միջազգային տեղեկատվական անվտանգության հարցերի շուրջ: Այս մասին ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի աշխատակազմի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ՝ Երեւանում Պատրուշեւի եւ ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպման արդյունքների համաձայն, փոխանցում է ՏԱՍՍ-ը ։