Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Մոսկվայում հանդիպել է Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ, ով կալանավորվել է հուլիսի 13-ին Պոդոլսկի մերձակայքում իր վարած ԿԱՄԱԶ-ի ավտոբուսին բախվելու առնչությամբ, ինչի հետևանքով 18 մարդ է զոհվել: Հայաստանի օմբուդսմենը հանդիպել է նաև Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ:
Այժմ Հարությունյանը գտնվում է ՙՄատրոսսկայա տիշինա՚ ՔԿՀ բուժկետում: Անդրեասյանի հավաստմամբ, նրա հոգեկան և ֆիզիկական վիճակը բավարար են:Ավելի մանրամասն տեղեկատվություն օմբուդսմենը խոստացել է տրամադրել հուլիսի 24-ին` Հայաստան վերադառնալուն պես: