Հայ ընթերցողը
երբեք չի հեռացել գրքից, նրան հեռացրել են: Այսօր Երևանում կայացած մամուլի
ասուլիսում այս մասին հայտարարել է Երևանի Գրողների միության նախագահ Աբգար
Ափինյանը, արտահայտելով Հայաստանում փետրվարի 19-ին նշվող`Գիրք նվիրելու օրվա
նկատմամբ իր վերաբերմունքը:
Ինչպես նշել է
Ափինյանը, հայ ընթերցողը մեղավոր չէ, որ սկսել է ավելի քիչ կարդալ ու ծանոթանալ
գրական նորույթներին: Դրանում ավելի շատ մեղավոր են մարդիկ, ովքեր հայտնվեցին ոչ
իրենց տեղերում, ու իրենք էլ չգիտեն, թե ինչպես կարելի է դուրս գալ ստեղծված
իրավիճակից: Նրա կարծիքով, եթե իշխանական կառույցներում փոխվի 10 մարդ, ապա կյանքը
Հայաստանում արմատապես կփոխվի դեպի լավը և մարդկանց մոտ կարթնանա գրքի նկատամբ
հետաքրքրությունը: «Հայաստանում գրքի նկատմամբ վերաբերմունքը դարձել է անտարբեր,
ինչի մեղավորներն այդ 10 հոգին են»,-ընդգծել է նա, կրթության և գիտության
նախարարությանն առաջարկելով վերանայել կրթության համակարգը երկրում, որը պետք է հաշվի
առնի նաև ազգային մենթալիտետը:
Նշենք, որ
փետրվարի 19-ին Հայաստանում նշվում է Գիրք նվիրելու օրը: Այդ ավանդույթը
վերականգնվել է 2008 թվականին, Գրողների միության առաջարկով: Տոնի անցկացման
նախաձեռնությունը պատկանում է ՀՀ կառավարությանը, իսկ որպես անցկացման օր է
ընտրվել փետրվարի 19- ը, քանի որ այդ օրն է ծնվել հայ մեծ գրող Հովհաննես
Թումանյանը: