Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024 14:59
Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում շարունակվում է ինտենսիվ պտղատու այգիների և հատապտուղների հիմնման համար պետական աջակցության և ինտենսիվ այգեգործության զարգացման, արդիական տեխնոլոգիաների ներդրման և ոչ ավանդական բարձրարժեք մշակաբույսերի արտադրության խթանման պետական աջակցության ծրագրերի շրջանակներում հատկացվող փոխհատուցման միջոցների՝ խարդախությամբ հափշտակությանը և այդ նպատակով փաստաթղթերի կեղծմանը վերաբերող մի քանի քրեական վարույթների նախաքննությունը։ >>>
|
Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024 14:57
Արմինֆո.Վահան Քերոբյանը լքել է էկոնոմիկայի նախարարի պաշտոնը: Այդ մասին նա հաղորդել է ֆեյսբուքյան իր էջում՝ Հայաստանի բնակիչներին հղած ուղերձում։ >>>
|
Չորեքշաբթի, 14 Փետրվարի 2024 11:07
Արմինֆո. Ադրբեջանը միայն պահի է սպասում՝ Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություններ սկսելու համար։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանը' մեկնաբանելով փետրվարի 13-ին Ներքին Հանդ գյուղի մոտ տեղի ունեցած ռազմական բախումը: >>>
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 16:56
Արմինֆո. ՀՀ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Ներքին Հանդում թշնամու սադրանքի հետևանքով զոհված զինծառայողների անունները >>>
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 16:54
Արմինֆո.Արդեն երեք տարուց ավել է, Հայաստանում իշխող վարչախումբը փորձում է մարդկանց համոզել, որ նահանջելով և զիջելով թշնամուն, կարելի է խաղաղության հասնել: Այդ մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը՝ անդրադառնալով Սյունիքի ուղղությամբ թշնամու վերջին սադրանքին: >>>
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 12:59
Արմինֆո.Ադրբեջանի կողմից սադրանքներ եղել են և կլինեն, կարևոր է, որ դրանք նվազագույնի հասցվեն և չվերածվեն լայնածավալ էսկալացիայի։ Այդ մասին փետրվարի 13-ին լրագրողներին հայտարարել է ԱԺ "Քաղաքացիական պայմանագիր" խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ մեկնաբանելով Ներքին հանդ գյուղի մոտ տեղի ունեցած սադրանքը, որի ընթացքում, ըստ նախնական տեղեկությունների, չորս հայ զինծառայող է սպանվել, կան վիրավորներ։ >>>
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 12:58
Արմինֆո.Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր (վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահի դրությամբ կյանքին վտանգ չի սպառնում): Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառաայյությունը: «Պաշտպանության նախարարությունը զոհվածների անվանացուցակը կհրապարակի ավելի ուշ», - ասվում է հաղորդագրությունում: >>>
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 12:57
Արմինֆո. Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է: Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը։ >>>
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 12:56
Արմինֆո.Սյունիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինված ծառայողների կրակոցներից այսօր սպանված և վիրավորում ստացած հայ զինծառայողները խոցվել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից։ Այդ մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը: >>>
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 11:29
Արմինֆո. Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն իր պաշտոնական կայքից հեռացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության և 44 - օրյա պատերազմի հետ կապված բաժինները: Այդ մասին հայտնի է դարձեալ երեկ երեկոյան։ >>>
|
Երեթշաբթի, 13 Փետրվարի 2024 11:27
Արմինֆո. Ներքին հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանական զինուժի կրակը ժամը 09:30-ի դրությամբ դադարել է: Այդ մասին հաղորդել է Հայաստանի ՊՆ մամուլի ծառայությունը: >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 19:03
Արմինֆո.Հայաստանի հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը կարճել է «ՖՐԻ ՆՅՈՒԶ» հեռուստաալիքի նկատմամբ վարչական վարույթը, որի տնօրենը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կինն է՝ Մարիամ Մարգարյանը >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 19:02
Արմինֆո. Վարդենիսի բնակիչները Հայաստանի իշխանություններից պահանջում են հրապարակավ խոստովանել կամ հերքել, թե արդյոք վերջիններս մտադրություն ունեն հանձնել իրենց համայնքը: Այդ մասին հայտարարել է այսօր Վարդենիսի և հարակից գյուղերի բնակիչների կազմակերպած բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը: Քաղաքացիները ժամանակավորապես փակել էին Երևան տանող ճանապարհը, ինչի պատճառը Վարդենիսի անձնագրային սեղանի վերացումն է, ինչը, իշխանությունների հավաստմամբ, պայմանավորված է ծառայությունների թվային ձևաչափին անցնելու հանգամանքով: >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 15:06
Արմինֆո. Վերջին երկու օրերին որոշ լրատվամիջոցներ և սոցիալական ցանցերի օգտատերեր խեղաթյուրված, կեղծ տեղեկություններ են տարածում, թե, իբր, ՊՆ զորամասերում Փառքի անկյուններն ապամոնտաժվում են, իսկ սխրագործ զինծառայողների լուսանկարները՝ հանվում, և դրանք այլևս չեն զետեղվելու: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ՊՆ մամուլի ծառֆայությունը: >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:33
Արմինֆո. Եթե որևէ մեկը մտածում է, որ գլոբալ աշխարհում ինքն ավելի հանգիստ է կամ պիտի ավելի հանգիստ լինի, քան Հայաստանի Հանրապետության կառավարությունը կամ քաղաքացիները, իրենք էականորեն սխալվում են: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:32
Արմինֆո. Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է Եվրամիության հետ լինել այնքան մոտիկ, ինչքան Եվրամիությունը դա հնարավոր կհամարի: Այդ մասին The Telegraph-ին տված հարցազրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:31
Արմինֆո.The Telegraph-ի հարցազրույցում Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ պատասխան չի տվել այն հարցին, թե արդյոք ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կձերբակալվի՝ Երևան ժամանելու դեպքում, նկատի ունենալով, որ Հայաստանը պաշտոնապես միացել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտին։ >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:31
Արմինֆո. Բարձրագույն դատական խորհուրդն իր պաշտոնական էջով տարածել է իր աշխատակազմի` Դատական դեպարտամենտի անունից պարզաբանում` փորձելով պարտակել օրենքի կոպիտ խախտումը` կապված, ԲԴԽ-ի ձևակերպմամբ, «Ամենահայտնի քրեական գործերով» տեսանյութի հետ: Այդ մասին ասվում է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, "Թաթոյան" հիմնադրամի ղեկավար Արման Թաթոյանի հայտարարության մեջ։ >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:30
Արմինֆո. ՆԱՏՕ-ին Հայաստանի անդամակցության հարց օրակարգում դրված չէ։ Այդ մասին բրիտանական թե Telegraph պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ >>>
|
Երկուշաբթի, 12 Փետրվարի 2024 12:29
Արմինֆո. Հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահն արեց 2024թ. հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցում, հարված են խաղաղության գործընթացին: Այդ մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ բրիտանական The Telegraph պարբերականին տված հարցազրույցում։ >>>
|