Ֆինանսների նախարարությունը հերքում է մամուլում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը պաշտոնական գրություն է ուղարկել գերատեսչություններին՝ պահանջելով կրճատել մամուլի բաժանորդագրությունը: Ինչպես ասվում է ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից ԱրմԻնֆո գործակալությանը տրամադրված հաղորդագրության մեջ, վերը նշված տեղեկատվությունը ՙորևէ առնչություն չունի իրականության հետ՚: ՙՊաշտոնապես հայտնում ենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը նման գրություն գերատեսչություններին չի ուղարկել՚, - ասվում է հաղորդագրության մեջ: