Մոսկվայի ոստիկանությունը թույլ է տվել Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին հանդիպել Քննչական մեկուսարանում գտնվող մեղադրյալ Հրաչյա Հարությունյանի հետ: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության մամուլի ծառայության ներկայացուցիչը։
ՙՔննիչը համապատասխան թույլտվություն է տվել Հարությունյանի հետ հանդիպման համար, ով պահվում է ՙՄատրոսսկայա տիշինա՚ քննչական մեկուսարանում՚,– նշել է գործալակության զրուցակիցը։
Հուլիսի 13-ին խճաքարով բեռնված բեռնատարը բախվել է Պոդոլսկից դեպի Կուրիլովո մեկնող ավտոբուսին: Վթարի հետևանքով18 մարդ զոհվել է, ավելի քան 40-ը`վիրավորվել: