Արմինֆո. ՀՀ ԱԳՆ-ն առաջարկում է Թավրիզում գլխավոր հյուպատոսություն բացել: Համապատասխան որոշում է կայացվել ապրիլի 25-ին կառավարության նիստում։
Արմինֆո.Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունը պատասխանել է պետական սահմանի սահմանազատման հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների այսօրվա հանդիպումից հետո տարածված համատեղ մամլո հաղորդագրության վերաբերյալ «Արմենպրես»-ի հարցերին:
Արմինֆո.Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության հայցադիմումը 2024 թվականի փետրվարի 9-ին Հակակոռուպցիոն դատարանի վճռով բավարարվել է. Հայաստանի Հանրապետությանն է վերադարձվել Կոտայքի մարզի Աղավնաձոր բնակավայրին հարող՝ ընդհանուր 1 հա մակերեսով հողամասը: Այդ մասին հաղորդում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:
Արմինֆո. Սամվել Վարդանյանի նկատմամբ առերեւույթ բռնություն կատարելու վերաբերյալ հաղորդման առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել: Այդ մասին ասվում է ՔԿ հաղորդագրությունում:
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի ռեկտորի պաշտոնում Դավիթ Գյուրջինյանի ընտրության արդյունքները:
Արմինֆո.Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում ընդունվել է որոշում, որի արդյունքում քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկում մի շարք հիվանդությունների արտահայտման վիճակները զինվորական ծառայության համար սահմանափակումով պիտանի կճանաչվեն: