Arminfo.info


Ֆրանսիան պատրաստ է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում

 Հինգշաբթի, 28 Մարտի 2024 16:35
Ֆրանսիան պատրաստ է Հայաստանում ֆրանսիական համալսարանի գործունեության զարգացման ու ընդլայնման օրակարգը դիտարկելու «Ակադեմիական քաղաք» ծրագրի շրջանակում

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի  և  սպորտի  նախարար Ժաննա  Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և  լիազոր  դեսպան  Օլիվիե  Դըկոտինյին  այսօր  այցելել են ակադեմիական քաղաքի հիմնական տեղամաս՝ Երևանի 17-րդ  թաղամասին հարող   տարածք՝ ծանոթանալու  տեղանքին և  մշակվող նախագծի մանրամասներին:

ՊԵԿ պաշտոնատար անձինք մեղադրվում են կաշառակերության և պաշտոնեական կեղծիք կատարելու համար
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024 15:21

Արմինֆո.ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ բացահայտվել են ՀՀ ՊԵԿ պաշտոնատար անձանց կողմից կաշառք ստանալու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև ՊԵԿ նախկին աշխատակցի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքեր:

>>>
«Հավաքական թիմերի մարզական կենտրոն " ՓԲԸ-ի ղեկավարը մտադիր էր Ծիծեռնակաբերդի խճուղում անշարժ գույք և հող ձեռք բերել կադաստրայինից  5 անգամ ցածր գնով. Գլխավոր դատախազություն
 Երեթշաբթի, 20 Փետրվարի 2024 11:07

Արմինֆո.«Հավաքական թիմերի մարզական կենտրոն» ՓԲ ընկերության (այսուհետ՝ Ընկերություն) տնօրենը, 2003 թվականից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 2-ը, իր հետ փոխկապակցված անձի անվամբ հիմնադրել և 2007 թվականի փետրվարի 5-ին նույն անձի անվամբ ձևականորեն գրանցել է «Օլիմպիական ապագա» ՍՊ ընկերությունը: Այդ մասին հաղորդել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

>>>
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձինք անժամկետ հացադուլ են հայտարարել
 Ուրբաթ, 16 Փետրվարի 2024 13:31

Արմինֆո.ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ստացվել են ահազանգեր այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում պահվող մի խումբ անձինք հայտարարել են անժամկետ հացադուլ։

>>>
Չարենցավանում բացվել է ռեակտիվների արտադրության լաբորատորիա, որոնք օգտագործվում են մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի և իմունային ախտորոշման փորձարկման համար
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024 11:55

Արմինֆո.ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը փետրվարի 13-ին այցելել է «Reactive Science» ընկերության կողմից Չարենցավանում հիմնադրված լաբորատորիա։ 

>>>
Արթուր Ալեքսանյանը՝ ըմբշամարտի Եվրոպայի 7-ակի չեմպիոն
 Հինգշաբթի, 15 Փետրվարի 2024 10:56

Արմինֆո. Հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի, Եվրոպայի և Օլիմիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը կարիերայում 7-րդ անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն՝ Բուխարեստում ընթացող առաջնության եզրափակչում 6:3 հաշվով առավելության հասնելով ռուսաստանցի Մագոմեդ Մուրտազալիևի նկատմամբ։

>>>
«Սիներջի»-ի ղեկավարի փաստաբաններն իրավապահներին մեղադրում են խտրական վերաբերմունքի համար
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 17:08

Արմինֆո.Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով մեղսակցության մեջ մեղադրվող «Սիներջի» ընկերության հիմնադիր-տնօրեն Աշոտ Հովհաննիսյանի փաստաբանները, հաշվի առնելով գործով մյուս երկու մեղադրյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ դատախազի երեկվա որոշումը, համանման միջնորդությամբ դիմել են դատարան:

>>>
Երևանի տրանսպորտի ոլորտի բարեփոխումները համապարփակ և բազմավեկտոր բնույթ են կրում. փոխքաղաքապետ
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 12:59

Արմինֆո. Երևանի տրանսպորտային ոլորտի բարեփոխումները կրում են համապարփակ և բազմավեկտոր բնույթ։ Այս մասին փետրվարի 13-ին Երեւանի ավագանու նիստում հայտարարել է փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը։

>>>
ԵԱԶԲ-ը և Հայ-ռուսական համալսարանն սկսում են ՊՄՀ ոլորտում գիտական հետազոտությունների և կրթական դասընթացների ծրագիր
 Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 11:27

Արմինֆո.Եվրասիական զարգացման բանկը (ԵԱԶԲ) եւ Հայ-ռուսական համալսարանը (ՀՌՀ) սկսում են համատեղ գիտահետազոտական եւ կրթական ծրագրեր իրականացնել պետական-մասնավոր համագործակցության ոլորտում։

Ինչպես հաղորդել է ԵԱԶԲ մամուլի ծառայությունը, համապատասխան պայմանագիրն ստորագրել են ԵԱԶԲ կառավարիչ տնօրեն Դենիս Իլյինն ու ՀՌՀ ռեկտոր Էդվարդ Սանդոյանը։ Համագործակցության առանցքային ուղղություններից մեկը կլինի պետական-մասնավոր համագործակցության ոլորտի համար որակյալ կադրերի պատրաստումը: Առաջիկա տարում նախատեսվում է վերլուծական ուսումնասիրությունների եւ հաշվետվությունների համատեղ պատրաստում պետական-մասնավոր համագործակցության արդիական խնդիրների եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ։ Համագործակցությունը կիրականացվի ՀՌՀ-ի տնտեսագիտության եւ ֆինանսների ամբիոնի հիմքի վրա։

>>>
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը նոր ղեկավար ունի
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 19:01

Արմինֆո. Փետրվարի 12-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նիստում գաղտնի քվեարկությամբ ՀՑԹԻ տնօրեն է ընտրվել պատմական գիտությունների թեկնածու, 2013-2018 թթ. ՀՑԹԻ ավագ, 2018 թ.-ից առաջատար գիտաշխատող, 2018 թ.-ից ՀՑԹԻ գիտական աշխատանքների գծով փոխտնօրեն Էդիտա Գագիկի Գզոյանը։

ՀՑԹԻ հաղորդագրության համաձայն, Ռայմոնդ Գևորգյանի նախագահությամբ կայացած նիստում ներկա էին Հոգաբարձուների խորհրդի տասնհինգ անդամներից տասը: «Հոգաբարձուների խորհրդի անդամները ծանոթացան միակ թեկնածուի՝ պ.գ.թ. Էդիտա Գզոյանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի զարգացման տեսլականին։ Էդիտա Գզոյանը պատասխանեց նաև Հոգաբարձուների խորհրդի անդամների հարցերին: Քննարկվեցին նաև հընթացս հարցեր կապված Հիմնադրամի գործունեության հետ:

Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար և ասաց, որ մեծ պատասխանատվությամբ է ստանձնում Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնը», - ասվում է հաղորդագրությունում

>>>
ԱԺ նախագահի հարսին եւ «Սիներջի»-ի աշխատակցուհուն ազատ կարձակեն
 Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 13:01

Արմինֆո. Դատախազը սեփական նախաձեռնությամբ 2024 թվականի փետրվարի 12-ին փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող մեղադրյալների, առևտրային կազմակերպության աշխատակիցներ Ա. Գ. - ի և Լ. Մ.-ի (ԱԺ նախագահի հարս Անի Գևորգյան և  «Սիներջի»-ի աշխատակից Լիլի Մկրյան) խափանման միջոցը:

>>>
Պահեստային տարածքում բռնկված հրդեհը մեկուսացվել է, կրակի տարածումը կանխվել է. ՆԳՆ
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024 14:51

Արմինֆո. Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ Երևանի "Գրին Լայֆ" ընկերության պահեստում բռնկված հրդեհը ժամը 13:00-ին մեկուսացվել է: Կրակի տարածումը կանխվել է։ Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՆԳՆ-ը։

>>>
Հրդեհ պահեստային տարածքում. այրվել է 6000 քմ տարածք
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024 13:38

Արմինֆո. Փետրվարի 10-ին, ժամը 09:40-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Թբիլիսյան խճուղում գտնվող պահեստային տարածքում:

>>>
Նպաստառու ընտանիքների թիվը նվազել է 18 տոկոսով. Միասնական սոցիալական ծառայությունը հաշվետվություն է ներկայացրել վարչապետին
 Շաբաթ, 10 Փետրվարի 2024 13:37

Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ կառույցի 2023թ. գործունեության վերաբերյալ հաշվետվությունը քննարկելու նպատակով:

>>>
Հայաստանի արդյունաբերողների եւ գործարարների միությունը չարդարացված է համարում Էկոնոմիկայի նախարարությունում չարաշահումների գործով անցնող անձանց նկատմամբ խափանման միջոցը
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 15:18

Արմինֆո.Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միությունն իր խորին մտահոգությունն է հայտնում վերջին շրջանում իրավական համակարգի կողմից գործարարների և պետական պաշտոնյաների նկատմամբ անհամաչափ գործողությունների առնչությամբ։ Այդ մասին ասվում է ԱրմԻնֆո-ին տրամադրված ՀԱԳՄ հայտարարությունում:

>>>
Երևանում տրանսպորտի ուղեվարձի նոր սակագների ներդրման նախագիծը հանվել է ավագանու օրակարգից
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 15:14

Արմինֆո. Երևանում միասնական տոմսային համակարգի ներդրման նախագիծը հանվել է Երևանի ավագանու առաջիկա նիստի օրակարգից: Այդ մասին հաղորդել է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

>>>
«Մեզ համար գիրքը ժառանգություն է, որը պետք է փոխանցել սերունդներին»
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 14:51

Արմինֆո. Փետրվարի 10-ին վաղ առավոտից Dvin Music Hall-ը կբացի իր դռները հիրավի բարձր ոգով տոգորված միջոցառման առջև: Այստեղ տեղի կունենա NewMag Winter Fest-2024  փառատոնը, որը մի ամբողջ օր անընդմեջ ռեժիմով կներկայացնի, առաջ կմղի, կգովազդի, կքարոզի, կհանրահռչակի Գիրքը:

>>>
ՈՒԵՖԱ Ազգերի լիգայում Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 13:24

Արմինֆո. Փետրվարի 8-ին Փարիզում կայացել է  ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2024/25 թվականների  մրցաշարի վիճակահանությունը։ Հայաստանի ազգային հավաքականն ընդգրկվել է C լիգայի C4 խմբում, որտեղ նրա մրցակիցները կլինեն Ֆարերյան կղզիների, Հյուսիսային Մակեդոնիայի և Լատվիայի հավաքականները։

>>>
2027 թվականին Հայաստանը կհյուրընկալի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերը
 Ուրբաթ, 9 Փետրվարի 2024 12:57

Արմինֆո.Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը միաձայն որոշում է կայացրել 2027 թվականի Ֆրանկոֆոնիայի մարզամշակութային խաղերի անցկացման իրավունքը շնորհել Երևանին: Այդ մասին հաղորդում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Սպասվում է, որ խաղերին մասնակցելու համար Հայաստանի մայրաքաղաք կժամանի ավելի քան 50 պատվիրակություն, շուրջ 4000 մասնակից:

2023 թվականի դեկտեմբերի 14-ին Արայիկ Հարությունյանը Փարիզում հանդիպել էր Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադիր տնօրեն Կարոլին Սենթ Իլերի հետ և քննարկել Ֆրանկոֆոնիայի խաղերը 2027թ․ հյուրընկալելու նպատակով Հայաստանի ներկայացրած հայտը: Դեկտեմբերի 15–ին Վարչապետի աշխատակազմի ղեկավարի գլխավորած պատվիրակությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կենտրոնակայանում մասնակցել էր ՖԽՄԿ կողմնորոշիչ խորհրդի նիստին, որի ընթացքում ևս քննարկվել էր Հայաստանի թեկնածության հայտը», - ասվում է հաղորդագրությունում։

>>>
Երևանի քաղաքապետարանը և "Հարավկովկասյան երկաթուղի" ընկերությունը կհամագործակցեն մի շարք ուղղություններով
 Հինգշաբթի, 8 Փետրվարի 2024 17:05

Արմինֆո. Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը փետրվարի 8-ին ընդունել է "Հարավկովկասյան երկաթուղի" ՓԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին:

>>>
Հայաստանում ընտանեկան բռնությունը հաճախ լատենտ բնույթ է կրում. փոխնախարար
 Չորեքշաբթի, 7 Փետրվարի 2024 12:21

Արմինֆո. Հայաստանում ընտանեկան բռնությունը հաճախ լատենտ բնույթ է կրում։ Փետրվարի 7-ին Ազգային ժողովի ամբիոնից այդ մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը՝ խոսելով մի խումբ պատգամավորների ներկայացրած "Ընտանիքում բռնության կանխարգելման եւ ընտանեկան բռնությունից տուժածների իրավունքների պաշտպանության եւ ընտանիքում խաղաղության վերականգնման մասին" օրենքում փոփոխությունների մասին:

>>>



Մեկնաբանվողներ
Այսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբանԱյսօր Հայաստանում ուժերի գերլարում է պետք՝ բոլոր ունակ մարդկանց համատեղ աշխատանք. վերլուծաբան
Պետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. ՓաշինյանՊետությունը շահագրգիռ է Հայաստանում բնակվող բոլոր ազգային համայնքների զարգացման հարցերում. Փաշինյան
ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում ՌԴ ԱԳՆ. Մոսկվան Երեւանի հետ հարաբերություններում "ամրության ստուգում" է անցել
Փաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժինՓաշինյան. արտաքին ուժերը նույնպես դրդել են Ղարաբաղում էթնիկ զտում կազմակերպող հիմնական ուժին
Նախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհովՆախկին քաղաքապետ. Մեր քաղաքական ուժը գնալու է ինստիտուցիոնալ լուծումների ճանապարհով
Դաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններումԴաշնակիցներ, ուղեկիցներ և դաշինքների պատրանքներ. Մարկեդովնովը՝ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին՝ նոր իրողություններում
Քաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համարՔաղաքական գործիչ. ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ դաշինքի խզումը և Երևանի կողմնորոշումը դեպի Արևմուտք կարող է կործանարար լինել Հայաստանի համար
Քաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջևՔաղաքական գործիչ. հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի պատերազմի և ՀՀ վարչապետի հրաժարականի միջև
Անդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակԱնդրանիկ Թևանյան. Մայրաքաղաքի իշխանությունների կողմից տրանսպորտի թանկացումը հետապնդում է բացառապես գերշահույթ ստանալու նպատակ
ԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համարԵՄ-ը լրացուցիչ 5,5 մլն եվրո կտրամադրի Արցախից փախստականներին մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար
Իտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսըԻտալիայի Կաստելանցա քաղաքում բացվել է իտալացի լուսանկարիչ Ռոբերտո Տրավանի «Լեռնային Ղարաբաղ, դավաճանված խաղաղությունը» լուսանկարների ցուցահանդեսը
Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ Հայաստանը հունվարի 26-ին ադրբեջանական կողմին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղեկամատյաններ. ԱԳՆ 
Իշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելովԻշխանական կուսակցության պատգամավոր. Եթե ինչ-որ մեկը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, դա անում է բացառապես սեփական քաղաքական նկատառումներից ելնելով
Վրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակՎրաստանի ԱԳ նախարարը Հայաստանին և Ադրբեջանին կրկին առաջարկել է բանակցությունների Թբիլիսյան հարթակ
Հայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել ՈւկրաինաՀայաստանը բժշկական մարդասիրական օգնություն է ուղարկել Ուկրաինա