Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 17:35
Արմինֆո. Երևանի Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միասնության կոչով: Ակցիայի նախաձեռնողները, ինչպես նշվել է, "Հանրային ձայն" կուսակցության առաջնորդ Վարդան Ղուկասյանն ու "Հայոց համազգային միասնություն" կուսակցության առաջնորդ Միհրան Պողոսյանն են: >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 16:31
Արմինֆո. Թուրքիայի ԱԳՆ-ում շարունակում են Հայոց ցեղասպանության ժխտման քաղաքականությունը ։ >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 16:17
Արմինֆո.Ոչ մի քննադատության չեն դիմանում Մոսկվային որպես Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ներկայացնելու փորձերը։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության խորհրդի միջազգային գործերի կոմիտեի նախագահ Գրիգորի Կարասինը ՝ Դաշնության խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ։ >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 16:09
Արմինֆո.Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը եւ դեսպանությանը կից պաշտպանության հարցերով կցորդ Իգոր Շչերբակովը ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում մասնակցել են ծաղկեպսակների եւ ծաղիկների զետեղման արարողությանը: Այդ մասին հաղորդում է ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը։ >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 16:07
Արմինֆո.Այս տարի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին Ծիծեռնակաբերդի բարձունքում կարելի էր տեսնել պաստառներ՝ «Պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Բաքվի հայ գերիներին», «Չի կարող լինել Խաղաղության համաձայնագիր՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Ո՛չ մի COP29 Ադրբեջանում՝ առանց հայ գերիների ազատ արձակման», «Գլոբալ լռություն, Գլոբալ ամոթ. Ո՛չ՝ ցեղասպանությանը» գրություններով և Բաքվի բանտում ապօրինի պահվող երկու տասնյակից ավելի հայ գերիների լուսանկարներով: >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 15:33
Արմինֆո. Այսօր մենք հիշում ենք Մեծ Եղեռնի՝ Հայոց ցեղասպանության ընթացքում կորսված կյանքերը, և վերահաստատում այն երբեք չմոռանալու մեր խոստումը։ Այդ մասին ասվում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի առնչությամբ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունում, որը զետեղված է Երեւանում ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջում: >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 14:23
Արմինֆո. 1915 թվի Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Թուրքիայի խորհրդարանում ներկայացվածություն ունեցող, քրդամետ և ընդդիմադիր «Ժողովուրդների հավասարության և ժողովրդավարության» (DEM) կուսակցության Շիշլիի շրջանային կառույցը Փանգալթը մետրոյի մուտքի մոտ հանդես է եկել ցեղասպանության վերաբերյալ մամուլի հայտարարությամբ։ >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 12:53
Արմինֆո. ՀՀ ԱԳՆ հայտարարություն է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդման համաձայն, հայտարարությունում ասվում է. >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 12:47
Արմինֆո. Զորյան ինստիտուտը ոգեկոչում է ապրիլի 24-ը՝ վերահաստատելով ցեղասպանության կրթության կարեւորությունը >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 12:43
Արմինֆո.Միանշանակ է, որ Հայաստանի իշխանությունները մտադիր են բավարարել Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պահանջները։ Այդ մասին ԱրմԻնֆո-ին հայտարարել է քաղաքագետ, թյուրքագետ Վարուժան Գեղամյանը: >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 11:11
Արմինֆո. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: Վարչապետի մամուլի ծառայության հաղորդման համաձայն, ուղերձում ասվում է. >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 11:03
Արմինֆո. Գարեգին Բ ամենայն Հայոց կաթողիկոսն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ: >>>
|
Չորեքշաբթի, 24 Ապրիլի 2024 10:52
Արմինֆո.Այսօր ՝ ապրիլի 24-ին, լրանում է 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում իրականացված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը: Այսօր աշխարհասփյուռ հայությունը հարգանքի տուրք է մատուցում Սուրբ նահատակների հիշատակին: Այսօր Հայաստանում քաղաքացիները ծաղիկներ են տանում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր ՝ հարգանքի տուրք մատուցելու մարդկության պատմության մեջ առաջին անգամ ազգային հողի վրա մարդկանց զանգվածային սպանության անմեղ զոհերի հիշատակին: Իսկ երեկ երեկոյան Երևանում և հանրապետության մի շարք մարզերի տեղի են ունեցել ջահերով երթեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցին։ >>>
|
Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024 19:46
Արմինֆո. Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Այդ կապակցությամբ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն իր թելեգրամյան ալիքում գրառում է կատարել, որում մեջբերել է 2018 թվականի հեղափոխության հիմն դարձած երգի տողերը: «Սա հույսի առկայծող ճանապարհ է, Սա գրվող պատմություն է մի նոր»,- գրել է նա՝ զետեղելով համապատասխան գրառում և լուսանկար ՀՀ վարչապետի էջից: >>>
|
Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024 17:45
Արմինֆո.ԵԿՄ և նրա ղեկավար Սասուն Միքայելյան, հավաքեք ձեզ, հիշեք ձեր առաքելության մասին. դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք: Այս խոսքերով ՀԱԵ Տավուշի թեմի առաջնորդ Նորին Սրբություն Բագրատ Գալստյանը դիմել է ԵԿՄ ղեկավարին, որի անդամներն այսօր Նոյեմբերյանում ցույցի ժամանակ կրկին հարձակվել են մարդկանց վրա: >>>
|
Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024 17:45
Արմինֆո. Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն 2024թ․առաջին եռամսյակում արձանագրել է լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ տարատեսակ ճնշումների 17 և տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի խախտումների 41 դեպք։ >>>
|
Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024 17:43
Արմինֆո. ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն ապրիլի 23-ի նիստում քննարկել է ԱԺ «Հայաստան» խմբակցության հեղինակած «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանական Հանրապետության միջեւ սահմանազատման եւ սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծը, որը ներկայացրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: >>>
|
Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024 17:41
Արմինֆո. Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը տարածել է հաղորդագրութուն, ըստ որի՝ «ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ բարձրագույն ղեկավարության կողմից հարգանքի տուրք մատուցելու արարողությունը լինելու է արարողակարգային» (Այն բաց կապուղիով ուղիղ եթերում հեռարձակելու է Հանրային հեռուստաընկերությունը)։ >>>
|
Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024 17:40
Արմինֆո. Խոշորացված Նոյեմբերյան համայնքի բնակավայրերի ղեկավարները հրաժարվել են մասնակցել հանձնաժողովի աշխատանքային խմբի աշխատանքներին, քանի որ հասկացել են, որ տեղի ունեցածը շարունակվելու է։ Կոնկրետ Ոսկեպարում արդեն ընթանում են ականազերծման աշխատանքներ, և, հավանաբար, դրանք կավարտվեն այսօր։ Այդ մասին ապրիլի 23-ին Կիրանցում հավաքված քաղաքացիներին հաղորդել է Ոսկեպար գյուղի վարչական ղեկավար Իշխան Աղբալյանը ։ >>>
|
Երեթշաբթի, 23 Ապրիլի 2024 17:37
Արմինֆո.2024 թվականի ապրիլի 23-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա, կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում տեղադրվել է առաջին սահմանային սյունը։ Այդ մասին հաղորդել է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը: >>>
|