Arminfo.info


Գազայի հատված 19 մլն դրամի մարդասիրական օգնություն ուղարկելու համար Հայաստանի իշխանությունները կծախսեն ավելի քան 75 մլն դրամ

 Հինգշաբթի, 28 Մարտի 2024 14:22
Գազայի հատված 19 մլն դրամի մարդասիրական օգնություն ուղարկելու համար Հայաստանի իշխանությունները կծախսեն ավելի քան 75 մլն դրամ

Արմինֆո. Հայաստանը մոտ 30 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի Գազայի հատված։ Այդ մասին որոշում է կայացվել մարտի 28-ին  կառավարության նիստում։

Հայաստանի ԱԱԾ-ն որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է հանձնել ՀՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողին
 Երեթշաբթի, 5 Մարտի 2024 14:54

Արմինֆո.Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը որպես բարի կամքի դրսևորում Ադրբեջանին է հանձնել Հայաստան-Ադրբեջան պետական սահմանը հատած ադրբեջանցի զինծառայող Ռուսլան Փենախովին: Այդ մասին ասվում է գերատեսչության հաղորդագրությունում։

>>>
Դեսպան. Բուլղարիան երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացման գործում առաջնորդվում է երրորդ կողմին չվնասելու սկզբունքով
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024 20:27

Արմինֆո.Բուլղարիան երկկողմ պաշտպանական համագործակցության զարգացման գործում առաջնորդվում է երրորդ կողմին չվնասելու սկզբունքով։ Այդ մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանում Բուլղարիայի դեսպան Կալին Անաստասովը՝ մարտի 4-ին Երեւանում Բուլղարիայի ազգային տոնի առթիվ կազմակերպված ընդունելության ժամանակ։

>>>
Հունաստանի նախարարը հեռանկարային է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան ձևաչափով համագործակցությունը
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024 20:26

Արմինֆո. Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասը հաջողված է համարում Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ համագործակցությունը պաշտպանության ոլորտում եւ հնարավոր է համարում Հայաստան-Հունաստան-Ֆրանսիա-Հնդկաստան քառակողմ համագործակցությունը: Այդ մասին Նիկոլաոս Դենդիասը հայտարարել է   մարտի 4-ին Երեւանում Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

>>>
ՀՀ վարչապետը և Հունաստանի ազգային պաշտպանության նախարարը հստակեցրել են դիրքորոշումները երկկողմ պաշտպանական համագործակցության օրակարգի վերաբերյալ
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024 20:23

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։

>>>
Հայաստանի և Հունաստանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հարավային Կովկասում վերջին զարգացումները
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024 17:39

Արմինֆո. Մարտի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոլաոս Դենդիասին։ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել Նիկոլաոս Դենդիասի դիմավորման հանդիսավոր արարողությունը՝ պատվո պահակախմբի և զինվորական նվագախմբի մասնակցությամբ։ Հնչել են Հայաստանի և Հունաստանի պետական օրհներգերը։

>>>
Նասեր Քանաանին հերքել է Իրանի և Հայաստանի միջև անվտանգության շուրջ համաձայնագրի ստորագրման մասին լուրերը
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024 17:37

Արմինֆո.Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին հերքել է Իրանի և Հայաստանի միջև անվտանգության շուրջ համաձայնագրի ստորագրման մասին լուրերը:

>>>
Կրեմլ. Առայժմ Պուտինի և Փաշինյանի միջև շփում նախատեսված չէ
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024 14:43

Արմինֆո.Այս պահին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ժամանակացույցում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ բանակցություններ նախատեսված չեն: Այդ մասին մարտի 4-ին ճեպազրույցի ժամանակ հաղորդել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, պատասխանելով հարցին, թե արդյոք Պուտինի եւ Փաշինյանի միջեւ շփումներ չեն նախատեսվում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (ՀԱՊԿ) երկրի կարգավիճակի վերաբերյալ հայկական կողմի վերջին հայտարարությունների առնչությամբ։

>>>
Հայաստանի արտգործնախարարը մի շարք երկկողմ հանդիպումներ է անցկացրել  Անթալիայի դիվանագիտական համաժողովի հարթակներում
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024 12:13

Արմինֆո.Մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ:

>>>
Միրզոյան. Տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը պետք է տեղի ունենա հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա
 Երկուշաբթի, 4 Մարտի 2024 12:11

Արմինֆո. Մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը մասնակցել է «Միջազգային առևտուր, կապեր և փոխկապակցվածություն» թեմայով պանելային քննարկմանը։

>>>
Լավրով. Մենք բոլորս սպասում ենք, թե ինչպիսին կլինի ՀԱՊԿ-ի վերաբերյալ Հայաստանի վերջնական որոշումը
 Շաբաթ, 2 Մարտի 2024 20:20

Արմինֆո. Հայտարարությունն այն մասին, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում Երևանին փորձանքի մեջ է թողել, չի համապատասխանում իրականությանը: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ մարտի 2-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ։

>>>
Խոսնակ. Ուկրաինայի նախագահի գրասենյակը երբեք չի հաղորդել Վլադիմիր Զելենսկու Ադրբեջան և Հայաստան այցի մասին
 Շաբաթ, 2 Մարտի 2024 14:46

Արմինֆո.Ուկրաինայի նախագահի գրասենյակը երբեք չի հայտնել Վլադիմիր Զելենսկու Ադրբեջան և Հայաստան այցի մասին: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Սերգեյ Նիկիֆորովը այդ մասին հայտարարել է Liga.net-ին:

>>>
Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում
 Շաբաթ, 2 Մարտի 2024 14:40

Արմինֆո.Հայաստանն ու Ֆրանսիան քննարկել են համագործակցությունը ՆԱՏՕ-ի շրջանակում: Այդ մասին հայտնի է դարձել ՆԱՏՕ-ին առընթեր Ֆրանսիայի մշտական ներկայացուցչության հաղորդագրությունից ։

>>>
Հայաստանը ԵՄ հետ քննարկումներ չի անցկացրել Թուրքիայի հետ սահման դիտորդներ ուղարկելու շուրջ. ԱԽ քարտուղար
 Շաբաթ, 2 Մարտի 2024 14:39

Արմինֆո. Հայաստանը ԵՄ հետ քննարկումներ չի ունեցել հայ-թուրքական սահման եվրոպացի դիտորդներ ուղարկելու վերաբերյալ։ Այդ մասին ՀՀՀ-ի հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

>>>
Գրիգորյան. Հայաստանը Ռուսաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության ծավալները կրճատել է մինչև 10%-ից պակաս, դիվերսիֆիկացվում է նաև տնտեսությունը
 Շաբաթ, 2 Մարտի 2024 14:38

Արմինֆո. Հայաստանն անվտանգության ոլորտի դիվերսիֆիկացման անհրաժեշտության է հանգել 2021 թվականի իրադարձություններից հետո։ Այդ մասին ՀՀՀ-ի հարցազրույցում հայտարարել է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, վստահեցնելով, որ անվտանգության ոլորտում համագործակցության դիվերսիֆիկացման պահանջն օբյեկտիվ է։

>>>
Բորիս Սահակյանը նշանակվել է Վատիկանում Հայաստանի դեսպան
 Ուրբաթ, 1 Մարտի 2024 20:15

Արմինֆո. Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով Բորիս Սահակյանը նշանակվել է Սուրբ Աթոռում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը ՝ Վատիկան): Այդ մասին հաղորդել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

>>>
Անթալիայում հանդիպել են Հայաստանի և Թուրքիայի ԱԳ նախարարները
 Ուրբաթ, 1 Մարտի 2024 20:13

Արմինֆո. Մարտի 1-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ: Հանդիպմանը մասնակցել են նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչները։

>>>
Քննարկվել է մշակութային-հումանիտար ոլորտում համագործակցությունը
 Ուրբաթ, 1 Մարտի 2024 18:42

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի  նախարար  Ժաննա  Անդրեասյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետգելդի Այազովին:

>>>
Էրդողան. Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը ՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ
 Ուրբաթ, 1 Մարտի 2024 17:37

Արմինֆո. Թուրքիան կշարունակի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ Ադրբեջանի հետ համակարգմամբ։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Անթալիայում դիվանագիտական համաժողովի բացման արարողության ժամանակ իր ելույթում:

>>>
Ռուբինյան. Հայաստանը պատրաստ է հենց հիմա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և բացել սահմանները
 Ուրբաթ, 1 Մարտի 2024 17:10

 ԱրմԻնֆո. Հայաստանը պատրաստ է թեկուզ հենց հիմա կարգավորել հարաբերությունները Թուրքիայի հետ և բացել սահմանները։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը՝ Անթալիայում ընթացող դիվանագիտական համաժողովում ։

>>>
Քըլըչը Ռուբինյանին առաջարկել է հաջորդ շաբաթ հանդիպել Երևանում. վերջինս համաձայնել է քննարկել այդ հարցը
 Ուրբաթ, 1 Մարտի 2024 17:08

Արմինֆո.Անկարան հանդես է գալիս Երեւանի հետ հարաբերությունների լիարժեք կարգավորման օգտին, սակայն պետք է հասկանալ, որ այդ գործընթացի շրջանակներում որոշակի պայմաններ կլինեն։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը՝             Անթալիայում դիվանագիտական ֆորումի շրջանակներում "Խաղաղությունը, զարգացումը եւ կապերը Հարավային Կովկասում" պանելային քննարկմանն իր ելույթի ժամանակ։

>>>



Մեկնաբանվողներ
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
ԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համարԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
Իտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսըԻտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը
Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ 
Իշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելովԻշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելով
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակՎրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՀայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա