ՙՌԴ Գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը հրահանգ է ստորագրել, թվարկելով այն երկրների ցանկը, որտեղ գաղտնի և արտակարգ գաղտնի տեղեկություններին տեղյակ զինծառայողներին և ՊՆ քաղաքացիական անձնակազմին թույլատրվում է դուրս գալ այդ երկրներից:
Նախորդ ցանկի համեմատ, որը հաստատվել էր 2011 թվականին, այդպիսի երկրների ցանկն ընդլայնվել է, բայց ցանկից դուրս են մնացել Եգիպտոսը և Իսրայելը` կապված անհանգիստ ռազմա-քաղաքական իրավիճակի հետ՚,-ՙԻզվեստիային՚ տեղեկացրել է Գլխավոր շտաբի ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ նշված հրահանգով հրամանատարներին թույլատրվում է ելքի թույլտվություն տալիս ՙհաշվի առնել այդ երկրների ռազմա-քաղաքական և կրիմինալ իրավիճակը՚, ինչպես նաև սպաներին թույլ չտալ դուրս գալ այն երկրներից, որոնք ԱԳՆ կողմից ընդգրկված են ռուսաստանցիների կողմից այցելելու համար չերաշխավորված երկրների ցանկում: Ցանկը կազմված է 39 երկրներից, որտեղ գաղտնիքներ պարունակող տվյալներին մուտք ունեցող սպաները կարող են հանգստանալ: Դրանք են` Աբխազիան, Ադրբեջանը, Անդորրան, Հայաստանը, Ավստրիան, Բուլղարիան, Բելառուսը, Բելգիան, Վիետնամը, Հունգարիան, Հունաստանը, Դանիան, Դոմինիկյան Հանրապետությունը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Հորդանանը, Իտալիան, Մալթան, Մարոկկոն, Մոլդովան, Սլովենիան, Սլովակիան, Լեհաստանը, Ուկրաինան, Նորվեգիան , Օմանը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Կուբան, Կիպրոսը, Ղազախստանը, Թայլանդը, Թուրքիան, Թունիսը, Ֆինլանդիան, Ֆրանսիան, Խորվաթիան, Չեռնոգորիան, Չեխիան եւ Շվեյցարիան: Ընդ որում, նախկին խորհրդային հանրապետություններից ցանկում նշված չեն Տաջիկստանը, Ղրղզստանը, Թուրքմենստան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան և Վրաստանը, ինչը նշանակում է, որ դեպի այդ երկրներ սպաներին արձակուրդ չի թույլատրվի, նշում է աղբյուրը: