Արմինֆո. Երևանի քաղաքապետարանը խոստացել է դիտարկել այն քաղաքացիներին ժամանակավոր կացարան տրամադրելու հարցը, ում տները քաղաքային իշխանությունների որոշմամբ քանդվել են Նոր Նորքում: Այդ մասին հաղորդել է փոխքաղաքապետ Արմեն Փամբուխչյանը՝ «Ֆեյսբուքի» իր էջում:
Արմինֆո.Հայոց պատմության 7-րդ դասարանի նոր նմուշի դասագիրքը, որը հասարակական դժգոհություն է առաջացրել, այդ թվում ՝ գիտական հանրության շրջանում, կմնա դպրոցական ծրագրում: Այդ մասին հայտարարել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ։ <Դասագիրքը հետ կանչելու մասին խոսք չկա: Քանի որ այն դիտողություններն ու կարծիքները, որոնք ստացվել են, անհիմն են", - անվրդով հայտարարել է նա։
Արմինֆո.Ճապոնիան ևս 3 միլիոն ԱՄՆ դոլար կտրամադրի Լեռնային Ղարաբաղից տեղահանվածներին և հյուրընկալող համայնքներին։
Արմինֆո. 2024 թվականի 8-րդ շաբաթվա (19.02.2024-25.02.2024թթ.) ընթացքում Հայաստանում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ակտիվության նվազում։ Ինչպես հաղորդում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ), ակտիվության նվազումն արձանագրվել է հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում։
Արմինֆո. Սոցիալիստական ինտերնացիոնալի խորհուրդը Արցախի հարցով բանաձեւ է ընդունել։ Այս մասին հայտնի է դարձել Սոցինտերնի խորհրդի նիստի արդյունքում։
Արմինֆո. Մենք ընդամենը մեկ հարց ենք տվել ՀԱՊԿ - ին, որն անպատասխան է մնացել. "որտե՞ղ է կազմակերպության պատասխանատվության գոտին, և արդյո՞ք այն ճանաչում է Հայաստանի սահմանները, և ի՞նչ սահմաններով է Հայաստանն անդամակցել ՀԱՊԿ–ին": Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով ՀՀ վարչապետի հայտարարությանը, թե Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ-ին սառեցված է: