ARMENIA տեղեկատվական պորտալի համակարգող Արգիշտի Կիվիրյանի դեմ
քրեական գործը հանձնվել է դատարանին: Այս մասին Կիվիրյանը նշել է ֆեյսբուքյան իր
էջում:
«Նոր Հայաստանի Գխավոր դատախազությունից
ստացա
գրություն
այն
մասին,
որ
«ՀՀ
հատուկ
քննչական
ծառայությունում
քննված
թիվ
14142513 քրեական
գործն
ըստ
մեղադրանքի
Արգիշտի
Գեորգիի
Կիվիրյանի՝
ՀՀ
քրեական
օրենսգրքի
316-րդ
հոդվածի
1-ին
մասով,
մեղադրական
եզրակացությամբ
ուղարկվել
է
Երևան
քաղաքի
Արաբկիր
և
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության
դատարան՝
ըստ
էության
քննելու
համար»:
Դե
ինչ,
շարունակենք
պայքարը
դատարանում,
ընդդեմ
ոստիկանության
բռնապետության...»,-գրում
է ակտիվիստը:
Նշենք, որ Կիվիրյանի և ոստիկանների միջև միջադեպը տեղի
էր ունեցել օգոստոսի վերջին, Կոմիտաս 5 հասցեում գտնվող բնակելի համալիրի
շինարարության դեմ բողոքի ակցիայի ընթացքում: Ակտիվիստը դաժան ծեծի էր ենթարկվել,
սակայն քրեական գործը հարուցվեց ոչ թե այդ փաստով, այլ ոստիկանի հայտարարույթան
հիման վրա, իբր, Կիվիրյանը ոստիկանին վիրավորել և հարվածել էր: