Վարչապետ
Հովիկ Աբրահնամյանը մասնակցել է ոչ իշխանական խորհդրարանական քառյանի (ՀՅԴ,
«Ժառանգություն», ԲՀԿ, ՀԱԿ) նիստին` կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ նրանց
դիրքորոշումը լսելու նպատակով:
Ինչպես հանդիպումից հետո լրագրողներին հայտարարել է
Հովիկ Աբրահամյանը, «քառյակի» ներկայացուցիչներն իրեն են հանձնել կենսաթոշակային
բարեփոխումների վերաբերյալ իրենց առաջարկությունների փաթեթը, որը նա պետք է
քննարկի կառավարության անդամների հետ միասին և այնուհետև հստակեցնի իր դիրքորոշումը
դրա նկատմամբ:
Ավելացնենք, որ Աբրահամյանն Ազգային ժողով էր ժամանել
կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի և փոխվարչապետի
պաշտոնակատար Արմեն Գևորգյանի ուղեկցությայբ: