Արմինֆո.Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների ներկայության անհրաժեշտությունը "հավասար է զրոյի", քանի որ նրա տարածքում հայեր չեն մնացել։ Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ, պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Արմինֆո.Կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է որոշում, որով նախատեսվում է, մասնավորապես, միջոցներ հատկացնել Արարատի մարզի Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնաճյուղի և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում ինֆեկցիոն ծառայությունների համար՝ նոր մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքների, ինչպես նաև Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Արմավիրի մարզային մասնաճյուղի վերակառուցման աշխատանքների բնականոն ընթացքը ապահովելու համար:
Արմինֆո.Հայաստանում անտառային հողերի մակերեսը կազմում է 459.9 հազար հա, որից 334.1 հազար հա՝ անտառային տարածքներ: Այդ մասին մարտի 20-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է "Հայանտառ" ՊՈԱԿ-ի տնօրեն Սեւակ Մարկոսյանը ։
Արմինֆո. Տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում ամփոփվել են ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական վարչություններում ավազի և ավազակոպճային խառնուրդի արդյունահանման վերաբերյալ 2024․ թվականի հունվարի 20-ի դրությամբ քննվող և ավարտված քրեական վարույթների արդյունքները: Այդ մասին հաղորդել է ՔԿ մամուլի ծառայությունը: