Հայաստանի
բանկային համակարգի զուտ շահույթը 2014-ի առաջին եռամսյակում կրճատվել է 28.5%,
մինչև 9.1 մլրդ.դրամ կամ $ 22 մլն: Ըստ ԱրմԻնֆո գործակալության` Հայաստանի Բանկերի
Էքսպրես Ռենկինգի, Հայաստանի բանկային համակարգի զուտ շահույթը տարեկան կտրվածքով աճել
է 6.7%:
Գործակալության վերլուծաբանները նշում են, որ նախորդ
տարվա առաջին եռամսյակում զուտ եկամտի ցուցանիշը նվազել էր 37,3 %, տարեկան անկումը
0,4%, որն այդ ժամանակ պայմանավորված էր պրոբլեմային վարկերի դուրսգրումով, որոնք
տեղի էին ունեցել վարկավորման տեմպերի դանդաղման արդյունքում: Դատելով զուտ
շահույթի անցյալ տարվա նման անկումից, վերլուծաբանները չեն բացառում, որ ներկայիս
ցուցանիշը դարձավ անհույս վարկերի դուրսգրման հերթական արդյունքը, որոնք կուտակվել
էին վարկային պորտֆելի որակի աստիճանաբար վատթարացման հետևանքով: Ցավոք, բանկերի
կողմից դեռ չեն հրապարակվել վարկային պորտֆելն ըստ ռիսկերի և ոլորտների
դասակարգման տվյալները, այդ պատճառով էլ շահույթի անկման հստակ պատկերը դեռ
անտեսանելի է:
Աղբյուրի համաձայն, վարկային ներդրումները և այլ
փոխառություններն այս տարվա առաջին եռամսյակում աճել են ընդամենը 2.1%, մինչև 1.8
տրլն.դրամ ($ 4.4 մլրդ), տարեկան աճը` 11.4 %: Մնացորդները բանկերի
նոստրո-հաշիվների վրա և միջբանկային ներդրումներն առաջին եռամսյակում կրճատվել են 20.1
%, մինչև 227,6 մլրդ դրամ ($ 550.7 մլն), տարեկան աճը` 23.7 %: Ներդրումներն
արժեթղթերում առաջին եռամսյակում ավելացել են 9,1 %, մինչև 225,5 մլրդ դրամ ($
545.6 մլն ), տարեկան աճը` 20%: Արդյունքում, Հայաստանի բանկային համակարգի ակտիվներն
առաջին եռամսյակում կրճատվել են 0,2%, մինչև 2,9 մլրդ դրամ ($ 7.1 մլրդ), տարեկան
աճը` 14,4 %: Ակտիվների կառուցվածքում վարկային ներդրումների և այլ
փոխառությունների մասնաբաժինն առաջին եռամսյակում կազմել է 61.4 %, բանկերում
նոստրո-հաշիվների և միջբանկային ներդրումների մասնաբաժինը` 7,8 %, արժեթղթերի
մասնաբաժինը` 7.7 %, նախորդ տարվա համապատասխանաբար` 63.1 %, 7.2 % և 7.3%
համեմատ:
Ըստ Էքսպրես-Ռենկինգի, Հայաստանի բանկային համակարգի
պարտավորությունները 2014-ի առաջին եռամսյակում կրճատվել են 0.8 %, մինչև 2.5 մլրդ
դրամ ($ 5.9 մլրդ), տարեկան աճը`14.2 %: Դրանց կառուցվածքում բանկերի և այլ
ֆինանսական կազմակերպությունների հանդեպ պարտավորությունները կազմել են 29,8 % կամ
731,1 մլրդ դրամ, եռամսյակային անկումը` 70%, իսկ տարեկան աճը` 1.1%: Իսկ
հաճախորդների հանդեպ պարտավորությունները կազմել են 67,8 % կամ 1.6 մլրդ դրամ,
եռամսյակային աճը` 2.6%, իսկ տարեկան աճը` 20,8 %:
Հայաստանի բանկային համակարգի ընդհանուր կապիտալն 2014-ի
առաջին եռամսյակում աճել է 2.5 %, մինչև 481,6 մլրդ դրամ ($ 1.2 մլրդ), տարեկան
աճը` 15,3 %: Դրա կառուցվածքում կուտակված շահույթը հաշվետու եռամսյակում աճել է 5
%, մինչև 170,2 մլրդ դրամ (կապիտալի 35.3 %), տարեկան աճը` 26.4%, իսկ կանոնադրական
կապիտալը եռամսյակում աճել է 2,7 %, մինչև 262,5 մլրդ դրամ (կապիտալի 54.5 % - ը),
տարեկան աճը` 7.5%: Ընդ որում, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում կապիտալացվել է
միայն մեկ բանկ` ՎՏԲ-Հայաստան Բանկը, համալրելով իր կապիտալը 50.3 %-ով, մարտին
իրականացված` արժեթղթերի 7 մլրդ.դրամ ծավալով լրացուցիչ թողարկման միջոցով, որն
ամբողջովին գնվեց բանկի միակ սեփականատիրոջ` ռուսաստանյան «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ կողմից:
2014
թվականի առաջին եռամսյակի արդյունքներով, զուտ շահույթի ցուցանիշով առաջատարների
եռյակում են HSBC Բանկ Հայաստանը, Արդշինինվեստբանկը և Ամերիաբանկը, ընդհանուր
կապիտալի ցուցանիշով` ԱԿԲԱ - ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ Բանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և Արդշինինվեստբանկը,
ակտիվների ցուցանիշով` Ամերիաբանկը, ՎՏԲ-Հայաստան Բանկը և Արդշինինվեստբանկը,
վարկային ներդրումների և այլ փոխառությունների ցուցանիշով` ՎՏԲ-Հայաստան Բանկը,
ԱԿԲԱ ¬ ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ և Ամերիաբանկը,
արժեթղթերում կատարած ներդրումների ցուցանիշով` HSBC Բանկ Հայաստանը, Արմսվիսբանկը և Հայբիզնեսբանկը, իսկ հաճախորդների
հանդեպ պարտավորությունների ցուցանիշով` Ամերիաբանկը, Արդշինինվեստբանկը և ՎՏԲ-Հայաստան
Բանկը: