Արմինֆո.Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը կունենա Սփյուռքի գծով հատուկ հանձնարարությունների դեսպան, ով կլինի Սփյուռքի հետ հարաբերություններում վարչապետի աշխատակազմի ներկայացուցիչը: Այդ մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Գերմանիայի հայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` պատասխանելով Սփյուռքի նախարարության հետ կապված կառուցվածքային փոփոխություններին առնչվող հարցին:
Արմինֆո. «Ես Ազգային ժողովի ամբիոնից մի քանի անգամ հայտարարել և ասել եմ՝ ինչո՞ւ են մեզ բոլորը հարցնում՝ պատրա՞ստ ենք փոխզիջումների, թե ոչ: Իսկ ո՞վ է ասել, որ այդ հարցի պատասխանող առաջնային սուբյեկտը մենք ենք՚, - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախօրեին Քյոլնում Գերմանիայի հայ համայնքի և համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպմանը` պատասխանելով Արցախյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին առնչվող հարցին:
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ պաշտպանության նախարարություն և խորհրդակցություն անցկացրել ՀՀ ՊՆ ղեկավար կազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ:
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության ծրագրի ղեկավար Ստեֆեն Չուի գլխավորած պատվիրակությանը։
Արմինֆո. Հայաստանը <Աշխարհի ամենախելացի երկրները> միջազգային վարկանիշի որևէ կատեգորիայի մեջ չի ընդգրկվել: Վարկանիշը կազմվում է Vouchercloud. (https://www.vouchercloud.com/resources/worlds-smartest-countries) պորտալի կողմից:
Արմինֆո.Իսպանիայում բացահայտվել է հայաստանցիների կողմից թենիսի պայմանավորված խաղերի կազմակերպման սխեմա, հաղորդել է euronews-ը: Աղբյուրի համաձայն, ձերբակալվել է 15 մարդ:
Արմինֆո.Ղազախստանի Հանրապետության ներքին գործերի նախարար Կալմուհանբեթ Քասիմովը հանդիպել է Ղազախստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գագիկ Ղալաչյանի հետ:
Արմինֆո.ՀՀ խորհրդարանի մի խումբ նախկին պատգամավորներ՝ իշխանությունը կորցրած Հանրապետական կուսակցության ակտիվ գործիչներ, որոշել են կոնսոլիդացնել վաղուց երկրում գործող և կուսակցության շահերը սպասարկող մեդիա ակտիվները:
Արմինֆո.Bloomberg գործակալությունը հրապարակել է երկրների վարկանշային աղյուսակը` ըստ դրանց բնակչության «արատավորության՚ աստիճանի: Քաղաքացիների «անբարոյական կենսակերպի՚ հակումը որոշվել է սպառվող ալկոհոլի, ծխախոտի, թմրանյութերի քանակի և մոլախաղերից ՀՆԱ-ի կորուստների վերաբերյմալ տվյալների հիման վրա: Պարզվել է, որ աշխարհի ամենաանմեղ երկիրը Զամբիան է, իսկ ահա Հայաստանը հայտնվել է վարկանշային աղյուսակի «պատվավոր՚ 4-րդ տեղում: