«Անելիք Բանկ» ՓԲԸ ավանդատուները կմասնակցեն դեպի Հուրգադա 2 անձի համար
նախատեսված 2 ուղեգրերի խաղարկությանը: Ուղեգրերը հնարավորություն կտան մեր
ավանդատուներին 7-օրյա անմոռանալի հանգիստ անցկացնել Կարմիր ծովի հրաշալի
հանգստավայրերից մեկում:
Ինչպես ԱրմԻնֆո
գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից,
խաղարկությանը կմասնակցեն
սույն թվականի հունիսի 15-ից մինչև հուլիսի 31-ը ներառյալ 500 հազար ՀՀ դրամ, 1000
ԱՄՆ դոլար կամ Եվրո նոր ավանդ ներդրած կամ գործող ավանդը համալրած բոլոր
ավանդատուները:
«Անելիք Բանկն իր տարբեր
ավանդատեսակներից օգտվող ավանդատուների համար բազմիցս իրականացրել է ակցիաներ,
որոնք նրանց ուղեգրեր շահելու հնարավորություն են տվել: Այս անգամ որոշվեց նման
հնարավորություն ընձեռել մեր բոլոր ավանդատուներին և սրանով հաճելի անակնկալ
մատուցել վերջիններիս: Կարծում եմ, շահող ավանդատուները կկտրվեն առօրյա հոգսերից և
կանցկացնեն հիանալի հանգիստ Կարմիր ծովի ափին»,-ասել է «Անելիք Բանկ» ՓԲԸ
վարչության նախագահի տեղակալ–բիզնեսի զարգացման գծով տնօրեն Հայկ Մկրտչյանը և
ավելացրել, որ խաղարկությունը կկայանա օգոստոս ամսին:
Ըստ ԱրմԻնֆո
գործակալության` Հայաստանի Բանկրի Ֆինանսական Վարկանիշի, Անելիք Բանկի ընդհանուր
պարտավորությունները 2014 թվականի ապրիլի 1-ին կազմել են 51.1 մլրդ դրամ, առաջին
եռամսյակում աճելով մոտ 10%: Դրանց կառուցվածքում ժամկետային ավանդները կազմել են
մոտ 62% կամ 31.5 մլրդ դրամ, տարեկան աճը`25%, իսկ միայն առաջին եռամսյակում`20%:
Բանկի ժամկետային ավանդների պորտֆելում գերակշռում են ֆիզիկական անձանց միջոցները`
26.7 մլրդ դրամ, տարեկան աճը`12,2%:
Նշենք,
որ Անելիք Բանկի միակ սեփականատերն է լիբանանյան Credit Bank SAL-ը, որը 2013
թվականի 4-րդ եռամսյակում իր բաժնեմասը 89,95% - ից ավելացրեց մինչև 100%: Բանկն
ունի 12 մասնաճյուղ, որից 6-ը գտնվում է Երևանում: