Հայաստանն ակտիվորեն ներգրավված է միջուկային
անվտանգության խնդիրների լուծման միջազգային գործընթացներում: Այս մաիսն
հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Հաագայում ընթացող Միջուկային
անվտանգության միջազգային կոնֆերանսում: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը
տեղեկացվել է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից, նախագաը նշել է, որ 2013թ.
մայիսին Հայաստանը վավերացրել է «Միջուկային նյութի ֆիզիկական պաշտպանության
կոնվենցիայի» 2005թ. լրացումը և «Աշխատած վառելիքի և ռադիոակտիվ թափոնների
կառավարման անվտանգության մասին» համատեղ կոնվենցիան:
Նախագահը նշել է, որ
միջուկային ահաբեկչության վտանգի չեզոքացման ուղղությամբ 2013թ. հունվարին ԱՄՆ
աջակցությամբ Հայաստանում հիմնադրվել է Միջուկային և ռադիոլոգիական նյութերի
տեխնիկական և փորձաքննական լաբորատորիա: Այն զգալիորեն նպաստել է միջուկային
մաքսանենգության անդրազգային սպառնալիքին արձագանքելու Հայաստանի կարողությունների
բարելավմանը: Իսկ 2012թ. հունիսին հարևան Վրաստանի հետ անց է կացվել զանգվածային
ոչնչացման զենքերի տարածման դեմ պայքարի համատեղ միջսահմանային վարժանք, ասել է
նախագահը:
Մեկնաբանելով
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Մեծամորի ատոմակայանի
անվտանգության վերաբերյալ, Սերժ Սարգսյանն ընֆդծել է, որ Հայաստանը սերտորեն
համագործակցում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ հայկական
ատոմակայանի անվտանգության ապահովման հարցում՝ հետևողականորեն կատարելով
գործակալության թիվ 640 տեխնիկական փաստաթղթով սահմանված պահանջները: Այդ մասին են
վկայում ԱԷՄԳ-ի կողմից անցկացրած ՕՍԱՐՏ առաքելության արդյունքները: Իսկ ինչ
վերաբերում է հնչեցված բամբասանքներին, որ իբր մենք խնդիրներ ենք ունեցել
ռադիոակտիվ թափոնների հետ կապված, ապա այդպիսի սուտն առաջին հերթին անվստահության
դրսևորում է միջազգային կառույցների նկատմամբ, որովհետև մենք մեր բոլոր ծրագրերը
համակարգում ենք Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալության հետ, ասել է
նախագահը: