Հինգշաբթի, 24 Հունվարի 2019 11:48
Արմինֆո. ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել է առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 2 կգ 400 գրամ թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպք։ >>>
|
Չորեքշաբթի, 23 Հունվարի 2019 16:04
Արմինֆո.<Բագրատաշեն> անցակետում երեկվանից տեղի է ունենում առևտրականների բողոքի ակցիան, ովքեր Վրաստանով Թուրքիայից ապրանքներ են ներմուծում Հայաստան: >>>
|
Չորեքշաբթի, 23 Հունվարի 2019 15:47
Արմինֆո.Փետրվարի 1-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կղեկավարի Կորեայի կամերային նվագախումբը։ >>>
|
Չորեքշաբթի, 23 Հունվարի 2019 15:46
Արմինֆո.Գաֆէսճեան արվեստի կենտրոնը (ԳԱԿ) Beeline-ին հանձնեց Կենտրոնի կորպորատիվ անդամակցության «Բարերար» կարգի վկայագիր՝ որպես երկարատև և արգասաբեր համագործակցության երախտագիտություն: Beeline-ն այս վկայագիրը ստանում է արդեն երրորդ անգամ։ >>>
|
Չորեքշաբթի, 23 Հունվարի 2019 15:44
Արմինֆո. ՀՀ ԱԱԾ-ն կոչ է անում <Բագրատաշեն> անցակետում կայանված մեքենաների սեփականատերերին 7-օրյա ժամկետում դուրս բերել տրանսպորտային միջոցները: >>>
|
Չորեքշաբթի, 23 Հունվարի 2019 14:15
Արմինֆո. Հանրապետության տարածքում հունվարի 23-ի ցերեկը, 24-ին, 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 25-ին, 27-ին առանձին շրջաններում, 28-ին շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` ձյան, նախալեռնային և հովտային գոտում` անձրևի տեսքով: >>>
|
Չորեքշաբթի, 23 Հունվարի 2019 12:01
Արմինֆո. Հունվարի 22-ին, ժամը 16:35-ին ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Արարատի մարզի Սուրենավան գյուղում կրակել են քաղաքացիների վրա, կան վիրավորներ։ >>>
|
Չորեքշաբթի, 23 Հունվարի 2019 11:39
Արմինֆո. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: >>>
|
Երեթշաբթի, 22 Հունվարի 2019 15:01
Արմինֆո. ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը և «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպությունե ՊՈԱԿ-ը վերջին շրջանում դժգոհություններ են ստանում Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ավտոճանապարհի Ալավերդի քաղաքով անցնող հատվածի շինարարական աշխատանքների հետ կապված բնակչությանն ու երթևեկության մասնակիցներին պատճառվող անհարմարությունների վերաբերյալ։ >>>
|
Երեթշաբթի, 22 Հունվարի 2019 14:56
Արմինֆո. ԵՊՀ Հոգաբարձուների խորհուրդը միաձայն ընտրել է նոր նախագահ` Գեւորգ Մուրադյանին: Նա Քվանտային երեւույթների հետազոտման եւ մոդելավորման լաբորատորիայի ավագ գիտաշխատող է (Ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտ): >>>
|
Երեթշաբթի, 22 Հունվարի 2019 14:54
Արմինֆո. Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների հետ, ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են հունվարի 21-ին Քանաքեռցու փողոցում գտնվող վարկային կազմակրպությունում ավազակություն կատարած և 1.188.000 դրամ հափշտակած անձի ինքնությունը։ >>>
|
Երեթշաբթի, 22 Հունվարի 2019 13:44
Արմինֆո.Առողջապահության նախագահ Արսեն Թորոսյանը ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ քննարկել է դրոշմապիտակների հետ կապված խնդիրը, երբ երեխաները պատահաբար դրանք կուլ են տալիս։ Այդ մասին նա գրել է Ֆեյսբուքի իր էջում: >>>
|
Երկուշաբթի, 21 Հունվարի 2019 21:01
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, մաքսային իրավահարաբերությունների ոլորտի նկատմամբ իր վերահսկողական գործառույթների շրջանակներում իրականացրած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտել է տնտեսվարողների կողմից առանց համապատասխան հայտարարագրման ապրանքների ներկրման նպատակով կազմակերպված և տևական ժամանակ կիրառվող մեխանիզմ: >>>
|
Երկուշաբթի, 21 Հունվարի 2019 18:58
Արմինֆո. Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կազմում աշխատանքի պետական տեսչություն ստեղծելու անհրաժեշտություն է տեսնում։ «Ֆեյսբուքի՚ իր էջում նա հաղորդել է, որ համապատասխան գրությամբ դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին:
«Խնդիրն այն է, որ արդեն մի քանի տարի է, ինչ չի գործում աշխատանքի պետական տեսչությունը, իսկ ներկայիս առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը չունի լիազորությունների այն ողջ ծավալը, ինչ ուներ աշխատանքի պետական տեսչությունը (աշխատանքի տևողություն, արձակուրդ, ստաժ, չհրամանագրված աշխատողներ, աշխատավարձին առնչվող խնդիրներ և այլն)։ Ընդ որում, այստեղ խոսքը հատկապես բազմաթիվ գործատուների կողմից իրականացվող զանգվածային և պարբերական խախտումների մասին է։ Այսպես, հազարավոր քաղաքացիներ աշխատում են ծայրահեղ վատ պայմաններում՝ առանց օրենքով սահմանված ժամաքանակի սահմանափակման, առանց նորմալ հանգստյան օրերի՝ ստանալով չնչին աշխատավարձ։ Մյուսներն ընդհանրապես հրամանագրված չեն, ինչի հետևանքով հետագայում զրկվելու են աշխատած տարիները ստաժում հաշվարկելու իրավունքից և այդ տարիների համար չեն ստանալու աշխատանքային կենսաթոշակ և այլն։ Այսպիսով, թվարկված աշխատանքային բնագավառի խնդիրների կարգավորման մասով որևէ պետական մարմին չի զբաղվում և հետևաբար, աշխատողը կարող է միայն իր ոտնահարված իրավունքների պաշտպանության համար դիմել դատարան։ Իսկ դատարան դիմելը, հայտնի փաստ է, որ ծախսատար և ժամանակատար պրոցես է․ դատարան դիմելու համար անհրաժեշտ են խորը իրավական գիտելիքներ կամ դիմել փաստաբանի ծառայությանը։ Մի՞թե նշյալ պայմաններում աշխատող քաղաքացին կդիմի դատարան։ Ակնհայտորեն ոչ․ քաղաքացիների մեծ մասն ուղղակի խուսափում է դատապրոցեսում ներգրավվելուց, քանի որ վստահ չէ, որ անգամ ճիշտ լինելու պարագայում միայնակ կարող է հաղթել գործատուին։ Իսկ գործատուներն օգտվում են այդ փաստից և շարունակում խախտել աշխատողի իրավունքները, քանի որ երկրում գործազրկության մակարդակը շատ բարձր է և այլ աշխատող գտնելն առանձնապես բարդ խնդիր չէ։
Այսինքն, պետությունը մենակ է թողել իր քաղաքացուն գործատուի հետ, մինչդեռ, քաղաքացիների աշխատանքային իրավունքների պաշտպանության մասով ունի պոզիտիվ պարտականություն։ Այսպիսով, անհրաժեշտ է վերստեղծել աշխատանքի պետական տեսչություն, որի լիազորությունը կլինի աշխատանքային իրավունքի բնագավառում վերահսկողությունը՝ ինչպես սեփական նախաձեռնությամբ, այնպես էլ համապատասխան դիմումի հիման վրա», - գրել է Մարուքյանը։ >>>
|
Երկուշաբթի, 21 Հունվարի 2019 17:10
Արմինֆո. <Նաիրի Ինշուրանս> ԱՍՊԸ-ն հանդես է եկել ՊԵԿ հաղորդագրության վերաբերյալ պարզաբանմամբ: >>>
|
Երկուշաբթի, 21 Հունվարի 2019 16:21
Արմինֆո. Հանրապետության տարածքում հունվարի 21-ի ցերեկը, 22-26-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ >>>
|
Երկուշաբթի, 21 Հունվարի 2019 15:17
Արմինֆո. Երգահան Վահան Արծրունին ընտրվել է Երևանի պետական բժշկական համալսարանի Հոգաբարձուների խորհրդի նախագահ: >>>
|
Երկուշաբթի, 21 Հունվարի 2019 14:26
Արմինֆո. Ձերբակալվել է Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանում գործող <Լապտերիկ> մանկապարտեզի տնօրեն Գայանե Հ.-ն: Նա մեղադրվում է մանկապարտեզի 120 երեխաներին պետության կողմից տրամադրվող սնունդը յուրացնելու մեջ: >>>
|
Երկուշաբթի, 21 Հունվարի 2019 14:04
Արմինֆո.<Նաիրի Ինշուրանս> ապահովագրական ՍՊԸ-ն, ըստ նախնական հաշվարկի, պետությանը պատճառել է մոտ 200 մլն դրամի վնաս: >>>
|
Երկուշաբթի, 21 Հունվարի 2019 13:01
Արմինֆո. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 21-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ: >>>
|