ՎՏԲ-Հայաստան Բանկը 2014թ. երրորդ եռամսյակի տվյալներով զբաղեցնում է առաջին տեղը Հայաստանի բանկերի շրջանում վարկային ներդրումների ծավալով: Ինչպես ԱրմԻնֆո-ին հայտնել են բանկի մամուլի ծառայությունից, բանկի վարկային պորտֆելը երրորդ եռամսյակում կազմել է 224,3 մլրդ դրամ: Տարվա սկզբի համեմատ այդ ցուցանիշն աճել է 3.3%:
Աղբյուրի համաձայն, Հայաստանի բանկային համակարգի վարկային ներդրումների ընդհանուր ծավալի 11.8% բաժին է ընկնում ՎՏԲ-Հայաստան Բանկին: Բանկը շարունակում է ակտիվորեն ֆինանսավորել շինարարության, սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության և առևտրի ոլորտները, ինչպես նաև զարգացնել ապառիկ վարկավորումը, հիպոթեքային ու ավտովարկավորումը:2014թ. առաջին 9 ամիսների ընթացքում բանկի ակտիվները տարվա սկզբի համեմատ աճել են 2.2%` կազմելով 306 մլրդ դրամ:
ՙՎՏԲ-Հայաստան Բանկը այս տարվա 9 ամիսների ընթացքում ավելացրել է վարկային պորտֆելի ծավալը: Մենք շարունակելու ենք մշակել և առաջարկել բիզնեսին ու բնակչությանը վարկային պրոդուկտներ գրավիչ պայմաններով: Վարկավորման ոլորտում լավ ցուցանիշներ գրանցելուն նպաստել է պահանջարկ վայելող վարկային պրոդուկտների կատարելագործումը, հաճախորդների համար բանկային ռեսուրսների հասանելիության ընթացակարգերի պարզեցումը, ճկուն պայմաններն ու վարկային պրոդուկտների լայն տեսականին՚,- ասել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յու. Գուսևը:
Նշենք, որ ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: ՙՎՏԲ Բանկ՚ ԲԲԸ հանդիսանում է ՙՎՏԲ-Հայաստան Բանկ՚ ՓԲԸ 100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերը; Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ Բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: