Երևանի քաղաքապետարանում ԱրմԻնֆոյի աղբյուրները հերքել են Տարոն Մարգարյանի հրաժարականի վերաբերյալ լուրերը: Ինչպես հաղորդել է իրազեկիչը, քաղաքապետը շարունակում է իր գործունեությունը և աշխատում ամենօրյա ռիթմով:
Նախօրեին հայկական ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել այն մաիսն, թե քաղաքապետ Տարոն Մարգարյանը ՙՎճարում ենք 100 դրամ՚ շարժման ճնշման ներքո հրաժարական է տվել:
Որպես հրաժարականի պատճառ նշվում է, մասնավորապես, այն հանգամանքը, որ Մարգարյանը չի ցանկանում էլ ավելի իջեցնել ՙլավագույն քաղաքապետի՚ իր վարկանիշը: