Ոչ
իշխանական եռյակի (ԲՀԿ, ՀԱԿ, «Ժառանգություն») շարքերում հոկտեմբերի 10-ի
հանրահավաքից հետո պառակտում է նախանշվել, հաղորդում է «Իրավունք» թերթը` վկայակոչելով
հավաստի աղբյուրներ:
Ըստ թերթի, պատճառը Լևոն Տեր-Պետրոսյանի ելույթն է,
որում նա անիմաստ ջղաձգումների համար մեղադրել էր 20-30 մարդու, ովքեր դեմ են
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության անդառնալի գործընթացին:
Ինչպես հայտնի է, «Ժառանգության» առաջորդ Րաֆֆի Հովհաննիսյանը դեմ է ԵԱՏՄ-ին
Հայաստանի անդամակցությանը, և նրա կողմնակիցնները կարծում են, որ Տեր-Պետրոսյանն
իր ելույթում հենց նրան է ակնարկել: Այդ առնչությամբ Հովհաննիսյանի կողմնակիցները
պահանջում են, որպեսզի «Ժառանգությունը» լքի «եռյակը», գտնելով, որ ՀԱԿ առաջնորդը
հրապարակավ նվաստացրել է նրան:
Սակայն,
թերթի համաձայն, Հովհաննիսյանը չի շտապում որոշում կայացնել: Նա, մասնավորապես, իր
կողմնակիցներին հայտարարել է, թե երեկվա
օրը, հոկտեմբերի 13-ը այնքան էլ հարմար չէ այդպիսի կարեւոր գործերի համար: