Օգոստոսի 28-ին հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական դիրքերից մեկում հակառակորդի կողմից արձակված գնդակից վիրավորում է ստացել զինծառայող, 1994թ. ծնված Արշակ Լազրի Մկրտչյանը: Ինչպես հաղորդում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը, վիրավորում ստացած զինծառայողի վիճակը բավարար է: Միջադեպի հետ կապված մանրամասները պարզելու համար տարվում է քննություն: