Arminfo.info


Հայաստանում որևէ հաջողակ աշակերտ չպետք է աննկատ մնա. վարչապետ

 Երեթշաբթի, 18 Հունիսի 2024 11:20
Հայաստանում որևէ հաջողակ աշակերտ չպետք է աննկատ մնա. վարչապետ

Արմինֆո. Հայաստանում ոչ մի հաջողակ աշակերտ չպետք է աննկատ մնա ։ Այս մասին Սիսիանի միջնակարգ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ հայտարարել Է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԲՏԱ նախարարությունը եւ "Իմ քայլը" հիմնադրամը պատրաստակամություն են հայտնել ակտիվ համագործակցել մարդկային կապիտալի զարգացման ուղղությամբ
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022 13:38

Արմինֆո. ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը և նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը հյուրընկալվել են «Իմ քայլը» հիմնադրամում, որտեղ «Իմ քայլը» հիմնադրամի գործադիր տնօրեն Մխիթար Հայրապետյանի հետ քննարկել են «ՆերՈւժ» սփյուռքի տեխնոլոգիական ստարտափների ծրագրի ընթացիկ հարցերը, որոնք իրականացվում են ԲՏԱ նախարարության և «Իմ քայլը» հիմնադրամի համատեղ ջանքերով։

>>>
ԱՐՄԵՆԱԼ գործարանը նշեց Մետալուրգի օրը
 Ուրբաթ, 15 Հուլիսի 2022 13:03

Արմինֆո.Երևանի փայլաթիթեղագլանման ԱՐՄԵՆԱԼ գործարանը կայուն աշխատանքով և հիմնական տեխնիկատնտեսական ցուցանիշների վստահ աճով նշեց մասնագիտական տոնը՝ Մետալուրգի օրը:

>>>
Հյուսիսային պողոտայի եւ Կասկադի կառուցապատման ծրագրի իրականացման գոտում 19 պատմամշակութային հուշարձան է ոչնչացվել
 Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022 16:43

Արմինֆո.: ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել է Երևան քաղաքի Հյուսիսային պողոտայի և կասկադի կառուցապատման ծրագրերի իրականացման գոտում հուշարձանների պահպանության՝ օրենսդրության պահանջներին համապատասխանության վիճակը:

>>>
ԳեոՊրոՄայնինգը մի շարք սոցիալական ծրագրեր է իրականացրել առողջապահության ոլորտում
 Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022 14:45

Արմինֆո.ԳեոՊրոՄայնինգ Գոլդ ընկերությունը «Ռեսուրսներն ի բարօրություն» սոցիալական քաղաքականության շրջանակներում առողջապահության ոլորտում մի շարք ծրագրեր է իրականացրել։

>>>
"Ամենատես աչքն" այժմ ՀՀ ոստիկանության վարույթում է. դադարեցվել է համագործակցությունը «Սեքյուրիթի Դրիմ»-ի հետ, որն սպասարկումէ ճանապարհային երթևեկության խախտումների տեսալուսանկարահանման խցիկները
 Հինգշաբթի, 14 Հուլիսի 2022 14:35

Արմինֆո. Կառավարությունը հուլիսի 14-ի նիստում որոշում է ընդունել «Ոստիկանության տեսալուսանկարահանող էլեկտրոնային համակարգերի կառավարման կենտրոն» ՊՈԱԿ ստեղծելու մասին:

>>>
Գյումրիում կանցկացվի արհեստների փառատոն
 Չորեքշաբթի, 13 Հուլիսի 2022 15:25

Արմինֆո. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Գյումրու համայնքապետարանի համագործակցությամբ Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարանը հուլիսի 16-ին՝ ժամը 12:00-ին, Գյումրու «Վարդանանց» հրապարակում կանցկացնի «Գյումրի. վարպետաց քաղաք» խորագրով արհեստների փառատոնը:

>>>
2020 թվի պատերազմից հետո Հայաստանում հաշմանդամության խումբ է սահմանվել 1498 անձի. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն
 Չորեքշաբթի, 13 Հուլիսի 2022 11:06

Արմինֆո. Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը հանդես է եկել պարզաբանմամբ՝ 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց բժշկասոցիալական փորձաքննությունների և վերափորձաքննությունների վերաբերյալ:

>>>
Երեւանում կբացվի Նոր կինոյի միջազգային դպրոց
 Երեթշաբթի, 12 Հուլիսի 2022 18:41

Արմինֆո.Երևանում կբացվի Նոր կինոյի միջազգային դպրոց՝ Yerevan International New Cinema School: Նման գաղափար է առաջացել Նոր կինոյի Մոսկվայի դպրոցի, Yerevan Biennale Art Foundation-ի և "Ոսկե ծիրան" միջազգային կինոփառատոնի համագործակցության արդյունքում։ Դպրոցն իր առջև խնդիր է դնում պատրաստել ռեժիսորների, սցենարիստների, օպերատորների և մոնտաժողների, որոնք կարող են մոտ ապագայում փոխել համաշխարհային կինեմատոգրաֆի պրոֆեսիոնալ լանդշաֆտը։

>>>
ԳեոՊրոՄայնինգ ընկերությունը ընդլայնում է համագործակցությունը Հայաստանի և Ռուսաստանի բուհերի միջև
 Երեթշաբթի, 12 Հուլիսի 2022 17:16

Արմինֆո.ԳեոՊրոՄայնինգ ընկերությունների խումբը ընդլայնում է համագործակցությունը Սանկտ Պետերբուրգի Պլեխանովի անվան հանքարդյունաբերական համալսարանի հետ։  Հայ ուսանողներին համալսարանում սովորելու գործուղելուց բացի ընկերությունը, աշխատակիցների որակավորումը բարձրացնելու նպատակով այս տարի մեկնարկել է «Լրացուցիչ որակավորում» ծրագիրը։

>>>
Փոխնախարար. Մինչեւ 2030 թվականը միջին մասնագիտական կրթական հաստատությունների շրջանավարտների 90 տոկոսը պետք է աշխատի մասնագիտությամբ
 Երեթշաբթի, 12 Հուլիսի 2022 13:33

Արմինֆո. Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն հիմնադրամի (ՈԱԱԿ) նախաձեռնությամբ Հայաստանի ամերիկյան համալսարանում տեղի է ունեցել համաժողով՝ նվիրված միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում որակի ապահովման համակարգի զարգացմանը։

>>>
Եվս մեկ երկրաշարժ է տեղի ունեցել հայ - վրացական սահմանին
 Երկուշաբթի, 11 Հուլիսի 2022 10:38

Արմինֆո.Հուլիսի 11-ին, տեղական ժամանակով ժամը 09:10-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 05:10-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41․19⁰ և արևելյան երկայնության 43․96⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.8 մագնիտուդով երկրաշարժ:

>>>
«Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ն կանցկացվի Team Telecom Armenia-ի աջակցությամբ
 Շաբաթ, 9 Հուլիսի 2022 14:50

Արմինֆո.Հայաստանում առաջին անգամ կանցկացվի «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադա»-ն, որի տեխնոլոգիական գործընկերը հեռահաղորդակցության ոլորտում առաջատար Team Telecom Armenia-ն է։ Հուլիսի 10-18-ը Օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանելու աշխարհի 64 երկրի աշակերտական պատվիրակություններ, միջազգային ժյուրիի ներկայացուցիչներ, դիտորդներ, ինչպես նաև օլիմպիադայում նախորդ տարի հաղթած աշակերտներ։

Դպրոցականների ամենահեղինակավոր մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար Team Telecom Armenia-ն տրամադրել է անհրաժշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։

«Մեզ համար կարևոր է լինել նախագծերի կողքին, որոնք դիրքավորում են Հայաստանի անունը աշխարհի կրթական ու գիտական քարտեզի վրա։ Հուսով եմ՝ այս օլիմպիադան կմեծացնի կենսաբանության հանդեպ հետաքրքրվածությունը հայ պատանիների շրջանում ու կմոտիվացնի նրանց է՛լ ավելի ակտիվ և հաստատուն քայլերով առաջ գնալ»,- նշեց Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

Օլիմպիադայի շրջանակում անցկացվելու է երկու քննություն՝ տեսական և գործնական (յուրաքանչյուրը՝ 7 ժամ տևողությամբ)։ Ժյուրիի անդամների աշխատանքը կազմակերպվելու է «OlyExams» ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։

>>>
«FlyOne Armenia» ավիաընկերության Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է
 Շաբաթ, 9 Հուլիսի 2022 13:03

Արմինֆո.«FlyOne Armenia» ավիաընկերության նախօրեին նախատեսված Երևան-Ստամբուլ-Երևան չվերթը հետաձգվել է:

>>>
Սյունիքի մարզում կբացվեն երկու ՔՈԱՖ սմարթ կենտրոններ
 Ուրբաթ, 8 Հուլիսի 2022 13:04

Արմինֆո.ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը և Արթուր Մարտիրոսյանը հանդիպել են «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի (ՔՈԱՖ), Հայաստանում ԵՄ պատվիրակության, Եվրոպական ներդրումային բանկի և «ԱյԴի» բանկի ներկայացուցիչների հետ:

>>>
Կառավարությունը դրական է վերաբերվում Գագիկ Ծառուկյանի կողմից Հատիս սարի վրա Քրիստոսի արձանի կառուցման նախագծին
 Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 15:09

Արմինֆո.Այսօր կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Հատիս սարի վրա Հիսուս Քրիստոսի արձան կառուցելու՝ «Մուլտի գրուպ» ընկերության նախագահ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությանը:

>>>
Հայաստանի բուհերում տարկետման իրավունքով տեղեր կհատկացվեն
 Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 15:07

Արմինֆո. Այսօր կառավարության նիստում գործադիրը հավանություն է տվել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

>>>
ՀԿԵ-ն արձանագրում է ուղևորափոխադրումների աճ բոլոր ուղղություններով
 Հինգշաբթի, 7 Հուլիսի 2022 13:26

Արմինֆո. 2022 թվականի առաջին կիսամյակում «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության գնացքներով փոխադրվել է 220,5 հազար ուղևոր, ինչը 22 տոկոսով ավելի է 2021 թվականի համեմատ, երբ փոխադրվել էր 192,5 հազար ուղևոր։

>>>
«Յունիբանկի» մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ նախաձեռնվել է վարույթ
 Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022 14:28

Արմինֆո.ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ «Յունիբանկ» ԲԲԸ-ի մասնաճյուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը:

«Աշտարակ քաղաքում տեղի ունեցած պայթյունի վերաբերյալ ՀՀ ԱԻՆ 911 ծառայությունից հաղորդումը ստացվել է 2022թ. հուլիսի 6-ին՝ ժամը 09:05-ին: «Յունիբանկ» ԲԲԸ-ի Աշտարակի մասնաճյուղում պայթյունը տեղի է ունեցել ժամը 09:03-ի սահմաններում, նախնական տվյալներով, գազի արտահոսքի հետևանքով, ինչի արդյունքում աշխատակիցներից յոթը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց, որոնցից մեկը հիվանդանոցում մահացել է: ՀՀ քրեական օրենսգրքի 412-րդ հոդվածի 2-րդ մասով նախաձեռնվել է վարույթ, կատարվում է նախաքննություն: Վարույթն իրականացնող մարմնի որոշմամբ՝ նշանակվել են դատաբժշկական, դատապայթյունատեխնիկական, դատաշինարարատեխնիկական, դատահրդեհատեխնիկական, դատաապարանքագիտական և դատահետքաբանական փորձաքննություններ: Հանձնարարություններ են տրվել հետաքննության մարմնին», - ասվում է հաղորդագրությունում:

>>>
Երեւանում ընդհատակյա խաղատուն են բացահայտել
 Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022 12:36

Արմինֆո. Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունն օրերս բացահայտել է խաղատան ապօրինի գործունեության հերթական դեպքը: Մասնավորապես, վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Երևանի Շենգավիթ համայնքի վարչական տարածքում գործում է ընդհատակյա խաղատուն:

>>>
Հայաստանը կարող է միանալ ԱՀԿ առողջապահության եւ կլիմայի փոփոխության հարթակին
 Չորեքշաբթի, 6 Հուլիսի 2022 11:20

Արմինֆո. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռալանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերին:

>>>



Մեկնաբանվողներ
Պետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտումՊետդեպարտամենտ. Վաշինգտոնում հստակ գնահատական չունեն՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցածը գաղթ էր, թե էթնիկ զտում
Մեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբՄեկնարկել է ավտոերթը դեպի Գյումրի՝ գյումրեցի Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ
Հայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետՀայաստանում բողոքի ակցիաները երկու բաղադրիչ ունեն՝ օբյեկտիվ և արտաքին. քաղաքագետ
Այս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններինԱյս տարօրինակ լռությունն ընդհատելու ժամանակն է. Դիվանագետների համահայկական խորհուրդը դիմել է օտարերկրյա դիվանագիտական առաքելություններին և միջազգային կազմակերպություններին
Երեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենըԵրեւան է այցելել Պենտագոնի ՊՎՆԳ վտանգների համատեղ նվազեցման ղեկավարության տնօրենը
ՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասինՀՀ վարչապետ. Ես՝ անձամբ, գիտեմ մեր դեմ պատերազմի նախապատրաստմանը ՀԱՊԿ, առնվազն, երկու պետությունների մասնակցության մասին
Ես պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասինԵս պիտի խոսեմ Վեհափառ հայրապետի հետ. Սրբազանը՝ իրեն վարչապետ առաջադրելու նախաձեռնության մասին
Կարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքներըԿարծիք. Բաքվում Լուկաշենկոյի հայտարարություններն ակնհայտորեն ցույց են տալիս Հայաստանի և Ադրբեջանի դիվանագիտության աշխատանքի արդյունքները
Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում Հարցում. Հայաստանում հարցվածների կեսից ավելին դրական է գնահատում "Տավուշը հանուն հայրենիքի" շարժումը
Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են Փորձագետներն ու քաղաքագետները վերլուծել են "Հայաստանի շուրջ առկա խնդիրները և դրանց հնարավոր լուծումները"
Վարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմքՎարդան Ոսկանյան. Բագրատ Սրբազանը այլևս դարձել է ոչ թե միայն Տավուշի, այլ ամբողջ Հայաստանի խարիզմատիկ հոգևոր-հանրային դեմք
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին ՄոսկվայումՆիկոլ Փաշինյանը չի մասնակցի նաև Հաղթանակի զորահանդեսին Մոսկվայում
Երևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, ՄայիսԵրևանում մայիսմեկյան երթ կանցկացվի. Խաղաղություն, աշխատանք, Մայիս
Թեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանըԹեհրան. Հարավային Կովկասում օտարերկրյա զորքերի ներկայությունը չի նպաստում անվտանգության և կայունության հաստատմանը
Լավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժականԼավրով․Հայաստանի իշխանությունների միակողմանի զիջումները Հայաստանի սահմանները դարձնում են շարժական