2013 թվականին HSBC Բանկ Հայաստանի առևտրի ֆինանսավորման
պորտֆելն ավելացել 14%, մինչև 18 մլրդ.դրամ (44.4 մլն.դոլար): Այս մասին այսօր
լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է HSBC Բանկ Հայաստանի առևտրի
ֆինանսավորման բաժնի կառավարիչ Կամո Մարգարյանը, բանկի կողմից
կազմակերպված`«Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի» սեմինարի ընթացքում:
Նրա խոսքով,
2013-ին առևտրի ֆինանսավորման կառուցվածքում ներմուծման գործարքների ծավալը կազմել
է 90%, ինչն, իրականում, «ճիշտ է արտացոլում է երկրի արտաքին առևտրի շրջանառությնա
իրական պատկերը` արտահանման նկատմամբ ներմուծման 4 անգամ
գերակշռությւոնը»,-ընդգծել է Մարգարյանը:
Նա նշել է, որ
ընթացիկ տարվա առաջին եռամսյակում բանկն արձանագրել է ներմուծման ակրեդիտիվների
տարեկան մոտ եռակի աճ: Նա հիշեցրել է, որ 2013-ի ապրիլից Բանկը հաճախորդներին
տրամադրում է նաև սարքավորումների ներմուծման փաստաթղթային ակրեդիտիվներ` մինչև 30
ամիս մարման ժամկետով և տարեկան 7% տոկոսադրույքով: Ներկա դրույթամբ բանկն արդեն
տրամադրել է 18 մլն.դոլար ընդհանուր գումարի նման ակրեդիտիվներ:
Մարգարյանը նշել
է, որ `«Առևտրի ֆինանսավորման ակադեմիայի» սեմինարն ուղղված է Գերմանիայի հետ
համագործակցությանը: «Անցյալ տարվա արդյունքներով բանկը գերմանական կողմի հետ
արձանագրել է առևտրի ֆինանսավորման ծավալների մոտ 25% աճ: HSBC Խումբն ընդլայնում
է իր մասնաճյուղերի ցանցը Գերմանիայում և դա ավելի բարենպաստ պայմաներ է ստեղծում
հայ-գերմանական առևտրի հարաբերութոյւններում առևտրի ֆինանսավորման գործիքների
կիրառման համար»,-ընդգծել է Մարգարյանը: Բացի այդ, նա նշել է, որ Գերմանիան
հանդիսանում է Հայաստանի առևտրի առաջատար գործընկերը ԵՄ-ում, իսկ ապրանքաշրջանառության
ընդհանուր ծավալներով երրորդն է:
Ըստ ՀՀ Ազգային
վիճակագրական ծառայության տվյալների, Գերմանիայի հետ Հայաստանի առևտրի շրջանառությունը
2013 թվականին կազմել է 370 մլն.դոլար, 2012-ի համեմատ գրեթե մնալով անփոփոխ: Բացասական
սալդոն աճել է 21.3%, մինչև 195 մլն. դոլար: Գերմանիայի հետ արտաքին առևտրի
կառուցվածքում արտահանումը կազմել է 85.6 մլն.դոլար, իսկ ներմուծումը`280,6 մլն
դոլար:
Նշենք,
որ HSBC Բանկ Հայաստանի բաժնետերերն են HSBC
Europe B.V.-ը` 70% և Wings
Establishment-ը`
30%: