«Փարաջանով»
ֆիլմի համառեժիսոր Ալյոնա Ֆետիսովան բոյկոտել է Հայաստանի Պետական մրցանակը, Ղրիմի
հանրաքվեի նկատմամբ հանրապետության դիրքորոշման կապակցությամբ:
Ինչպես հաղորդում
է «Կոմենտարին», այդ մասին Ֆետիսովան հայտնել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի
հասցեզգրված իր բաց նամակում: «Այն կապակցությամբ, որ դուք աջակցել եք Ղրիմում անցկացրած «հանրաքվեին»՝ այն անվանելով «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակ», որը, սակայն, իմ՝ Ուկրաինայի քաղաքացու կարծիքով միջազգային իրավակարգի և եվրոպական արժեքների ոտնահարում է, ինչպես նաև սպառնում է Ուկրաինայի խաղաղությանը, քաղաքացիների անդորրին և ամբողջ մարդկությանը, պաշտոնապես հայտարարում եմ, որ անհնարին եմ համարում մասնակցել ֆիլմի պարգևատրման արարողությանը, որը կայանալու է մարտի 21-ին Երևանում»,- հայտարարել է Ֆետիսովան: Ռեժիսորը հրաժարվել է նաև դրամական պարգևատրումից
և խնդրել է գումարը տրամադրել հայ որբերին:
Նշենք, որ ՌԴ նախագահ
Վլադիմիր Պուտին հետ կայացած հեռախոսազրույցում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը
հայտարարել էր, որ Հայաստանը միշտ էլ եղել է ազատ կամարտահայտության միջոցով
ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման սկզբունքի կողմնակիցը:
«Փարաջանով» ֆիլմի
համաշխարհային պրեմիերան կայացել է A խմբի ամենահեղինակավոր միջազգային
կինոփառատոներից մեկում` Կառլովի Վարիում (Չեխիա) 2013 թ. հուլիսին, որտեղ East of
the West հիմնական մրցութային ծրագրում «Փարաջանովը» ներկայացնում էր Ուկրաինան:
Օդեսայի միջազգային կինոփառատոնում էլ նույն տարին ֆիլմը ստացել է «Ոսկե Դյուկ»
մրցանակը որպես լավագույն ուկրաինական լիամետրաժ ֆիլմ: