Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով Հայաստանի խոշոր հարկատուների ցուցակը գլխավորում են ՙՀայռուսգազարդ՚, ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՚ և ՙՂ-Տելեկոմ՚ (ապրանքային նշանը` Վիվասել-ՄՏՍ) ընկերությունները: Ցուցակը հրապարակվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի կողմից:
Հաշվետու ամիսներին ՙՀայռուսգազարդ՚-ը պետական բյուջե է վճարել 19,4 մլրդ ՀՀ դրամ, ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ՚-ը՝ 12.8 մլրդ ՀՀ դրամ, իսկ ՙՂ-Տելեկոմ՚ ընկերությունը՝ 11,2 մլրդ ՀՀ դրամ: Չորրորդ տեղն զբաղեցրել է ՙԱրմենՏել՚ ընկերությունը`բյուջե վճարելով 7,5 մլրդ դրամ: Հինգերորդ տեղում է ՙԱլեքս Գրիգ՚ ընկերությունը, որը պետբյուջե է վճարել 6,7 մլրդ ՀՀ դրամ:
Հարկ է նշել, որ 2012 թ. բյուջե վճարած հարկերի գումարով առաջատար էր ՙԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՚, իսկ ՙՀայռուսգազարդ՚ ՓԲԸ-ն զբաղեցնում էր երկրորդ տեղը: ՙՂ-Տելեկոմը՚ պահպանել է երրորդ տեղը ցուցակում, իսկ ահա ՙԱրմենտելը՚ հինգերորդ տեղից բարձրացել է չորրորդ տեղը, մինչդեռ ՙԱլեքս Գրիգը՚ մեկ դիրքով իջել է:
Հատկանշական է, որ առաջատարների հնգյակին մոտեցել է ՙԳեոՊրոՄայնինգ Գոլդ՚ ընկրությունը`զբաղեցնելով յոթերորդ տեղը և բյուջե վճարելով 5,4 մլրդ դրամ գումարի հարկ: Վեցերորդ տեղում է ՙՖլեշ՚ ընկերությունը`5,6 մլրդ դրամ վճարելով պետբյուջե: ՙՀայաստանի էլեկտրական ցանցեր՚ ընկերությունը ութերորդն է`վճարելով 4,6 մլրդ դրամ: