Հայաստանը Հարավային Կովկասում սառեցված անկայունության վերացման և պատանդն է, և բանալին` միաժամանակ: Այդ մասին հայտարարել է Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի ռեկտոր Անատոլի Տորկունովը հուլիսի 20-ին Երևանում ՙՀայաստանի աշխարհաքաղաքական դերը արդի միջազգային հարաբերությունների համատեքստում՚ խորհրդաժողովում:
Նրա ասելով, քաղաքական-հոգեբանական լարվածության վերացման և, որպես հետևանք, տարածաշրջանում ընդհանուր միջազգային մթնոլորտի բարելավման գլխավոր ուղղություններից մեկը կարող էր դառնալ նաև որոշ հին, ինչպես Տորկունովը պայմանականորեն անվանել է, պատմական բարդույթների հաղթահարումը: Իսկական սենսացիա էին հայ-թուրքական բարձրագույն մակարդակի շփումները, որոնք համաշխարհային հանրության կողմից ընկալվեցին հույսով: Ակնհայտ է, որ այդ ճանապարհով առաջ ընթանալը բարդ է, սակայն այդ ուղղությամբ ջանքերի արդյունքները, աայսպես թե այնպես, իրենց կարդարացնեն: