Կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի դեմ
հանդես եկող ակցիայի մասնակիցները երթով ուղղվեցին դեպի Հայաստանի Սահմանադրական
դատարանի շենք: Ինչպես դեպքի վայրից հաղորդում է ԱրմԻնֆո գործակալության թղթակիցը, ակցիայի մասնակիցները մտադիր են ՍԴ շենքի
մոտ կարդալ իրենց պահանջները, մասնավորապես, պահանջել կասեցնել կենսաթոշակային կուտակային պարտադիր համակարգի
գործողությունը, իսկ այնուհետև այն ճանաչել որպես հակասահմանադրական:
Նշենք, որ
Ազատության հրապարակում հավաքվել էր մոտ 7 հազար մարդ: Քաղաքական գործիչների և
քաղաքացիական ակտիվիստների ելույթները հավաքվածներն աջակցում էին «Մենք ենք մեր
երկրի տերերը», «Մենք դեմ ենք» և «Միացում» բացականչություններով: Բողոքողների
շարքերում էին բազմաթիվ քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: