Կոմերցբանկը 2013թ.-ի արդյունքների համաձայն Ամերիբանկին շնորհեց միջազգային գործարքների իրականացման «Որակի գերազանցության» մրցանակը` “STP Award 2013”: Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Բանկի մամուլի ծառայությունից, յուրաքանչյուր տարի Կոմերցբանկն այս մրցանակը շնորհում է աշխարհի տարբեր երկրներում գտնվող լավագույն գործընկեր բանկերին` որպես հատուկ մրցանակ տվյալ բանկերի կողմից միջազգային գործարքների քանակական և որակական ամենաբարձր չափանիշների ապահովման համար:
Աղբյուրի համաձայն,
համագործակցելով
թղթակից բանկերի հետ` Ամերիաբանկը բոլոր միջազգային փոխանցումներն իրականացնում է STP (Straight Through Processing), այսինքն` բոլոր փոխանցումները կատարվում են բացառապես ավտոմատ կերպով, որի շնորհիվ ապահովվում է փոխանցումների իրականացման առավելագույն արագություն:
2008թ. ի վեր յուրաքանչյուր տարի Ամերիաբանկն արժանացել է Կոմերցբանկի ”STP-Award” Վկայագրին, իսկ միջազգային գործարքների իրականացման “Որակի գերազանցության” հատուկ մրցանակը շնորհվում է արդեն երրորդ անգամ:
Նշենք, որ «Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների նորարարական և ամբողջական փաթեթ: