ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն (ապրանքանիշը Beeline) շրջակա միջավայրի պահպանմանն ուղղված գլոբալ ծրագրի շրջանակում աջակցեց Արմավիրի մարզի Դալարիկ համայնքում բարեկարգման աշխատանքներին: Ծրագիրն իրականացվում է Հայաստանի մանուկներ հիմնադրամի և Դալարիկի համայնքապետարանի հետ համատեղ՝ նպատակ ունենալով ոչ միայն դարձնել Դալարիկ համայնքն ավելի մաքուր և գեղեցիկ, այլ նաև նպաստել պատանիների ինքնագիտակցության բարձրացմանը` ամրապնդելով սերը սեփական համայնքի նկատմամբ և պատրաստակամությունն անձնական մասնակցությամբ նպաստելու համայնքի զարգացմանը:
Ինչպես ԱրմԻնֆո գործակալությանը տեղեկացվել է Ընկերության մամուլի ծառայությունից, Դալարիկ համայնքում իրականացվեցին միջոցառումներ ՙԴպրոցի բակ՚ և ՙԷկոլոգիական հեղափոխություն՚ ծրագրերի շրջանակներում: Բարեկարգվեց դպրոցի բակը՝ դրվեցին նստարաններ, կատարվեց ծառատունկ, տեղադրվեց ոռոգման համակարգ և վոլեյբոլի հրապարակը: Բացի այդ կատարվեց նաև ընդհանուր համայնքի աղբահանություն և փողոցների բանուկ հատվածներում աղբամանների տեղադրում:
ՙԱրմենՏել՚ ընկերությունը Հայաստանի մարզերում աջակցում է բազմաթիվ ծրագրերի ուղղված կրթական, բնապահպահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը: Շրջակա միջավայրի պահպանությունը և համայնքների կայուն զարգացումը մշտապես եղել է մեր ուշադրության կենտրոնում: Անհրաժեշտ է հիշել, որ բնության հանդեպ հոգատար և պատասխանատու վերաբերմունքն ամենակարևոր բաղադրիչներից է այս գործում, իսկ մենք, որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն, կշարունակենք աջակցել այնպիսի ծրագրերի, որոնք կօգնեն մարդկանց փոխել իրենց կյանքը դեպի լավը՚,- ասաց ՙԱրմենՏել՚ ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
ՙՄեր կազմակերպության համար շատ ուրախալի է, որ երեխաներն իրենք են բացահայտում համայնքի առաջնահերթ խնդիրները և լուծումներ տալիս դրանց: Համոզված եմ, որ միայն այդ ձևով կարող ենք սերմանել իրական քաղաքացիական պատասխանատվություն՚,- ասաց Հայաստանի մանուկներ հիմնադրամի գործադիր տնօրեն Անուշ Եդիգարյանը:
Համայնքային գեղեցկացմանն ուղղված ծրագրի շրջանակում 2013 թվականին իրականացվելու է ևս երկու միջոցառում Լեռնագոգ համայնքում: Կատարվող աշխատանքների ցանկը ընտրվել է Հայաստանի մանուկներ հիմնադրամի կողմից կազմակերպված ՙՁեռներեցության ուսուցում և պրակտիկա պատանիների համար՚ ամառային դպրոց ծրագրի շրջանակում:
Նշենք որ, ՙԱրմենՏել՚ ընկերությունը Հայաստանի մանուկներ հիմնադրամի հետ ունի համատեղ ծրագրերի իրականացման հարուստ փորձ: Համագործակցության շրջանակում իրականացվել են բազմաթիվ ծրագրեր, որոնք ուղղված են Հայաստանի մարզերում կրթական, բնապահպահպանական և սոցիալական խնդիրների լուծմանը:
ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է ՙՎիմպելԿոմ՚ ընկերությունների խմբի մի մասը: ՎիմպելԿոմը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ Ռուսաստանում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Կամբոջայում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում, Պակիստանում, Բուրունիում, Զիմբաբվեում, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում, Իտալիայում և Կանադայում: ՎիմպելԿոմը ծառայություններ է մատուցում ամբողջ աշխարհում` շուրջ 782 մլն. ընդհանուր բնակչությամբ տարածքներում: ՙՎիմպելԿոմ՚ խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում Beeline, ՙԿիևսթար՚« djuice, Wind, Infostrada, Mobilink, Leo, Banglalink, Telecel և Djezzy ապրանքանիշերի ներքո: 2013 թվականի մարտի 31-ի դրությամբ ընկերության բաժանորդների թիվը կազմում էր 215 միլիոն: ՎիմպելԿոմի բաժնետոմսերը շրջանառվում են Նյու Յորքի ֆոնդային բորսայում (NYSE) VIP նշումով:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ ՀԻՄՆԱԴՐԱՄԸ բարեգործական կազմակերպություն է, որի նպատակն է կրճատել գյուղական աղքատությունը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով: Հիմնադրամի համակողմանի ծրագրային մոդելի իրագործումը սկսվել է 2004 թ. և այդ ժամանակից ի վեր իրականացվել են կրթական, առողջապահական, սոցիալական և տնտեսական ծրագրեր, ինչպես նաև հիմնանորոգվել են համայնքի համար կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքներ: Այս ծրագրերի շահառուներն են Հայաստանի Արմավիր և Արագածոտն մարզերի Բաղրամյանի և Թալինի շրջանների 11 գյուղական համայնքների ավելի քան 27,000 բնակիչները: