«Դեմ
եմ» նախաձեռնությունը հրաժարվել է բանակցություններ սկսել վարչապետ Հովիկ
Աբրահամյանի հետ` պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի շուրջ:
Ինչպես հաղորդում է ԱրմԻնֆո-ի թղթակիցը իրադարձության
վայրից, «Դեմ եմ» նախաձեռնության մի քանի հազար մասնակիցներ հավաքվել են ՀՀ
նախագահի նստավայրի դիմաց և պահանջել ահապաղ իրագործել Սահմանադրական դատարանի
որոշումը, մասնավորապես, դադարեցնել կենսաթոշակային հատկացումների փոխանցումները և
վերադարձնել արդեն փոխանցված միջոցները:
Հովիկ Աբրահամյանը հավաքի մասնակիցներին կոչ է արել
երկխոսություն սկսել: Ընդ որում նա հավաստիացրել է, թե ինքը մտադիր չէ սպասել
մինչև սպետեմբերի 30-ը և կփորձի մինչ այդ լուծել նախաձեռնության բարձրացրած
հարցերը: Սակայն ակցիայի մասնակիցները չեն հավատացել նորանշանակ վարչապետին և
սկսել են վանկարկել. «Հիմա»: