«Անելիք Բանկ» ՓԲԸ
հաճախորդներին նոր հնարավորություններ և առավել հարմար ծառայություններ մատուցելու
նպատակով ընդլայնել է դրամական փոխանցումների համակարգի ցանկը` համագործակցելով
«Տանդեմ Տրանսֆերս» վճարային համակարգի
հետ: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
տվյալ համակարգը հնարավորություն է տալիս
ֆիզիկական անձանց արագ, առանց հաշիվ բացելու ուղարկել եւ ստանալ դրամական
փոխանցումներ ինչպես մերձավոր ու հեռավոր արտասահման, այնպես էլ փոխանցումներ
իրականացնել Հայաստանի տարածքում:
Աղբյուրի համաձայն, տվյալ համակարգով դրամական
փոխանցումներն իրականացվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով:
««Անելիք Բանկ» ՓԲԸ մշտապես կարևորել է իր կողմից
տրամադրվող ծառայությունների բազմազանությունը և իր հաճախորդներին առաջարկում է
տարբեր պրոդուկտների մի քանի տարբերակներ` նրանց տալով ընտրության լայն
հնարավորություն: Նոր ներդրված «Տանդեմ Տրանսֆերս» վճարային համակարգը թույլ է տալիս
դրամական փոխանցումներ իրականացնել շատ արագ` հաշված րոպեների ընթացքում»,- նշեց
«Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի տեղակալ-մանրածախ գործառնությունների գծով
տնօրեն Վարդան Գևորգյանը:
Նշենք
նաև, որ «Անելիք Բանկ» ՓԲԸ միանձնյա սեփակատերն է լիբանանյան Credit Bank S.A.L բանկւ, որը 2013-ի 4-րդ
եռամսյակում իր մասնաբաժինը 89.95%-ից հասցրեց 100%-ի: «Անելիք Բանկ» ՓԲԸ-ում
հնարավոր է դրամական փոխանցումներ իրականացնել նաև MONEYGRAM, ANELIK,
INTELEXPRESS դրամական փոխանցումների համակարգերով: Բանկն ունի 12 մասնաճյուղ, որից
6-ը գտնվում է Երևանում: